Քրիստիան Ռոմերո: արգենտինացի ֆուտբոլիստ

Քրիստիան Ռոմերո (իսպ.՝ Cristian Romero, ապրիլի 27, 1998(1998-04-27), Կորդովա, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Յուվենտուսից վարձավճարով հանդես է գալիս Ջենոայի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում։

Քրիստիան Ռոմերո: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագություն
Քրիստիան Ռոմերո
Cristian Romero
Քրիստիան Ռոմերո: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագություն
Ռոմերոն Արգենտինայի Մ20 հավաքականի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Cristian Gabriel Romero
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 27, 1998(1998-04-27) (25 տարեկան)
Ծննդավայր Կորդովա, Արգենտինա
Հասակ 185 սմ
Քաշ 79 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ջենոա
(վարձավճարով Յուվենտուսից)
Համար 17
Պատանեկան կարիերա
ԱրգենտինաԲելգրանո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2018 Արգենտինա Բելգրանո 16 (0)
2018-2019 Իտալիա Ջենոա 27 (2)
2019-ներկա Իտալիա Յուվենտուս 0 (0)
2019-ներկա   Իտալիա Ջենոա 0 (0)
Ազգային հավաքական
2017 Արգենտինա Արգենտինա Մ20 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 30-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 30-ի, 2019

Ակումբային կարիերա

Բելգրանո

Ռոմերոն Բելգրանոյի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 28-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ինդեպենդիենտեի դեմ խաղում։ Առաջին հանդիպումը մայրցամաքային առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 22-ին՝ Հարավամերիկյան գավաթի Կուրիտիբայի դեմ խաղում՝ այս խաղում ստանալով դեղին քարտ։ Բելգրանոյի առաջին թիմի կազմում Ռոմերոն անցկացրեց 19 հանդիպում։

Ջենոա

2018 թվականի հուլիսի 13-ին Ռոմերոն տեղափոխվեց Ջենոա։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց հոկտեմբերի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Յուվենտուսի դեմ խաղում։ Իր առաջին գոլը Ջենոայի կազմում խփեց հոկտեմբերի 28-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում, սակայն հեռացվեց խաղադաշտից 7 րոպե անց։ 2019 թվականի ապրիլի 3-ին Ռոմերոն հեռացվեց խաղադաշտից Ինտեր Միլանի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 39-րդ րոպեին։ Մայիսի 5-ին արգենտինացին գոլ խփեց Ռոմայի դեմ հանդիպման 90-րդ րոպեին՝ փրկելով Ջենոային պարտությունից։ Իր առաջին մրցաշրջանում Ռոմերոն անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Յուվենտուս

2019 թվականի հուլիսի 12-ին Ռոմերոն 5 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ, սակայն 2019-20 մրցաշրջանում վարձավճարով վերադարձավ Ջենոա։ Ակումբը նրա համար վճարեց 26 միլիոն եվրո։

Միջազգային կարիերա

Ռոմերոն ներկայացրել է Արգենտինան մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում։ 2017 թվականի նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց Հարավային Ամերիկայի առաջնությանը՝ անցկացնելով 7 հանդիպում և հեռացվելով խաղադաշտից 2 խաղում։ Ռոմերոն գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրազիլիայի դեմ խաղում, իսկ Արգենտինան զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը մրցաշարում։

Կարիերայի վիճակագություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի հուլիսի 30-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բելգրանո 2016–17 Պրիմերա Դիվիզիոն 13 0 0 0 2 0 0 0 15 0
2017–18 3 0 1 0 0 0 0 0 4 0
Ընդհանուր 16 0 1 0 2 0 0 0 19 0
Ջենոա 2018–19 Սերիա A 27 2 0 0 27 2
2019–20 0 0 0 0 0 0
Ընդհանուր 27 2 0 0 0 0 0 0 27 2
Կարիերայի ընդհանուր 43 2 1 0 2 0 0 0 46 2

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Քրիստիան Ռոմերո: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Ռոմերո» հոդվածին։

Tags:

Քրիստիան Ռոմերո Ակումբային կարիերաՔրիստիան Ռոմերո Միջազգային կարիերաՔրիստիան Ռոմերո Կարիերայի վիճակագությունՔրիստիան Ռոմերո ԾանոթագրություններՔրիստիան Ռոմերո Արտաքին հղումներՔրիստիան Ռոմերո1998Ապրիլի 27ԱրգենտինաԻսպաներենԿորդովա (Արգենտինա)ՅուվենտուսՊաշտպան (ֆուտբոլ)Ջենոա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԽաղողՀայերենԱրշակ ԲԱբովյան (քաղաք)ԼյարդՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԵրևանի պատմությունՍասունցի ԴավիթԳարեգին ՆժդեհՄիքայել ՆալբանդյանՄեղուներՆիկոլ ՓաշինյանԽաչքարՆաիրի ԶարյանԼուսինԱրյան խումբԳոյական անունՍայաթ-ՆովաԱնկախ պետությունների դրոշներԿանանց միջազգային օրՎիետնամՎի (երգիչ)ԹլփատումԲնական թիվԱրտավազդ Ա ՄամիկոնյանԴոն Կիխոտ (վեպ)ԾառՏրիպոֆոբիաԱրյան շրջանառությունՍաուդյան ԱրաբիաԱլպիական մանուշակԱրամ ԱսատրյանԵրեք հրացանակիրներՄարդու պապիլոմավիրուսՖուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ BԱնձի խանգարումՋոան ՌոուլինգԸնտանիքՀոմանիշԳյումրիԳևորգ ՉաուշՁվարանի կիստաԷպիլեպսիաԱմոթույքՔաղաքագիտությունՍեբորեային մաշկաբորբԹոքի քաղցկեղԱվշային հանգույցների բորբոքումԿոնվենցիաՔեթի ՓերրիԷլեկտրական հոսանքՀիսուսՖիմոզՎրաստանՄեջքի ցավԿրոնի հիվանդությունԱմբողջ թիվՀայոց ցեղասպանությունՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՎանՄաշկային հիվանդություններԴավիթ ԲեկՆշիկաբորբՔաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունՍակուրյաԱնահիտՄարդու ատամՏիեզերագնացությունԱշխարհի երկրներն ըստ տարածքիՄարդու գլխուղեղԳարունԿելվին (չափման միավոր)Աղմուկ ականջներումՍրտամկանի ինֆարկտԶինվորական կոչումներՔաոս (վեպ)Հայ Յեղափոխական ԴաշնակցությունԹարախակույտ🡆 More