Mamihlapinatapai

Mamihlapinatapai (երբեմն գրում են նաև mamihlapinatapei) բառն առաջացել է Հրո երկրի (իսպ.՝ Tierra del Fuego) յագան (Yaghan) լեզվից, գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես «ամենաընդգրկուն» բառ և համարվում է թարգմանելու համար ամենաբարդ բառերից մեկը։ Այն թարգմանվում է որպես «հայացք, որ առանց բառերի փոխանցվում է երկու հոգու միջև, որոն ցանկանում են նախաձեռնել ինչ-որ բան, բայց ոչ ոք չի սկսում» կամ «միմյանց նայելը՝ հույս ունենալով, որ դիմացինը կառաջարկի ինչ-որ բան անել, ինչը երկուսն էլ ցանկանում են անել, բայց չեն ձեռնարկում»։

Mamihlapinatapai
Mamihlapinatapai
Ծագում/ստուգաբանությունյագան լեզվից
Իմաստ«հայացք, որ առանց բառերի փոխանցվում է երկու հոգու միջև, ովքեր ցանկանում են նախաձեռնել ինչ-որ բան, բայց ոչ ոք չի սկսում»
ԲնօրինակMamihlapinatapai

Տրվել է նաև բառիմաստի ռոմանտիկ մեկնաբանություն, որպես «սեղանի վրայով փոխանցված այն հայացքը, երբ երկու մարդիկ կիսում են չասված, բայց անձնական պահը։ Երբ ամեն մեկը գիտի, որ մյուսը հասկանում է և համամիտ է նրա հետ, ինչ արտահայտվում է։ Արտահայտիչ և խորիմաստ լռություն»։

Բառակազմություն

Բառը բաղկացած է անդրադարձ, կրավորական ma- նախդիրից (ձայնավորից առաջ՝ mam-), ihlapi արմատից, որ նշանակում է «մտահոգվել, թե ինչ անել հետագայում», -n վիճակի վերջածանցից, -ata վերջածանցից և -apai կրկնակ վերջածանցից, որը mam- անդրադարձ նախածանցի հետ ունի փոխադարձ իմաստ։

Կիրառություն

Տերմինը մեջբերվում է խաղերի տեսության գրքերում և հոդվածներում՝ կամավորի երկընտրանքի հետ համատեղ։

Այն հիշատակվում է նաև «Սահմանելով աշխարհը» գրքում դժվարությունների քննարկմանը, որոնց հետ բախվել էր Սեմյուել Ջոնսոնը (անգլ.՝ Samuel Johnson)՝ փորձելով հասնել բառի կարճ, բայց հստակ բացատրությանը։

Արվեստում

«Mamihlapinatapei»՝ ամերիկացի դերասան և երաժիշտ Ռոննի Կոկսի (անգլ.՝ Daniel Ronald «Ronny» Cox) երգի անունը՝ 2004 թվականի «Ronny Cox Live» ալբոմից։

Բիզնեսում

Mamihlapinatapei՝ հրատարակչություն, որ գոյություն է ունեցել 2016-2020 թվականներին։ Թողարկել է «Батенька, да вы трансформер» ամսագիրը, «Breaking Mad» նորությունների կայքը, «Բաց պլանավորում» կրթական նախագիծը, «Ռնգեղջյուր» գրական ամսագիրը և «Глаголев FM» օնլայն ռադիոկայանը։ 2020 թվականին հայտարարել է փակման մասին։

Ծանոթագրություններ

Tags:

Mamihlapinatapai ԲառակազմությունMamihlapinatapai ԿիրառությունMamihlapinatapai ԱրվեստումMamihlapinatapai ԲիզնեսումMamihlapinatapai ԾանոթագրություններMamihlapinatapaiԳինեսի ռեկորդների գիրքԻսպաներենՀրո երկիր (կղզեխումբ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արա Գեղեցիկ և ՇամիրամԿունիլինգուսԷպիլեպսիաՓայծաղԱռիթմիաԽոյ (կենդանակերպի նշան)Առնանդամի գլխիկՏաթևի վանքՎիտամինSaudi AramcoՍակուրաԲրյունետ (երգչուհի)ԾաղիկԼևոն ՇանթՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Աշխարհի երկրներն ըստ տարածքիՀայաստանի գետերի ցանկԱվստրալիայի ճարտարապետությունԱվագ շաբաթԱնդրանիկ ՕզանյանՀայաստանի անտառներՍուրբ շաբաթԱզատի ջրամբարԹութքՄատենադարանԱրագիլներԲյուզանդական կայսրությունԹութակներ (ընտանիք)ՇախմատԾիրանԷրեկտիլ դիսֆունկցիաՎարդանանց պատերազմԲորիս շունԲնությունԳլխուղեղԱրարատի մարզԲայԿաուչուկներՇեղանկյունՌուսաստանԼյուդվիգ վան ԲեթհովենՖեյսբուքՎբեթՄոնթե ՄելքոնյանՎագրՎի (երգիչ)Հովհաննես ՇիրազԼոգիստիկաԿուսակցությունԿատարակտԵղիշե ՉարենցՊաբլո ԷսկոբարՏեղեկատվական տեխնոլոգիաներԷֆթանազիաԱրտաշեսյանների թագավորությունՋուրՀամակարգային կարմիր գայլախտՍաղմոսավանքԶևսԿոնքի բորբոքային հիվանդությունՆևրոզներԿրիշտիանու ՌոնալդուԵրևանի պատմությունԽաչատուր ԱբովյանԱլեն ՍիմոնյանՀելիկոբակտեր պիլորի վարակԿելտական խաչՀրազդան մարզադաշտԼուսինSWOT վերլուծությունԵհովայի վկաներՍտորոգյալՀայաստանի կենդանական աշխարհԱշտարակ (քաղաք)ԼուիզիանաՋոդի ՖոսթերՄերկուրի (մոլորակ)Շվեդիա🡆 More