Վյոսա Օսմանի

Վյոսա Օսմանի Սադրիու (ալբ․՝ Vjosa Osmani-Sadriu, մայիսի 17, 1982(1982-05-17), Կոսովսկա Միտրովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), կին քաղաքական գործիչ, իրավաբան և դասավանդող Կոսովոյից։ Իրավաբանական գիտությունների դոկտոր է (J.S.D.)։ Կոսովոյի ժողովրդավարական լիգայի նախագահի տեղակալն է։ Կոսովոյի Հանրապետության խորհրդարանի գործող սփիքեր է։ Առաջին կինն է այդ պաշտոնում 2020 թվականի փետրվարի 3-ից։ Կոսովոյի խորհրդարանի պատգամավոր է 2010 թվականից։ Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդարանական ցանցի խորհրդի անդամ է։

Վյոսա Օսմանի
Վյոսա Օսմանի
 
Կուսակցություն՝ Կոսովոյի դեմոկրատական լիգա
Կրթություն՝ Պրիշտինայի համալսարան և University of Pittsburgh School of Law?
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ իրավաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 17, 1982(1982-05-17) (41 տարեկան)
Ծննդավայր Կոսովսկա Միտրովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Վյոսա Օսմանի Կոսովո
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն

Ծնվել է 1982 թվականի մայիսի 17-ին Կոսովսկա Միտրովիցայում։

Սովորել է Պրիշտինայի համալսարանի իրավաբանական համալսարանում, ստացել է բակալավրի աստիճան։ 2005 թվականին ստացել է իրավունքի մագիստրոսական աստիճան (LLM) ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգի համալսարանի իրավաբանական համալսարանում, 2015 թվականին դոկտորական դիսերտացին պաշտպանել է Փիթսբուրգի համալսարանում և ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան (J.S.D.)։

Դասավանդել է Պրիշտինայի համալսարանում և Կոսովոյի Ռոչեսթրի տեխնոլոգիական ինստիտուտում։ Եղել է Փիթսբուրգի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր։

Աշխատել է որպես աշխատակազմի ղեկավար, արտաքին քաղաքականության գծով խորհրդատու և Կոսովոյի Հանրապետության նախագահի իրավական հարցերով խորհրդատու։ 2008 թվականին եղել է նախագահի ներկայացուցիչը Կոսովոյի Հանրապետության Սահմանադրության մշակման հանձնաժողովում։ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում 2009 թվականի դեկտեմբերին Կոսովոյի անկախության հռչակման օրինականության վերաբերյալ դատավարության ընթացքում եղել է իրավաբանական խմբի անդամ։

2010 թվականի դեկտեմբերի 12-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրվել է Կոսովոյի խորհրդարանի պատգամավոր։ Վերընտրվել է 2014 թվականի հունիսի 8-ի և 2017 թվականի հունիսի 11-ի ընտրություններին։ 2017 թվականի ընտրությանը ստացել է ավելի քանի 64 000 ձայն։ Ղեկավարել է արտաքին գործերի, սփյուռքի և ռազմավարական ներդրումների հանձնաժողովը և ավելի վաղ մի շարք այլ հանձնաժողովներ։ 2019 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում եղել է Կոսովոյի ժողովրդավարական լիգայի թեկնածու։ 2020 թվականի փետրվարի 3-ին Ալբին Կուրտիի վարչապետության հաստատումից հետո նշանակվել է Կոսովոյի խորհրդարանի սփիքեր։ Նրա թեկնածությանը քվեարկել է 65 պատգամավոր։ Առաջին կինն է եղել այդ պաշտոնում։ Փոխարինել է Գլաուկ Կոնյուֆկային, որը Կուրտիի վարչակազմում ստացել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Տիրապետում է անգլերենի, թուրքերենի, սերբերենի։

Ամուսնացած է, ունի զույգ երեխաներ։

Ծանոթագրություններ

Վյոսա Օսմանի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյոսա Օսմանի» հոդվածին։

Tags:

1982d:Q178168d:Q269864d:Q646035ԱլբաներենԱրժույթի միջազգային հիմնադրամԿոսովոԿոսովոյի Հանրապետության խորհրդարանՀամաշխարհային բանկի խումբՀարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ ՀանրապետությունՄայիսի 17Քաղաքական գործիչ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վազգեն Ա ԲուխարեստցիՆար-ԴոսՄուրացանՀանգԱրծիվներՄարի ԱնտուանետԳետԿալցիումԿանադաԹռչուններԵվրոպաՇառլ ԱզնավուրԿոստանդնուպոլիսԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենԱնասնապահությունՆեպտունԱվետիք ԻսահակյանՀայկական բանակ (1918-1920)Ամենայն Հայոց ԿաթողիկոսԴանիել ՎարուժանՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԾիրանԵրակների վարիկոզ լայնացումՀայկական գամփռՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԿաթվածՍևանավանքՎանի թագավորությունԱրամ ԱՍևանա լիճՄեջքի ցավՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Յուպիտեր (մոլորակ)ԵրազՍեռական հարաբերությունԽաղաղ օվկիանոսՊետրոս ԴուրյանԿիլիկիայի հայկական թագավորությունԱրտույտների ագարակըԿարմրուկԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՄաշկային հիվանդություններՆևրոզներԲարդիՄարգինալացումՄագնեզիումԱրմեն Տիգրանյան (երգահան)ՀարադրությունԲարդ համադասական նախադասությունՇունՔաոս (վեպ)Կույր աղիքԻսրայելԱրտաշատՀայաստանի ՍահմանադրությունԼևոմեկոլԵռանկյունԿենդանակերպՏուբերկուլոզՀայկական գորգՎահագն ԴավթյանՄԻԱՎ/ՁԻԱՀԱրտաշեսյաններՕքսիդՏեղի պարագաԲառակապակցությունՀայ ֆիդայիներԱլեքսանդր ՍպենդիարյանԳուլիվերի ճանապարհորդություններըՏողադարձԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատՄեղրՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԴարձվածքԱծանցյալԱրարատԴանթեական առասպելԿարեն Դեմիրճյան🡆 More