Օլեգ Բրիժակ

Օլեգ Բրիժակ (գերմ.՝ Oleg Bryjak, ուկրաիներեն՝ Олег Брижак, հոկտեմբերի 27, 1960(1960-10-27), Jezkazgan, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 24, 2015(2015-03-24), Պրա-Օտ-Բլեոն), Ժեզկազգանում ծնված ուկրաինական ծագմամբ գերմանացի օպերային երգիչ։

Օլեգ Բրիժակ
Օլեգ Բրիժակ
Հիմնական տվյալներ
Ծնվել էհոկտեմբերի 27, 1960(1960-10-27)[…]
Jezkazgan, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՕլեգ Բրիժակ ԽՍՀՄ և Օլեգ Բրիժակ Գերմանիա
Մահացել էմարտի 24, 2015(2015-03-24)[…] (54 տարեկան)
Պրա-Օտ-Բլեոն
ԳերեզմանGermanwings Flight 9525 Memorial
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնբարիտոն և բաս-բարիտոն
Գործիքներվոկալ

Կենսագրություն

Օլեգ Բրիժակը ծնվել է Ղազախական ԽՍՀ Ժեզկազգան քաղաքում, ուկրաինական ընտանիքում։ Օլեգի հայրը Հայրենական պատերազմի ժամանակ 15 տարեկան հասակում հարկադիր աշխատանքի համար բռնազավթված Ուկրաինայից տարհանվել է Գերմանիա, իսկ ԽՍՀՄ վերադառնալուց հետո ձերբակալվել և ուղարկվել է Ղազախստանի ճամբարներ։ 1979 թվականին Օլեգ Բրիժակն ավարտել է Կարագանդայի քաղաքային երաժշտական ուսումնարանի բայանի դասարանը։ Ուսանելու տարիներին աշխատել է ուսանողական երգչախմբում, որտեղ նրա ձայնն ուշադրության է արժանացել, բայց միայն հայրը կարողացավ համոզել նրան փորձելու երգել։ 1984 թվականին Բրիժակն ավարտել է Ալմա Աթայի կոնսերվատորիայի վոկալ դասարանը և սկսել դասավանդել Ժեզկազգանի և Տեմիրտաու երաժշտական դպրոցներում։

1986-1989 թվականներին Եղել է Չելյաբինսկի և Լվովի օպերայի թատրոնների մենակատար, 1989-1991 թվականներին՝ Լենինգրադի Մ. Ի. Գլինկայի անվան կապելլայի մենակատար։ 1990 թվականին Շտուտգարտում ստացել է Սիլվիա Գեստի անվան կոլորատուրային երգիչների միջազգային մրցույթի (գերմ.՝ Internationalen Koloratur-Gesangswettbewerbs-Sylvia Geszty) երկրորդ մրցանակը։

1991 թվականին տեղափոխվել է Գերմանիա և Կարլսրուեում միացել Բադենի պետական թատրոնի կազմին։ 1996 թվականից մինչև մահ եղել է Դյուսելդորֆի Ռեյնի օպերային գերմանական թատրոնի մենակատար։

Մի քանի անգամ մասնակցել է Բայրոյթի թատերական փառատոնին։

1980-ականների վերջում Օլեգ Բրիժակը ձեռնադրվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու սարկավագ։ Հոգևոր ծառայությունէ իրականացրել Դյուսելդորֆի մոտ գտնվող Կրեֆելդի ուկրաինական ուղղափառ եկեղեցում երկու լեզվով` ուկրաիներեն և գերմաներեն։

Մահացել է 2015 թվականի մարտի 24-ին Թիվ 9525 չվերթի աղետի ժամանակ։ Այդ չվերթով Օլեգն ու նրա գործընկերը՝ օպերային երգչուհի Մարիա Ռադները, տուն էին վերադառնում Բարսելոնայից, Լիսեո օպերային թատրոնում կայացած Ռիխարդ Վագների «Զիգֆրիդ» օպերայում ելույթ ունենալուց հետո։

Ծանոթագրություններ

Tags:

19602015d:Q19676474d:Q740832ԳերմանացիներԳերմաներենԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀոկտեմբերի 27Ղազախական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄարտի 24ՈւկրաինացիներՈւկրաիներենՊրա Օտ Բլեոն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մայիսի 9Դրաստամատ ԿանայանԱրյան շրջանառությունՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԹութակներ (ընտանիք)ՏնտեսագիտությունՄինաս ԱվետիսյանԿուսաթաղանթԳեղարդՌեպորտաժԹութքԱրտաշեսյաններՎարկՇվեդիաՆոր ԿտակարանՀանգՊատվի համար (դրամա)Անահիտ ՊարսամյանԽՍՀՄ փլուզումՄարտիրոս ՍարյանԱղմուկ ականջներումՄուրացանՍայաթ-ՆովաՄեծ Հայքի նահանգների ցանկՀայկական դրամԴիմակահանդես (Արամ Խաչատրյան)ԱրագածԳաստրիտԴանիել ՎարուժանՄանրանկարչությունԵրևանի պատմությունՄակբայԳևորգ Ե ՍուրենյանցՎեներա (մոլորակ)ՔրիստոնեությունՄարդու անատոմիաՎահագն ԴավթյանՀեմոգլոբինՈւրբանիզացիաԿարմիր գիրքՍարդարապատի հերոսամարտԵրկաթ պակասորդային սակավարյունությունՀայաստանի բուհերի ցանկՀեպատիտ CԹմրամիջոցՀայաստանի անկախության հռչակագիրԵրերույքի տաճարԼյարդի ցիռոզՓորկապությունԱրցախի ՀանրապետությունՇավարշ ԿարապետյանՊղնձի օքսիդներՀոգեբանությունՍասնա ծռերՍանգիբարանԱնկլավ և էքսկլավՄիջին ականջի բորբոքումՎրաստանԱրցախի Հանրապետության պետական օրհներգԿաթՍամվել (վեպ)Կոտորակ (մաթեմատիկա)ՉինաստանԱտլանտյան օվկիանոսԿուսությունՓշատենիՈրոշիչՍպիտակ ձին (պատմվածք)Հայկական մանրանկարչությունԳլիցերինՄայիսյան հերոսամարտերԽրիմյան ՀայրիկՄասոնականությունԳևորգ ԷմինԱրծվաշենՊահանջվում է միլիոնատերՎարդան Ղուկասյան (Դոգ)🡆 More