Օքրա

Օքրա (հուն․՝ ὠχρός), բնական հանքային ներկանյութ։ Բաղկացած է կավի հետ խառնված երկաթի հիդրօքսիդներից։ Գույնը տատանվում է դեղինից մինչև մուգ նարնջագույն կամ շագանակագույն։ Օքրա կոչվում են նաև այդ պիգմենտով արտադրված ներկերը, հատկապես բաց դարչնավուն-դեղին։ Մեծ քանակությամբ հեմատիտ պարունակող օքրան ունի կարմրավուն երանգ և հայտնի է որպես «կարմիր օքրա»։

Օքրա
Օքրա

Օքրա կոչվում են նաև երկաթի օքսիդով ներկված կավերը, որոնք ստացվում են անագի և պղնձի արդյունահանման ժամանակ։

Տարբերում են բաց դեղին (Fe-ի պարունակությունը՝ 12-25 % ըստ Fe203), միջին դեղնության (25-40 %) և ոսկեդեղին (40-75 %) օքրաներ։ Կայուն է մթնոլորտի ազդեցությունների, թույլ թթուների, հիմքերի և լույսի նկատմամբ։

Կիրառություն

Օգտագործվում է բոլոր տեսակի ներկերի պատրաստման համար, ինչպես նաև խծուծման ու նախաներկման աշխատանքներում։

Հին Եգիպտոսում կարմիր օքրան օգտագործվել է շրթունքների կարմրացման կամ դրանց փայլ տալու համար։ Ավստրալիայի աբորիգենները հազարամյակներ շարունակ օքրան օգտագործել են մարմինը զարդարելու, արևից պաշտպանվելու, թաղման ծեսերի, ժայռապատկերների, որմնանկարների և այլ գեղարվեստական աշխատանքների համար և այլն։ Ավստրալիայի ազգային թանգարանում պահվում է երկրի տարբեր վայրերից բերված օքրայի նմուշների մեծ հավաքածու։

Օքրա 
Հիմբա ցեղի կին, որի մազերը ծածկված են օքրայով

Աֆրիկայում կարմիր օքրան՝ որպես ներկ, օգտագործվում է արդեն ավելի քան 200 000 տարի։ Նամիբիայի հիմբա ցեղի կանայք օքրայի և կենդանական ճարպի խառնուրդն օգտագործում են մարմնի ձևավորման համար (այն մաշկին տալիս է կարմրավուն գույն)։ Օքրայի խառնուրդը նրանք քսում են նաև հյուսած մազերին։

Նյուֆաունդլենդում (Կանադա) օքրայի օգտագործումը հաճախ ասոցացվում է բեոտուկ ժողովրդի հետ, որոնք կարմիր օքրայի օգտագործման շնորհիվ կոչվել են «կարմիր հնդկացիներ» Նյուֆաունդլենդ ժամանած առաջին եվրոպացիների կողմից։ Բեոտուկ ժողովրդի ներկայացուցիչներն օգտագործել են նաև դեղին օքրա՝ մազերը ներկելու համար։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Օքրա 

Tags:

Երկաթի (III) օքսիդԿավՀեմատիտՀունարեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԴաշտանադադարԵրևանի պատմությունՓինք ՖլոյդԴանիել ՎարուժանԴեղանյութերOverwatchԱստղաշուշանԷդգար ՂազարյանԴերբայական դարձվածՍանահինի վանական համալիրՄոլորակԳեղարդՊակիստանՆորավանքԴարձվածքԱուտիզմԱտոմԱրտաշատԲեզոարյան այծԱրմավիրի մարզԿարմիր գիրքԱվշային հանգույցների բորբոքումՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԱրարատի մարզԱրագածՓորլուծությունԱրաքսԱղբյուր ՍերոբԲաժանարարների աղյուսակՀայկական առածներ և ասացվածքներԶատիկՈրդան կարմիրՀայաստանի առաջին հանրապետությունԱղիների բորբոքային հիվանդությունԳլխուղեղՄարդու գլխուղեղԱբովյան (քաղաք)ԱրագիլներԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՀին ԵգիպտոսՀայաստանի լեռներՀղիություն (մարդ)Սասնա ծռերՉեխիաԿալցիումՋիմ ԹորոսյանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԵրկաթՎինսենթ վան ԳոգՎերաբերական (խոսքի մաս)Խաչատուր ԱբովյանԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՄիջուկային զենքԱշոտ Բ ԵրկաթԱրա ՀարությունյանՄանուշակԳազԱվստրիաՈւսուցման մեթոդներ և հնարներԱնահիտ (հեքիաթ)ԵզդիներԵգիպտոզավրԿուսաթաղանթԼիբանանՀոգնակի թիվՎի (երգիչ)Նաիր ՏիկնիզյանԵրևանՍաղմոսավանքՄարտի 29ԴերբայՀեպատիտ BՍևանա լիճԲռնաբարությունՄաշկաբորբՇիզոֆրենիաԱմերիկայի Միացյալ Նահանգներ🡆 More