Օլեգ Խասլավսկի

Օլեգ Լվովիչ Խասլավսկի (ռուս.՝ Олег Львович Хаславский, հուլիսի 8, 1948(1948-07-08), Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 19, 2021(2021-12-19), Տագանրոգ, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ։

Օլեգ Խասլավսկի
Օլեգ Խասլավսկի
Ծնվել էհուլիսի 8, 1948(1948-07-08)
ԾննդավայրՏագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 19, 2021(2021-12-19) (73 տարեկան)
Վախճանի վայրՏագանրոգ, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ և թարգմանիչ
ՔաղաքացիությունՕլեգ Խասլավսկի ԽՍՀՄ, Օլեգ Խասլավսկի Ռուսաստան և Օլեգ Խասլավսկի Իսրայել
ԿրթությունՏագանրոգի պետական մանկավարժական ինստիտուտ
Օլեգ Խասլավսկի Oleg Haslavsky Վիքիպահեստում

Կենսագրություն

Օլեգ Խասլավսկին ծնվել է 1948 թվականի հուլիսի 8-ին Տագանրոգում։ Հայրը բանասեր էր, մայրը՝ տնտեսագետ։ Մինչև յոթ տարեկան հասակը Օլեգը ծնողների հետ ապրել է Լվովում։ Դպրոցական տարիներին նա Նիկոլայ Բուտի և Վալենտինա Ռուսոյի մոտ պարապել է կոմբայնի գործարանի մշակույթի պալատի Տագանոգի գեղարվեստի ստուդիայում։

1964 թվականին, Տագանրոգի թիվ 10 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Օլեգ Խասլավսկին ընդունվել է Տագանոգրի պետական մանկավարժական ինստիտուտի (ՏՊՄԻ) օտար լեզուների ֆակուլտետի ֆրանս-գերմանական բաժինը։ Այնտեղ սովորելու տարիներին նա վայելում էր դասախոս Յուրի Ֆելիչկինի հովանավորությունը, որի հետ ուներ ֆրանսիական պոեզիայի նկատմամբ ընդհանուր հետաքրքրասիրություն։ ՏՊՄԻ-ից Ֆելիչկինի հեռալուց հետո, Օլեգ Խասլավսկին 1972 թվականին հեռացվել է ինստիտուտից։ 1972 թվականին նա ավարտել է Կոլոմնայի մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը։

1974-1986 թվականներին Օլեգ Խասլավսկին աշխատել է Տագանոգի հոգեբուժարանում որպես ախտահոգեբան։ 1980-1982 թվականներին աշխատել է Տագանոգի ռադիոտեխնիկական ինստիտուտի «Ռիթմ» հատուկ կոնստրուկտորական բյուրոյում։

1986 թվականին Օլեգ Խասլավսկին ընդունվել է Տագանոգի մետալուրգիական գործարան որպես խառատի աշակերտ, որտեղ աշխատել է մոտ մեկ տարի և ստացել 6-րդ կարգի խառատի որակավորում։

1986 թվականին Օլեգ Խասլավսկին նշանակվել է «Դելտա-ինֆորմ» միջազգային գիտական ուսումնական կենտրոնի նախագծի ղեկավար։ 1990-1992 թվականներին գիտական հետազոտությունների նպատակով գործուղվել է Բուլղարիա։ 1999-2003 թվականներին ապրել է Իսրայելում։

Տիրապետում է ֆրանսերենին, անգլերենին, բուլղարերենին, լեհերենին, ուկրաիներենին :

Թարգմանել է Ֆրանսուա Վիյոնի, Արթյուր Ռեմբոյի, Պոլ Վեռլենի, Շառլ Բոդլերի, Գիյոմ Ապոլիների, Մորիս Մետերլինկի, Կոնստանտի Իլդեֆոնս Գալչինսկու, Ցիպրիան Կամիլ Նորվիդի, Բոլեսլավ Լեսմյանի, Տարաս Շևչենկոյի բանաստեղծությունները, Տադեուշ Բորովսկու բանաստեղծություններն ու արձակը, Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» կատակերգությունը։

2002 թվականին ռուսերեն է թարգմանել Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» գիրքը։

Սեփական բանաստեղծությունների հրատարակմանը երբեք չի ձգտել։ Առաջին ներկայացուցչական հրապարակումը տեղի է ունեցել միայն 2008 թվականին մոսկովյան «Կորոստել։ Նամակներ գավառից» ամսագրում։ Բանաստեղծությունների առաջին գիրքը, որը Օլեգ Խասլավսկին հրատարակել է 2009 թվականին, կոչվում էր «Ընտիր երկեր»։ 2014 թվականին Օլեգ Խասլավսկու բանաստեղծությունների ընտրանին տպագրվել է «Prosōdia» ամսագրի առաջին համարում։

Գրականությունից բացի, զբաղվում է նաև լուսանկարչությամբ, գեղանկարչությամբ։ Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության անդամ է։

Ապրում և աշխատում է Տագանրոգում։

Գրականություն

  • Олег Хаславский. Избранное. — Таганрог: Антон, 2009. — 196 с. — ISBN 978-5-88040-065-2.
  • Олег Хаславский. Трилистник таганрогский. — Измаил: Чеширский Кот, 2010. — 32 с.
  • Олег Хаславский. На пышном берегу. — Красный Сулин: Сулинполиграфсервис, 2014. — 248 с. — ISBN 987-5-904839-09-3.

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Tags:

Օլեգ Խասլավսկի ԿենսագրությունՕլեգ Խասլավսկի ԳրականությունՕլեգ Խասլավսկի Արտաքին հղումներՕլեգ Խասլավսկի ԾանոթագրություններՕլեգ Խասլավսկի19482021ԲանաստեղծԴեկտեմբերի 19Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀուլիսի 8Ռոստովի մարզՌուսաստանՌուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ՀանրապետությունՌուսերենՏագանրոգ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱշխարհի երկրներն ըստ տարածքիՓոխաբերությունԿանդիդոզԿարտոֆիլԽոր ՎիրապԳորշ գայլՏիգրան ՀամասյանՌուբեն ՍևակԲույսերԲուլինգՆապաստակներԼեոնարդո դա ՎինչիԷպոսԳարեգին ՆժդեհՊոլ ՄորֆիԿռունկ (երգ)Մոնղոլական կայսրությունԲյուրականի աստղադիտարանՄակարիոս IIIԿոչականԴվինՎարդան Ղուկասյան (Դոգ)ԱլյումինՍայաթ-ՆովաՈւսուցման մեթոդներ և հնարներՌուսական կայսրությունՇառլ ԱզնավուրՔիմիական ռեակցիաներԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկՀայկական գամփռԱրեգակՀամիդյան ջարդերՆախադասությունՍամվել (վեպ)Կաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ԴիլիջանԱդանայի կոտորածՄարգինալացումԱնլռելի զանգակատունԵրկկենցաղներՄայրիկ (ֆիլմ)ՀինդուիզմԶինվորական կոչումներՄարդու կմախքԽրիմյան ՀայրիկԱդրբեջանի ներխուժում Արցախ (2023)Գագիկ ԱՄարդու առնանդամԵրևանՓառնավազ I (Վիրքի արքա)Հայաստանի կենդանիների Կարմիր գիրքՄյունխհաուզենի համախտանիշԷնդոմետրիոզՎարդՎիտամին DԱլեքսանդր ՍպենդիարյանՌուսաստանԵվրոպաԾիրանԱնկլավ և էքսկլավԿատուներԱլեքսանդր ՇիրվանզադեՆեմեսիս գործողությունԱրամ ԽաչատրյանԿառլես ՊուչդեմոնՀայերենի այբուբենՄեր թաղը (պատմվածաշար)Մինչամուսնական սեքսԺենգյալով հացՄարգինալՇունՀայոց այբուբենի հուշարձանՌոբերտ ԱբաջյանՀայ ֆիդայիներԵրկրորդ համաշխարհային պատերազմՀայերեն🡆 More