Քևին Սիսթրոմ

Քևին Սիսթրոմ (անգլ.՝ Kevin Systrom, դեկտեմբերի 30, 1983(1983-12-30), Holliston, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր և ծրագրավորող, «Ինստագրամ» սոցիալական ցանցի ստեղծողն ու գլխավոր տնօրենը, միլիարդատեր։

Քևին Սիսթրոմ
անգլ.՝ Kevin Systrom
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 30, 1983(1983-12-30) (40 տարեկան)
ԾննդավայրHolliston, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ՔաղաքացիությունՔևին Սիսթրոմ ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան (2006) և Middlesex School?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ճարտարագետ և ձեռնարկատեր
ԱշխատավայրԻնստագրամ
Կայքsystrom.com
Քևին Սիսթրոմ Kevin Systrom Վիքիպահեստում

Կենսագրություն

Քևին Սիսթրոմը ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 30-ին Հոլիսթոնում (Մասաչուսեթս, ԱՄՆ

Սիսթրոմի մայրը՝ Դիանան, Zipcar ընկերության մարքեթոլոգն է եղել, ինչպես նաև առաջին դոթ-քոմ պղպջակի ժամանակ աշխատել է «Monster and Swapit»-ում։ Հայրը՝ Դուգլասը, TJX Companies ընկերության մարդկային ռեսուրսներ բաժնի փոխնախագահն է եղել։ Քևինի մայրական կողմի պապիկն ու տատիկը հանդիսանում էին Հենքոքի միաբանության եկեղեցու անդամներ։

Մանկության տարիներին Սիսթրոմը Doom II խաղում ստեղծում էր սեփական փուլեր և կատակով ծաղրում էր իր ընկերներին՝ AOL Instant Messenger ծրագրի միջոցով ակնթարթային ուղերձներ ուղարկելով, ինչը նա կատարում էր այն ծրագրերի միջոցով, որոնք նրան թույլ էին տալիս մկնիկի կուրսորի միջոցով վերահսկելու նրանց համակարգիչները և խափանելու՝ միացումը ցանցին։ Միջնակարգ դպրոցում սովորելիս Քևինն աշխատել է Բոստոնում գտնվող «Boston Beat» խանութում։

2002 թվականին Սիսթրոմն ավարտել է Մասաչուսեթս նահանգի Քոնքորդ քաղաքում գտնվող Միդլսեքսի մասնավոր դպրոցը, որտեղ խորացված սովորել է համակարգչային ծրագրավորում, իսկ 2006 թվականին ավարտել է Սթենֆորդի համալսարանի մագիստրատուրայի մենեջմենթի բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ Սթենֆորդում ուսման ժամանակ Սիսթրոմը եղել է ուսանողական համայնքի անդամ։ Երրորդ կուրսի ձմեռային ժամանակահատվածը նա անց է կացրել Ֆլորենցիայում՝ սովորելով լուսանկարչություն։

Ստարտափում առաջին փորձն ստացել է այն ժամանակ, երբ տասներկու այլ ուսանողների հետ ընտրվեց Սթենֆորդի համալսարանի Mayfield Fellows Program կրթաթոշակի ծրագրին մասնակցելու համար։ Այդ ծրագրի շնորհիվ Սիսթրոմը Odeo ընկերությունում ստաժավորում անցնելու հնարավորություն ստացավ, որտեղ սկսեց մշակել տարատեսակ հավելվածներ։ Այդ ժամանակվա նրա կոլեգաներից մեկը Թվիթերի հիմնադիր Ջեք Դորսին էր։

Համալսարանն ավարտելուց հետո Քևինն աշխատել է Գուգլ ընկերության մարքեթինգային ծառայությունում, հետո՝ NeXTSTEP ընկերությունում ծրագրավորող է դարձել։

2010 թվականի հոկտեմբերի 6-ին Էփլ ընկերության App Store հավելվածների խանութում հայտնվեց մի նոր հավելված, որը կոչվում էր Ինստագրամ։ Այս հավելվածի գործարկմամբ զբաղվում էին Քևինը և նրա ընկեր Մայք Քրիգերը, իսկ գործարկումը կատարվում էր Burbn ծրագրի հիման վրա։

2018 թվականի սեպտեմբերի 24-ին Քևինը և Մայք Քրիգերը հայտարարեցին, որ իրենք որոշել են հեռանալ Ինստագրամ սոցիալական ցանցից։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Քևին Սիսթրոմ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Սիսթրոմ» հոդվածին։

Tags:

1983d:Q596394ԱՄՆԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԴեկտեմբերի 30ԻնստագրամԾրագրավորումՄասաչուսեթսՄիդլսեքս շրջան (Մասաչուսեթս)Միլիարդատերերի ցանկ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԷվերեստՍերժ ՍարգսյանՎինսենթ վան ԳոգԴաջվածքԱվետիք ԻսահակյանՇիզոֆրենիաԽոսքի մասերԿապանՄարգարիտԱնտառԵրաժշտությունԳերմանիաԿոնՀայաստանի Կարմիր գիրքՌենե ԴեկարտԽրիմյան ՀայրիկՀրեաներՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՏեղերի վանքՀիպոթիրեոզԱնորոշ դերբայՏիգրան ՄեծԼյարդի ցիռոզՄարդ բանականԵրվանդունիների թագավորությունՍակավարյունությունԵրիցուկԱուտիզմBTSԱբրահամ ՌուսսոԴանիել ՎարուժանՄշակույթՀարցական նշանՎագինիզմՎերածնունդԱրայի (լեռ)Հայերեն ՎիքիպեդիաՍտենտավորումՄարմնի ջերմաստիճանԱշխարհի մայրաքաղաքների ցանկԿոմիտասՕձունի տաճարԱրգիշտի ՔյարամյանՀավասարասրուն սեղանՊատվի համար (դրամա)ԱրգենտինաԿուղբԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՍամվել (վեպ)Չարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)ՀարադրությունԴաշտանային ցիկլԱռնո ԲաբաջանյանԶվարթնոցի տաճարՍևանա լիճՈղնաշարԿոչականՂարաքիլիսայի ճակատամարտՍուր բրոնխիտԱռողջ ապրելակերպԲրազիլիաՍև բերդԼյարդի քաղցկեղՍտեփան ՓարթամյանՍասնա ծռերՏրդատ ԳՍողուններԴերբայՎարդանանց պատերազմՌուսաստանԻսրայելՄիջատներՓոխաբերությունՈւիլյամ ՇեքսպիրՍանահինի վանական համալիրՂազախստանGeorgian International AirlinesՓրփրուկ (բույս)🡆 More