Օլիվյա Քոլման

Սառա Քերոլայն Օլիվյա Քոլման (անգլ.՝ Sarah Caroline Olivia Colman, հունվարի 30, 1974(1974-01-30), Նորիջ, Անգլիա), բրիտանացի կինոդերասան և հաղորդավարուհի։ Արժանացել է «Օսկար», չորս «BAFTA», երկու «Ոսկե գլոբուս» և «Վոլպիի գավաթ» մրցանակների։ 2019 թվականի փետրվարի 24-ին արժանացել է «Օսկար»-ի՝ որպես լավագույն դերասանուհի։

Օլիվյա Քոլման
Օլիվյա Քոլման
Ծննդյան թիվ՝հունվարի 30, 1974(1974-01-30) (50 տարեկան)
Ծննդավայր՝Նորիջ, Անգլիա
Քաղաքացիություն՝Օլիվյա Քոլման Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասանուհի, կատակերգու, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և բարեգործ
Պարգևներ՝
IMDb։ID 1469236

Գործունեություն

2011 թվականի հունվարին Օլիվյա Քոլմանը «Սանդենս» կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի «Տիրանոզավր» ֆիլմի համար։ Այդ դերի համար նա ստացել է նաև բրիտանական անկախ կինոյի մրցանակ, «Իմպերիա», «Սպուտնիկ» և բազմաթիվ այլ մրցանակներ։

2013 թվականին ստացել է «BAFTA TV»-ի երկու մրցանակ՝ «Քսան տասներկու» կատակերգական սերիալում կնոջ լավագույն դերի համար, և որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Մեղադրյալները» ֆիլմի համար։

Դերասանուհուն առավել մեծ ճանաչում է բերել 2013 թվականին «Սպանություն լողափում» ֆիլմում Էլի Միլերի դերակատարումը։ Այդ դերի համար 2014 թվականին ստացել է «BAFTA TV»-ի ևս մեկ մրցանակ՝ որպես հեռուստասերիալի լավագույն դերասանուհի։

2017 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Գիշերային ադմինիստրատոր» սերիալում։ Այդ դերի համար ներկայացվել է նաև «Էմմի» մրցանակի մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի կնոջ լավագույն դերի համար։

2018 թվականի կեսին հայտնի է դարձել, որ «Թագ» սերիալում Քոլմանը փոխարինել է Կլեր Ֆոյին՝ մարմնավորելով Եղիսաբեթ II-ին։ 2018 թվականի մարմնավորել է նաև Աննա թագուհուն Յորղոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» ֆիլմում։ Այս դերի համար նա արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, ինչպես նաև «Ոսկե գլոբուս»-ի կնոջ լավագույն դերի համար կոմեդիայում կամ մյուզիքլում, Վենետիկի կինոփառատոնում դարձել Վոլպիի գավաթի մրցանակակիր կնոջ լավագույն դերի համար։

Անձնական կյանք

  • Ամուսին (2001 թվականից)՝ Էդ Սինքլեր, իրավաբան և գրող
  • Որդի՝ Ֆինն Սինքլեր (ծնվել է 2005 թվականին)
  • Որդի՝ Հոլ Սինքլեր (ծնվել է 2007 թվականին)
  • Դուստր (ծնվել է 2015 թվականին)

Ֆիլմագրություն

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ս «Մեզ նման մարդիկ» «People Like Us» Դրվագային դեր
2002 ս «Գրասենյակ» «The Office» Հելենա
2002 ս «Փրկեք ինձ» «Rescue Me» Պոլա
2004 մֆ «Անհաջող Թերքելը» «Terkel in Trouble» Մուլտֆիլմի անգլերեն տարբերակում Թերքելի մոր դերը
2004-2006 ս «Կանաչ թև» «Green Wing» Հերիետ Շուլենբուրգ
2004 ս «Բլեքի գրախանութ» «Black Books» Տանյա
2005 ս «Աբսուրդային բնագիտություն» «Look Around You» Փեմ
2006 ֆ «Կոնֆետներ» «Confetti» Ջոաննա
2006-2008 ս «Այս Միտչելը և համացանցային տեսքը» «That Mitchell and Webb Look» Տարբեր կերպարներ
2007 ֆ «Իբրև քաջ որսկաններ» «Hot Fuzz» Ոստիկան Դորիս Թաթչեր
2007 կֆ «Ընդհանուր առմամբ շուն» «Dog Altogether» Անիտա
2007 ֆ «Ստեղծիր քո սեփականը» «Grow Your Own» Էլիս
2007 ս «Քո կյանքի ժամանակն է» «The Time of Your Life» Ամանդա
2008-2009 ս «Գեղեցիկ մարդիկ» «Beautiful People» Դեբի Դունան
2008 հֆ «Հանքոք և Ջոան» «Hancock & Joan» Մերիոն
2008 հֆ «Սպառվող կիրք» «Consuming Passion»
2008 ս «Սիրո ապուր» «Love Soup» Փենի
2009 ս «Պարոն տասնմեկ» «Mister Eleven» Բեթ
2009 ֆ «Լե Դոնկ և Սքոր զեյ զի» «Le Donk & Scor-zay-zee» Օլիվյա
2009 ս «Պիպ Շոու (հեռուստասերիալ)» «Peep Show» Սոֆի Չեփմեն
2009 ս «Մաշկ (հեռուստասերիալ)» «Skins» Ջինա Քեմբել (երրորդ եթերաշրջանի վեցերորդ սերիա)
2010 մֆ «Արիետին՝ լիլիպուտների երկրից» «Karigurashi no Arietti» Հոմիլի դերը մուլտֆիլմի անգլերեն տարբերակում
2010 ս «Դոկտոր Ով» «Doctor Who» մայր (սերիա «Տասնմեկերորդ ժամ»)
2010-2011 ս «Պտույտ» «Rev» Ալեքս Սմոլբոուն
2011 ֆ «Երկաթե տիկին (ֆիլմ)» «The Iron Lady» Քերոլ Թեթչեր
2011 ֆ «Տիրանոզավր (ֆիլմ)» «Tyrannosaur» Հանա
2011 ս «Արտաքսում» «Exile» Նենսի Ռոնստանդ
2012 ֆ «Հայդ Պարկը Հադսոնում» «Hyde Park on Hudson» Եղիսաբեթ Բոուզ-Լայոն
2011-2012 ս «Քսան տասներկու» «Twenty Twelve» Սալի Օուեն
2012 ս «Ամբաստանյալ» «Accused» Սյու Բրոն
2013 ֆ «Տալիս եմ մի տարի (ֆիլմ)» «I Give It a Year»
2013-2017 ս «Սպանություն լողափում» «Broadchurch» խուզարկու սերժանտ Էլի Միլեր
2013 ֆ «Լոք» «Locke» Բետան
2013 հֆ «Տասներեքերորդ պատմություն» «The Thirteenth Tale» Մարգարետ Լի
2013 ֆ «Պարիր այստեղ» «Cuban Fury» Սեմ
2014 հֆ «7.39» «The 7.39» Մեգի Մետյուս
2014 ս «Պարոն Սլոան» «Mr. Sloane» Ջանեթ Սլոան
2015 ֆ «Լոբստեր (ֆիլմ)» «The Lobster» Հյուրանոցի մենեջեր

Կաղապար:ВмтФильме

2016-2019 ս «Անպետք» «Fleabag» Կնքամայր
2017 մս «Բլուրների բնակիչները» «Watership Down» Մորի / 4 դրվագ
2017 ֆ «Սպանություն արևելյան ճեպընթացում (ֆիլմ, 2017)» «Murder on the Orient Express» Հիլդեգալդա Շմիդտ
2018 ֆ «Ֆավորիտուհին (ֆիլմ, 2018)» «The Favourite» Թագուհի Աննա
2018 ս «Թշվառը (հեռուստասերիալ,2018)» «Les Misérables» տիկին Տենարդի
2018-2019 ս «Թագ» «The Crown» Էլիզաբեթ II

Ծանոթագրություններ

Օլիվյա Քոլման Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվյա Քոլման» հոդվածին։

Tags:

Օլիվյա Քոլման ԳործունեությունՕլիվյա Քոլման Անձնական կյանքՕլիվյա Քոլման ՖիլմագրությունՕլիվյա Քոլման ԾանոթագրություններՕլիվյա Քոլման1974BAFTAԱնգլերենԱնգլիաՀունվարի 30Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորությունՆորիջՈսկե գլոբուսՕսկար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սեղան (երկրաչափություն)ԿաթողիկոսՀայկական խոհանոցԱմերիկաՌոբերտ ՔոչարյանԱղերԹոքաբորբԱրշակունիների թագավորությունՄոնթե ՄելքոնյանՄխիթարյան միաբանությունՎրաստանՊապ թագավորՀիսուսի ծնունդԱֆրիկաԱռաջին համաշխարհային պատերազմՄատենադարանԵրիկամՔնի ապնոէՀայկական ճարտարապետությունԱստիգմատիզմԱուտիզմԹվաբանական պրոգրեսիաՎիտամին DԱնկլավ և էքսկլավՋուրՄայիսի 1 (տոն)Պապ թեստԱյծեղջյուրԴիլաքյան եղբայրներՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԹմրամիջոցՀաշվապահական հաշվառումՔարային շինանյութերԹվական անունՀերպեսՀայաստանի գետերի ցանկՀայաստանի տնտեսությունՀամո ՍահյանԲնությունԱրմավիրի մարզԷյֆելյան աշտարակՍպիտակուցներՍերժ ՍարգսյանԲարդիՄիսաք ՄեծարենցԱնիլինգուսԼեոնիդ ԱզգալդյանԽտությունՀարութ ՓամբուկչյանՓորլուծությունԻտալիաԸղձական եղանակԲանաստեղծական կայուն ձևերՀայկական ֆիլմերի ցանկԱրգիշտի ՔյարամյանԴոմինիկյան ՀանրապետությունԱրյան ճնշումԵրևանի թանգարանների ցանկԼեյկոցիտՀունական դիցաբանությունԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՁիՀովհաննես ԱդամյանԱրցախյան ազատամարտԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԷնդոմետրիոզՄխիթար Գոշի դատաստանագիրքԳայլերՇուշիի ազատագրումՀայաստանի ազգային անվտանգության ծառայությունԿոչականՀայաստանի դրոշԱնանիա Շիրակացի🡆 More