Daft Punk

Daft Punk, ֆրանսիական երաժշտական դուետ, որը կազմված է հաուս երաժիշտներ Թոմա Բանգալտերից և Գի-Մանուել դե Օմեմ-Քրիստոից։

Daft Punk
Daft Punk
Հիմնական տվյալներ
ԵրկիրՓարիզ, Ֆրանսիա Ֆրանսիա
ԺանրերՀաուս
ԳործիքներRoland TB-303?
Գործունեություն1993-2021
ԼեյբլSoma Quality Recordings, Virgin Records, Walt Disney Records, Columbia Records
Պարգևներ
Կայքdaftpunk.com
Անդամներ
Թոմա Բանգալտեր
Գի-Մանուել դե Օմեմ-Քրիստո
Daft Punk Daft Punk Վիքիպահեստում

Դուետը հայտնի է իր վիզուալ կերպարների շնորհիվ։ Մասնավորապես սկսած 2001 թվականից, բոլոր հասարակական միջոցառումների և իրենց ելույթների ժամանակ նրանք կրել են փայլուն սաղավարտներ և ձեռնոցներ։ Դուետը նաև շատ հազվադեպ էր հեռուստատեսային շոուների մասնակցում կամ հարցազրույցներ տալիս։

Գործունեություն

Դուետը հիմնադրվել է 1993 թվականին, և մեծ ճանաչվածություն է ձեռք բերել 1990-ականների վերջին։ Հաուս և սինտփոփ ժանրը իրար հետ համատեղելով, դուետի երգերը կարևոր դեր են կատարում ֆրանսիական հաուս երաժշտությունում։

Մինչև Daft Punk-ի ստեղծումը, դուետի անդամներ՝ Թոմա Բանգալտերն և Գի-Մանուել դե Օմեմ-Քրիստոն հանդիսանում էին Darlin' խմբի անդամ։ 1997 թվականին, Daft Punk-ը թողարկում է իր դեբյուտային «Homework» կոչվող ստուդիական ալբոմը, որը երաժշտական քննադատների բարձր գնահատականներին է արժանացել։ Դուետի երկրորդ՝ «Discovery» կոչվող ստուդիական ալբոմը թողարկվել է 2001 թվականին և ավելի մեծ հաջողություններ է գրանցել։ 2005 թվականին թողարկվում է դուետի երրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «Human After All» անվանումը։ Երկու տարի անց՝ 2007 թվականին, թողարկվում է Daft Punk-ի «Alive 2007» կոչվող համերգային ալբոմը, որը Գրեմմիի 51-րդ մրցանակաբաշխությունում արժանացել է «Լավագույն էլեկտրոնային/դանս ալբոմ» մրցանակին։

2013 թվականին թողարկվում է դուետի թվով չորրորդ ստուդիական ալբոմը՝ «Random Access Memories»-ը։ Ալբոմը ոչ միայն արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականներին, այլ նաև բավականին մեծ կոմերցիոն հաջողություններ է ունեցել։ Ալբոմը Գրեմմիի 56-րդ մրցանակաբաշխություն արժանացել է «Տարվա ալբոմ», «Լավագույն դանս/էլեկտրոնային ալբոմ» և «Լավագույն նախագծված ալբոմ, ոչ-դասական» մրցանակներին։ Ալբոմի «Get Lucky» երգը, նույն մրցանակաբաշխությունում արժանացել է «Տարվա ձայնագրություն» և «Դուետի/խմբի լավագույն փոփ կատարում» մրցանակներին։

2021 թվականի փետրվարի 22-ին դուետը հայտարարեց իր գործունեության ավարտի մասին։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Homework»
  • Թողարկված։ Հունվարի 20, 1997
  • Լեյբլ։ Virgin Records
  • Ֆորմատներ։ CD, աուդիոկասետ, LP
«Discovery»
«Human After All»
  • Թողարկված։ Մարտի 14, 2005
  • Լեյբլ։ Virgin Records
  • Ֆորմատներ։ CD, աուդիոկասետ, LP, թվային ներբեռնում
«Random Access Memories»
  • Թողարկված։ Մայիսի 17, 2013
  • Լեյբլ։ Columbia Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում

Համերգային ալբոմներ

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Alive 1997»
  • Թողարկված։ Հոկտեմբերի 1, 2001
  • Լեյբլ։ Virgin Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
«Alive 2007»
  • Թողարկված։ Նոյեմբերի 19, 2007
  • Լեյբլ։ Virgin Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում

Հավաքածու ալբոմներ

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Musique Vol. 1 1993–2005»
  • Թողարկված։ Մարտի 29, 2006
  • Լեյբլ։ Virgin Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում

Սաունդթրեք ալբոմներ

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Tron: Legacy»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 3, 2010
  • Լեյբլ։ Walt Disney Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում

Ռեմիքս ալբոմներ

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Daft Club»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 1, 2003
  • Լեյբլ։ Virgin Records
  • Ֆորմատներ։ CD, LP, աուդիոկասետ
«Human After All: Remixes»
  • Թողարկված։ Մարտի 29, 2006
  • Լեյբլ։ Toshiba EMI
  • Ֆորմատներ։ CD
«Tron: Legacy Reconfigured»
  • Թողարկված։ Ապրիլի 5, 2011
  • Լեյբլ։ Walt Disney Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Վիդեո ալբոմներ

Անվանում Ալբոմի մանրամասներ
«D.A.F.T.: A Story About Dogs, Androids, Firemen and Tomatoes»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 15, 1999
  • Լեյբլ։ Virgin Records
  • Ֆորմատներ։ DVD, VHS

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Daft Punk Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Daft Punk» հոդվածին։

Tags:

Daft Punk ԳործունեությունDaft Punk ՍկավառակագրությունDaft Punk ԾանոթագրություններDaft Punk Արտաքին հղումներDaft PunkԹոմա Բանգալտեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿաուչուկներԾիրանՃապոնիաԾաղկեվանքԼյարդի ցիռոզՎարդան Ղուկասյան (քաղաքական գործիչ)Նոր ԿտակարանԹեհրանի կոնֆերանսԱրյունահոսությունԱսորիներՀամանուններԵգիպտոսՎահանագեղձSWOT վերլուծությունՇառլ ԱզնավուրՀայերենի կետադրությունԿրծքավանդակի ցավՀարցական նշանՎահե ՇահվերդյանԱուտիզմԱվշային հանգույցների բորբոքումՍարդարապատի հերոսամարտԼարման կայունարարՀամասեռականությունԷկոլոգիաՈրոշիչՑրված սկլերոզՁվարանի կիստաՀայերենի այբուբենՇիզոֆրենիաՉակերտներԱվետիք ԻսահակյանԵրիտասարդական պալատՇեղանկյունԵռանկյան մակերեսՀեպատիտ CՀայաստանի զինված ուժերԵրկրաշարժՀամախառն ներքին արդյունքՈւղղանկյուն եռանկյունԱսկարիդոզԲայԱնտարկտիդաԴաշտանՌուբեն Գրիգորյան (գործարար)Հայաստանի Կարմիր գիրքԿանադաԲառարանՎերք Հայաստանի (վեպ)ԷֆթանազիաԵղվարդՀայաստանի դրոշԷկզեմաՕլիմպիական խաղերՎատիկանԿատարԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՖրեդերիկ ԲանտինգԳեղարդՍրտային անբավարարությունԸնկուզենիՍև անգղՈրովայնային ցավԱրգիշտի ԱԳլաուկոմաԱյծեղջյուրԿենդանակերպի նշաններՓոխառությունԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԱբու-Լալա Մահարի (պոեմ)ՇախմատՀայկյան տոմարՀռոմեական կայսրությունՄովսես ԽորենացիՍիլվա ԿապուտիկյանԿիլիկիայի հայկական թագավորությունԴեռահասի հոգեբանությունՋոնի Դեփ🡆 More