Օքսիտաներեն (պրովանսալերեն, օքս.՝ occitan, óucitan, արտասանվում է , նաև օքս.՝ Lenga d'òc, , ֆր.՝ occitan, langue d’oc), Ֆրանսիայի հարավում՝ Օքսիտանիայի բուն բնակչության և Իսպանիային ու Իտալիային սահմանակից շրջանների լեզու։ Անվանման տարբերակներից են՝ պրովանսալերեն (provençal, proençal), լիմուզեներեն (lemozì), օք լեզու (lenga d'oc), ռոմաներեն (roman), տրուբադուրների լեզու։ Որոշ ռոմանագետներ օքսիտաներենը տեղադրում են գալլիա-ռոմանական ենթախմբի մեջ, իսկ որոշներներն էլ (Ա.
Կուն, Գ. Ռոլֆս, Վ. Գարսիա դե Դիեգո) ռոմանական լեզուների մեջ զատում են առանձին պիրենեյան խումբ, որի մեջ մտնում են օքսիտաներենը, կատալաներենը, գասկոներենը և արագոներենը։ Մի մասն էլ օքսիտաներենը համարում է հնդեվրոպական լեզուների ռոմանական խմբի լեզու, որի կազմում կատալաներենի հետ ձևավորում է օքսիտա-ռոմանական ենթախումբը։ Հանդես է գալիս մի շարք բարբառներով և խոսվածքներով, որոնք ստորաբաժանվում են հյուսիսային և հարավային խմբերի։
Օքսիտաներեն | |
---|---|
Տեսակ | լեզու, կենդանի լեզու և languages of Occitania? |
Ենթադաս | Օքսիտանո֊ռոմանական լեզուներ և Gallo-Romance? |
Մասն է | Ֆրանսիայի տարածաշրջանային լեզուներ, languages of Catalonia? և Իտալիայի լեզուներ |
Երկրներ | Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա և Մոնակո |
Խոսողների քանակ | 542 000 մարդ (2020), 110 000 մարդ (2012), 526 000 մարդ (2002) և 30 000 մարդ (2030) |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն, classical norm of Occitan?, Mistralian norm? և Norme bonnaudienne? |
IETF | oc |
ISO 639-1 | oc |
ISO 639-2 | oci |
ISO 639-3 | oci |
Օքսիտաներենի տարածվածության տարածքները | |
Occitan language Վիքիպահեստում |
Ներկայումս օքսիտաներենը առօրյա կյանքում կիրառում են ավելի քան երկու միլիոն մարդ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքսիտաներեն» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Օքսիտաներեն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.