Bombardier

Bombardier Inc.

Bombardier
Изображение логотипа
Bombardier
Տեսակհանրային ընկերություն և ինքնաթիռաշինական ընկերություն
Անվանված է ի պատիվJoseph-Armand Bombardier?
Հիմնադրված էհունվարի 29, 1942
ՀիմնադիրJoseph-Armand Bombardier?
ՎայրDorval, Մոնրեալի քաղաքային ագլոմերացիա, Մոնրեալի շրջան, Քվեբեկ, Կանադա
ԵրկիրBombardier Կանադա
ՏնօրենÉric Martel?
Արդյունաբերությունինքնաթիռաշինական ընկերություն և rolling stock manufacturing?
Աշխատողների թիվ13 800 մարդ
Դուստր ընկերություններBombardier Aerospace?, Bombardier (Germany)?, Bombardier (United Kingdom)? և Learjet?
Կայքbombardier.com
ԲորսաBBD.A
Bombardier Bombardier Վիքիպահեստում
Bombardier
Bombardier ձնավագոն, արտադրվել է 1952 թ․
Bombardier
Bombardier BR100+ Groomer
Bombardier
1990 Bombardier Global 6000 GLEX

Ընկերությունն արտադրում է կորպորատիվ ինքնաթիռների մի քանի շարք՝ Bombardier Global 7500, Bombardier Global Express, Bombardier Challenger 600, Bombardier Challenger 300 և Learjet 70/75։

Ընկերությունը հիմնադրվել է 1942 թ․ Ժոզեֆ-Արմանդ Բոմբարդիեի կողմից՝ իր կողմից հայտնագործված ձնագնացի արտադրման նպատակով, այդ արտադրանքի գիծը վաճառվեց 2003 թ․։

Պատմություն

Ժամանցային արտադրանք

1934 թ․ հունվարին ձնաբուքը խոչընդոտեց Ժոզեֆ-Արմանդ Բոմբարդիեին հասցնել իր երկու տարեկան տղային՝ Իվոնին, մոտակա հիվանդանոցը, և նա մահացավ ապենդիցիտից առաջացած պերիտոնիտից։

Բոմբարդիեն մեխանիկ էր, ով երազում էր ստեղծել մեքենա, որը կսահեր ձյան վրայով։ 1935 թ․ Վանկուվերի նորոգման կետում նա նախագծեց և արտադրեց առաջին ձնագնացը։

1937 թ․ նա պատենտավորեց և վաճառեց 7 տեղանոց B7 տեսակի ձնագնացներից 12-ը։ Դրանք օգտագործվում էին Քվեբեկի գյուղական հատվածներում՝ երեխաներին դպրոց հասցնելու, բեռներ կրելու, փոստային առաքման նպատակով, ինչպես նաև որպես շտապօգնության փոխադրման միջոց։ 1941 թ․ Բոմբարդիեն բացեց գործարան Վանկուվերում։

1942 թ․ Վանկուվերում ստեղծվեց L'Auto-Neige Bombardier Limitée ("Bombardier Snow Car Limited") ընկերությունը։

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Կանադայի կառավարությունը հրապարակեց պատերազմի ժամանակ պաշարների կարգավորումները։ Բոմբարդիեի հաճախորդները ձնագնաց գնելիս ստիպված էին ապացուցել, որ դրանք կարևոր էին իրենց ապրուստի համար։ Այդ ժամանակ ընկերությունը սկսեց զբաղվել զենքերի արտադրությամբ։

1947 թ․ Սասկաչևանում ձնաբքի ժամանակ ընկերության գործունեությունը մամուլում դրական արձագանք գտավ, երբ բանակային ձնագնացները կարողացան դուրս բերել ռադիո հաղորդակցության աշտարակները մեկուսացումից։

1948 թ․ Քվեբեկի կառավարությունն ընդունեց օրենք համաձայն որի բոլոր ճանապարհները պետք է մաքրվեին ձյունից։ Բոմբարդիեի վաճառքը մեկ տարում գրեթե կիսով չափ նվազեց։ Ուստի նա որոշեց դիվերսիֆիկացնել իր արտադրությունը՝ առաջին հերթին արտադրելով անվավոր ձնամաքրման մեքենաներ, որոնք պետք է օգտագործվեին համայնքային մայթերը մաքրելու համար և փոխարինեին ձիաքարշներին, ապա արտադրելով ամենագնաց մեքենաներ հանքարդյունաբերության, նավթամշակման և անտառտնտեսության ոլորտների համար։

Մեքենաներն ունեին առջևից ամրացվող դահուկներ, որոք կարելի էր փոխարինել առջևի անիվներով հարթ և պինդ մակերեսներին երթևեկելու համար։ 1951 թ․ մեքենաների փայտյա կմախքը փոխարինվեց պողպատով, զինվեցին Քրայսլերի (Chrysler) վեց մխոցով շարժիչներով և 3 արագություն ունեցող մեխանիկական փոխանցման տուփով։

1950-ականների սկզբներին Բոմբարդիեն կենտրոնացավ 1 կամ 2 տեղանոց ձնագնացների արտադրության վրա։ Վաճառքի ծավալները աճեցին 1957 թ․, երբ նա մշակեց մեկ ամբողջական կտորից ձուլածո թրթուրավոր շարժող մեխանիզմ, որը բավականաչափ ամուր էր և թեթև մեքենաների համար ապահովում էր քարշումը ձյան պայմաններում։ Մեքենան կոչվում էր Ski-Dog, որովհետև այն փոխարինում էր որսորդների համար նախատեսված շնասահնակներին։ Սակայն 1958 թ․ Ski-Doo ձնասգնացը անսպասալիորեն դարձավ հայտնի։

Մարդիկ շուտով բացահայտեցին ձյան վրայով արագ սրացող մեքենաների հաճույքը, և Քվեբեկում ծնվեց նոր ձմեռային սպորտաձև։ Առաջին տարում Բոմբարդիեն վաճառեց 225 Ski-Doo ձնագնաց, իսկ չորս տարի անց՝ 8210 հատ։ Նա պակասեցրեց Ski-Doo ապրանքային գծի գովազդումը, որպեսզի այն դուրս չմղի այլ ընկերությունների արտադրանքը՝ միևնույն ժամանակ ձնագնացների արդյունաբերությունում պահպանելով գերիշխող դիրքը մրցակից Polaris Industries և Arctic Cat ընկերությունների հանդեպ։

1963 թ․ Քվեբեկի Ռոքսթոն Ֆոլզ քաղաքում ստեղծվեց Roski ընկերությունը, որը արտադրելու էր բարդ մասեր Ski-Doo ձնագնացի համար։ Վերջինս ստացավ ութ մխոցով շարժիչ։

Բոմբարդիեն մահացավ քաղցկեղից 1964 թ․ փետրվարի 18-ին՝ 56 տարեկան հասակում։ Մինչև այդ նա վերահսկում էր աշխատանքի բոլոր ոլորտներն ու հսկում հետազոտական բաժինը, ինքն անձամբ էր գծում նաև բոլոր գծագրերը։ Ընկերությունն անցավ նրա որդիներին և փեսաներին, որոնք վերակազմավորեցին ու ապակենտրոնացրին ընկերությունը։ Այն զինվեց համակարգչային սարքավորումներով, ստեղծվեց հաշվապահություն և ապրանքագրում։ Բարելավվեցին և ընդլայնվեցին բաշխիչ ցանցը, վաճառքի աշխատակազմի համար մշակվեցին վաճառքի խթանման միջոցներ։ That year, a survey was mailed to Ski-Doo owners to find out how the product was being used. 1964 թ․ Բոմբարդիեի մահվանից հետո նրա տղան՝ Գերման Բոմբարդիեն, սկսեց ղեկավարել ընկերությունը։ Սակայն 1966 թ․ նա հեռացավ և վաճառեց իր բաժնեմասը իր ընտանիքի անդամների հետ անհամաձայնություններից հետո։ Լորեն Բոդուանը՝ Բոմբարդիեի փեսան, դարձավ նախագահ և ղեկավարեց ընկերությունը մինչև 1999 թ․։

1967 թ․ ընկերությունը վերանվանվեց Bombardier ՍՊԸ։ Այդ ժամանակ ձնագնացները շատ օգտակար էին ինուիտների համար։

1968 թ․ Քլեյտոն Ջեյքոբսոն II-ը հնարեց սկուտերը, և ընկերությունը նրա արտոնագրերի համար լիցենզիա ստացավ Sea-Doo սկուտերի արտադրման համար։

1969 թ․ հունվարի 23-ին ընկերությունը դարձավ հասարակական և գրանցվեց Մոնրեալի և Տորոնտոյին արժեթղթերի բորսայում։

1969-1970 թթ․ Chrysler Industrial-ի 318 շարժիչներն ունեցան Loadflite տեսակի ավտոմատ փոխանցման տուփեր։

1970 թ․ Bombardier-ը ձեռք բերեց շարժիչների արտադրությամբ զբաղվող Rotax ընկերությունը, որը գտնվում էր Ավստրիայի Գունկիրխեն քաղաքում։

1971 թ․ Bombardier-ը ձեռք բերեց Moto-Ski ընկերությունը։ 1971 թ․ ընկերությունը գործարկեց Operation SnoPlan ծրագիրը՝ խթանելու ձնագնացների անվտանգությունը այն բանից հետո, երբ ձնագնացների վթարների հետևանքով ավելացել էր մահացությունների թիվը։

1970-ականներին ընկերությունը սկսեց արտադրել Can-Am մոտոցիկլետներ, որոնք աշխատում էին Rotax շարժիչով։

2003 թ․ ընկերությունը 875 դոլլարով վաճառեց Bombardier Recreational Products-ը ներդրողների խմբին՝ Bain Capital (50%), Bombardier Family (35%) և Caisse de dépôt et placement du Québec (15%)։

Ավիացիա

Bombardier 
Bombardier Global Express Global 6000-ը վայրէջք է կատարում Մոնրեալի միջազգային օդանավակայանում
Bombardier 
Bombardier C Series CS100 փորձնական թռիիչքների համար օդանավը (FTV1) Միրաբելում

1986 թ․ Bombardier-ը 120 միլիոն դոլլարով գնեց Canadair ընկերությունը Կանադայի կառավարության համար այն բանից հետո, երբ այդ ընկերությունը գրանցեց ամենամեծ կորպորատիվ կորուստը Կանադայի պատմության մեջ։

1989 թ․ Bombardier-ն գնեց Short Brothers ընկերությունը։

1990 թ․ այն գնեց Learjet ընկերությունը, իսկ 1992 թ․՝ de Havilland Canada ընկերությունը Boeing-ից։

1995 թ․ ստեղծվեց Flexjet ընկերությունը։ 2013 թ․ դեկտեմբերին այն վաճառվեց 195 միլիոն դոլլարով։

Bombardier 
Bombardier CSeries (Airbus A220) օդանավը Swiss International Air Lines-ի հանդերձանքով

2016 թ․ հունիսի 29-ին Bombardier-ն մատակարարեց իր առաջին CSeries CS100 օդանավը (այժմ՝ Airbus A220) Swiss International Air Lines-ին։ Air Canada-ն պատվիրել էր օդանավը մեկ օր շուտ։

2016 թ․ ապրիլին Delta Air Lines-ը պատվիրեց վերոնշյալ օդանավը։2017 թ․ սեպտեմբերի 26-ին, երբ Boeing-ը բողոքեց, որ Bombardier-ն Կանադայի և Քվեբեկի կողմից հատկացված սուբսիդիայի շնորհիվ ավելի էժան էր վաճառում CS100 օդանավը Delta Air Lines-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունն օդանավի համար առաջարկեց 219% սակագին։ Boeing-ի բողոքում նշվում էր, որ CS100 օդանավերը վաճառվում էին յուրաքանչյուրը 19,6 միլիոն դոլարով, որը ցածր էր արտադրանքի գնից (33,2 ԱՄՆ դոլլար)։Կանադայի և Միացյալ Թագավորության կառավարությունները սպառնացին, որ կդադարեն պատվիրել Boeing-ի օդանավերը, քանի որ ընկերությունը վտանգում էր ոդատիեզերական ոլորտի աշխատատեղերը։2018 թ․ հունվարի 26-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների առևտրի համաշխարհային հանձնաժողովը չեղարկեց սակագները։ Boeing-ը չբողոքարկեց այդ որոշումը։

2018 թ․ հուլիսին Airbus-ը ձեռք բերեց CSeries-ի ակցիաների 50.01%-ը 1 կանադական դոլլարով՝ մինչև 2024 թ․ մնացած տոկոսը գնելու տարբերակով։ Airbus-ը պատրաստեց իր երկրորդ CSeries հավաքակցման գիծը Ալաբամայի Մոբիլ քաղաքում տեղակայված իր A320 հավաքակցման գործարանում։

2018 թ․ նոյեմբերին ընկերությունը հայտարարեց Viking Air-ի մասնաճյուղին իր տուրբոպտուտակային շարժիչով աշխատող մարդատար օդանավրի վաճառքի մասին։ Այն հայտարարեց նաև, որ 5000 աշխատատողներ մատնվել են հարկադրված գործազրկության։

2019 թ․ մարտին ընկերությունը 645 միլիոն դոլլարով վաճառեց իր Business Aircraft Training բիզնեսը CAE Inc. ընկերությանը։ Բիզնեսը ներառում էր ավիացրոն մարզասարքեր և վերապատրաստման սարքեր Bombardier-ի Learjet, Challenger և Global արտադրանքի գծերի համար։

2019 թ․ հունիսի 25-ին Bombardier-ն պայմանավորվեց Mitsubishi Heavy Industries-ի հետ CRJ ծրագրի վաճառքի շուրջ, ակնկալվում է, որ հաստատման դեպքում գործարքը կավարտվի 2020 թ․ սկզբին։Bombardier-ն կպահպանի հավաքակցման գործարանն ու կարտադրի CRJ-ը Mitsubishi-ի անվան ներքո մինչև որ ավարտվեն ներկա իրականացվելիք պատվերը։

2020 թ․ փետրվարին Airbus-ը 591 միլիոն ԱՄՆ դոլլարով ձեռք բերեց A220-ի ակցիաների 25%-ը։ Այս գործարքը Bombardier Aviation-ին կոմերցիոն օդանավերի արդյունաբերությունից դուրս մղելու վերջնական քայլն էր։

Ռելսեր

Bombardier 
MR-73 գնացքը ուղևորվում է դեպի Lucien-L'Allier կայարան, 2009 թ․ փետրվար

Երբ 1970-ական թվականների ճգնաժամը նվազեցրեց ձնագնացների պահանջարկը, ընկերությունը դիվենսիֆիկացրեց իր արտադրանքը՝ ընդգրկելով ռելսային տրանսպորտը։

1974 թ․ ընկերությունն ստացավ իր առաջին պատվերը՝ արտադրել MR-73 գնացքներ Société de transport de Montréal-ի համար, որոնք պետք է օգտագործվեն Մոնրեալի մետրոպոլիտենում։

1975 թ․ ընկերությունը ձեռք բերեց Montreal Locomotive Works-ը։ 1988 թ․ այն վաճառվեց General Electric-ին։

1982 թ․ ընկերությունը շահեց Նյու Յորքի Metropolitan Transportation Authority-ի պայմանագիրը, որով պարտավորվում էր 663 միլիոն դոլլարի դիմաց արտադրել 825 մետրոյի վագոններ։

1985 թ․ ընկերությունը դադարեցրեց շոգեքարշների արտադրությունն ու կենտրոնացավ մարդատար օդանավերի շարժական կազմի արտադրության վրա։ 1986 թ․ այն ձեռք բերեց Բրյուգգեում գտնվող La Brugeoise et Nivelles (նախկինում՝ BN Constructions Ferroviaires et Métalliques) ընկերության ակցիաները, 1987 թ․՝ ռելսերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան Budd Company և Pullman Company ընկերությունները, իսկ 1989 թ․՝ Ֆրանսիայի Կրեսպին քաղաքում գտնվող ANF Industrie ընկերությունը։ Հետագայում մի շարք ընկերությունների ձեռքբերումը Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Կանադայում և Մեքսիկայում մեծացրեց ընկերության աշխատանքի ծավալը։

1996 թ․ 710 միլիոն դոլլար պայմանագրով ընկերությունն ընտրվեց Հյուսիսային Ամերիկայում ամենաարագընթաց գնացքների՝ Acela Express-ի, առաջատար արտադրող։ Գնացքների հետ խնդիրները հանգեցրին դատական գործընթացների Bombardier-ի և Amtrak-ի միջև։

2001 թ․ Bombardier-ն ձեռք բերեց Adtranz (DaimlerChrysler Rail Systems) ընկերությունը, որը զբաղվում էր Գերմանիայում և Միացյալ Թագավորությունում լայնորեն կիրառվող գնացքների արտադրությամբ՝ դառնալով աշխարհում շարժական կազմ արտադրող ամենամեծ ընկերություններից մեկը։

2005 թ․ այն թողարկեց 200-380 կմ/ժ արագությամբ Bombardier Zefiro արագընթաց ռելսերը Չինաստանի երկաթուղու նախարարության համար։

2020 թ․ փետրվարի 13-ին Alstom-ը համաձայնվեց գնել Bombardier Transportation բաժինը 3 միլիարդ դոլլարով։

Նախկին արտադրանքի գծեր

Bombardier Capital

1973 թվականից, երբ ընկերությունը գտնվում էր Քոլչեսթեր քաղաքում, Bombardier Capital-ն առաջարկում էր ֆինանսական ծառայություններ, ինչպես, օրինակ, վարկավորում և լիզինգ։

1997 թ․ ընկերությունը սկսեց տեղափոխել որոշ ծառայություններ դեպի Ջեքսոնվիլ։

2001 թ․ Bombardier-ն դադարեց վերցնել նոր սպառողական վարկեր։

2005 թ․ Bombardier-ն վաճառեց իր ֆինանսական բաժինը GE Commercial Finance ընկերությանը։

Ռազմարդյունաբերություն

1981 թ․ ընկերությունը ձեռք է բերել Volkswagen Iltis-ի իրավունքները։ Արտադրությունը դադարեց 1989 թ․։

2003 թ․ ընկերությունը վաճառեց իր ռազմական արդյունաբերությունը Կանադային։ Military Aviation Services-ը վաճառվեց SPAR Aerospace-ին։ Urban Transportation Development Corporation-ի կողմից ցամաքային զինամթերքների արտադրությունը դադարեց։

Հանրային տրանսպորտի ավտոբուսները Իռլանդիայում

1970-ականների վերջերին Իռլանդիայում գործող CIÉ-ը (այժմ՝ Bus Éireann և Dublin Bus) պատվիրեց մեկհարկանի և երկհարկանի ավտոբուսների մշակում ու արտադրություն։ Սկզբնական օրինակները պատրաստվեցին Գերմանիայում, իսկ 51 արագընթաց վագոններն (KE տեսակի) ու 366 երկհարկանի ավտոբուսները (KD տեսակի) պատրաստվեցին 1980-1983 թթ․՝ Շաննոն քաղաքում։ Դրանք գործարկվեցին մինչև 1997 և 2000 թվականները համապատասխանաբար։ Որոշ օրինակներ ցուցադրվում են Իռլանդիայի տրանսպորտի ազգային թանգարանում։

Թանգարան

Bombardier 
1951 Bombardier B12 ձնագնաց

Ջոզեֆ Արմանդ Բոմբարդիեի հնարամտության թանգարանը գտնվում է Քվեբեկի Վալքորթ քաղաքում և նվիրված է Ջոզեֆ Արմանդ Բոմբարդիեի կյանքին և ձնագնացներ արտադրությանը։ Թանգարանը բացվել է 1971 թ․, վերանորոգվել 1990 թ․։ Այստեղ ցուցադրվում են Ski-Doo ձնագնացներ, գրքեր, գրքույկներ և ձնագնացների սիրահարներին հետաքրքրող այլ առարկաներ։

Թանգարանը ներառում է սկզբնական ավտոտնակ-գործարանը, որտեղ կառուցվել է առաջին ձնագնացը։ Ավտոտնակը զգուշորեն ապամոնտաժվել է Վալքորթում իր սկզբնական վայրից և տեղափոխվել թանգարանի ներկայիս տարածք, որը Bombardier Recreational Products-ից գտնվում է մի քանի թաղամաս հեռավորության վրա։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Bombardier ՊատմությունBombardier Նախկին արտադրանքի գծերBombardier ԹանգարանBombardier ԾանոթագրություններBombardier Արտաքին հղումներBombardierԲեռլինԳնացքԻնքնաթիռՀանրային տրանսպորտՄոնրեալՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱռասպելԱշոտ Բ ԵրկաթԲաթումի պայմանագիրԵռանկյան բարձրությունՎիկտոր ՀամբարձումյանԹռչնագիրՌաֆայել ԼեմկինԵրազահանԿողմնացույցԿոռուպցիաՏիգրան ՊետրոսյանՀայաստանի գետերի ցանկԲացահայտիչԹլպատումՀայկական բանակ (1918-1920)ԽաչքարՊարզ թիվԶվարթնոցի արծիվԽոսրովի անտառ պետական արգելոցԳորշ գայլՀայկական դրամԶվարթնոցի տաճարՄեծապատիվ մուրացկաններԽտությունՀայաստանի բուհերի ցանկՄովսես ԽորենացիԳուլիվերի ճանապարհորդություններըԿապույտ հազՔիմիական տարրերի ցանկԱռնո ԲաբաջանյանՄուրացանԱդրբեջանի ներխուժում Արցախ (2023)Մակարիոս IIIԻզաբել ՍադոյանԿենդանիներԵրկիր ՆաիրիՍիրտԱրմեն Տիգրանյան (երգահան)ԹրաֆիքինգԿլաուդիա ԿարդինալեՐաֆֆիՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Սննդային շղթաԱլեքսանդր ՇիրվանզադեՏատիկիս դաջվածքներըՍարդարապատի հերոսամարտԱվետիք ԻսահակյանՈսկեպարՓորլուծությունՍպիտակի երկրաշարժԵվրոպայի դրոշներԱրևելյան ՀայաստանՄոնղոլական կայսրությունՀրաբուխԼևոն Տեր-ՊետրոսյանՄխիթարյան միաբանությունԿարտոֆիլՔրիստափոր Կոլումբոս44-օրյա պատերազմԹբիլիսիՉարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)Կարսի պայմանագիրԱլպիական մանուշակ (պատմվածք)ՄարիխուանաՄուսա լեռԲյուրականի աստղադիտարանԱստղՀովհաննես ՇիրազԿարսՎանի թագավորության արքաների ցանկՍևրի պայմանագիրԻզմիրԾխախոտՇահան Նաթալի🡆 More