Գավառ Վիչենցա: գավառ Իտալիայի հյուսիսում գտնվող Վենետո մարզում

Վիչենցա (իտալ.՝ Provincia di Vicenza), գավառ Իտալիայի հյուսիսում, Վենետո մարզում։ Մայրաքաղաքը Վիչենցան է։ Գավառն ունի 2723 քառ․կմ տարածք, ընդհանուր բնակչությունը կազմում է 874630 մարդ (2012 թվականի դրությամբ)։ Կա 121 կոմունա (մունիցիպալիտետ) այստեղ։ Պրովինցիայի կարևոր քաղաքներն ընդգրկում են Բասանո դել Գրապա, Մոնտեքիո Մաջորե, Տորի դի Կուարտեզոլո, Սկիո, Նովենտա Վիչենտինա, Տիենե, Մարոստիկա, Լոնիգո, Արցինյանո և Վալդանո կոմունաները։

Գավառ Վիչենցա: գավառ Իտալիայի հյուսիսում գտնվող Վենետո մարզում
Վիչենցա

Զինանշան
Գավառ Վիչենցա: գավառ Իտալիայի հյուսիսում գտնվող Վենետո մարզում
Գավառ Վիչենցա: գավառ Իտալիայի հյուսիսում գտնվող Վենետո մարզում
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալիայի պրովինցիաներ
Մտնում էՎենետո
ՎարչկենտրոնՎինչենցա
Բնակչություն869 813 մարդ
Տարածք2722,76 կմ²
Գավառ Վիչենցա: գավառ Իտալիայի հյուսիսում գտնվող Վենետո մարզում
Սահմանակցում էՏրենտո, Բելունո, Տրևիզո, Պադովա և Վերոնա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդIT-VI
Ավտոմոբիլային կոդVI
provincia.vicenza.it

Սկսած 2014 թվականից գավառի նախագահը Աքիլլե Վարիատին է Դեմոկրատական կուսակցությունից։ Պրովինցիայի նախագահը, 2007 թվականից մինչև 2014 թվականը եղել է Ատտիլիո Շնեկը՝ Լիգա Վենետա կուսակցությունից։ Լիգա Վենետետան Լեգա Նորդ քաղաքական կուսակցական խմբի անդամ է։ Նախքան Ատտիլո Շնեկը, նախագահը եղել է Մանուելա Դալ Լագոն, ով նաև Լիգա Վենետա կուսակցության անդամներից է։

Գավառում բնակչությունը անհավասարաչափ է տեղաբաշխված։ Բնակչության ավելի քան 60%-ը բնակվում է արևելյան, արևմտյան և հյուսիսային (հայտնի է որպես Ալտո Վիչենտինոն) փակուղիների խիտ արդյունաբերական տարածքներում, ինչպես նաև Բասանո դել Գրապա տարածքի շրջակայքում։ Մնացած 40%-ը բնակվում է գավառի հարավային մասում՝ հիմնականում գյուղական բնակավայրերում։

Արդյունաբերական և գյուղատնտեսական ճգնաժամը խոչընդոտում է որոշ ոլորտների տնտեսական աճին։ Արևմտյան մասում տեղակայված քաղաքները, ինչպիսիք են Վալդանոն և Մոնտեքյոն, ունեն բարձր գործազրկություն, որն ուղեկցվում է պղնձի ու տեքստիլ արդյունաբերության անկմամբ։ Կոլլի Բերիչին և Բասսո Վինչենտոն, որոնք մնում են մեծ մասամբ գյուղատնտեսական տարածքներ, նույնպես ունեն գործազրկության բարձր մակարդակ։ Խիստ արդյունաբերական Ալտո Վիչենտինո տարածքը միայն տալիս է գավառների համախառն ներքին արդյունքի կեսը։

Հնդկաստանի նախկին վարչապետ Ռաջիվ Գանդիի այրին՝ Սոնյա Գանդին (ծնվել է Էդվիջ Անտոնիա Ալբինա Մայինոյի՝ Լուզիանա փոքր գյուղում), ծնվել է Վիչենցա գավառում։ Այժմ նա ապրում է Նյու Դելիում։ Նա համարվել է երրորդ ամենաազդեցիկ կինը Ֆորբս ամսագրում 2004 թվականին։ Սոնյա Գանդին նաև ընդգրկվել է Time ամսագրի աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում 2007 և 2008 թվականներին։

Իտալացի հայտնի գյուտարար, ֆիզիկոս և ինժեներ Ֆեդերիկո Ֆաջին, նույնպես ծնվել է Վիչենցայում։ Նա ձևավորել է առաջին միկրոպրոցեսորը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Գավառ Վիչենցա: գավառ Իտալիայի հյուսիսում գտնվող Վենետո մարզում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիչենցա (գավառ)» հոդվածին։

Tags:

2012ԱրցինյանոԲասանո դել ԳրապաԻտալերենԻտալիաԼոնիգոՄարոստիկաՆովենտա ՎիչենտինաՍկիոՎալդանոՎենետոՎիչենցաՏիենեՏորի դի Կուարտեզոլո

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Շաքարային դիաբետԱստիգմատիզմԷյֆելյան աշտարակՈւիլյամ ՇեքսպիրԱլավերդիՊարբերական աղյուսակԽատուտիկԵրուսաղեմԼոս ԱնջելեսԲուդդայականությունԴավիթ ՄուրադյանԱխթալայի վանքՁկներՍաղմոսավանքՇամշադինի շրջանՏեղեկատվական տեխնոլոգիաներՀովհաննես ԲաղրամյանԼևոմեկոլԲրազիլիաԱրաքսՀակոբ ՊարոնյանՂուրանԼավաշ«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՍնկային թունավորումներՆահանջը առանց երգիԼույսի արագությունՎերածնունդՏեղերի վանքԾրագրավորումՎարդավառՂազախստանՄկաններԴաջվածքԵրերույքի տաճարՁայնԴՆԹՄեջքի ցավԱնդրանիկ Հարությունյան (դերասան)ՆյարդաբորբԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՎահագնԱրարատի մարզՍամվել Բաբայան (ռազմական գործիչ)Եռվորյակ նյարդի նևրալգիաԱբրահամ ՌուսսոՀամացանցՔութեշՎարդգես ՍուրենյանցՄադագասկարՏղամարդիկ (ֆիլմ)ԵթովպիաՊատմություն Հայոց (Խորենացի)Հայերենի այբուբենՕձունի տաճարԱրմեն Տիգրանյան (երգահան)Գոռ ՍահակյանԱնհանգիստ ոտքերի համախտանիշԳրիգոր ԶոհրապՋուրԿարսԺամԿեսարյան հատումՎանի թագավորությունԹվաբանական պրոգրեսիաԶվարթնոցԼիտրՎահանագեղձԿրիաներԳորիսՆոր ԿտակարանՍեռական հերպեսՎիտամինԷրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՀայկոԹբիլիսիԿառլես Պուչդեմոն🡆 More