Վիլնյուսի Հեռուստաաշտարակ

Վիլնյուսի հեռուստաաշտարակ (լիտ.՝ Vilniaus televizijos bokštas), հեռուստաաշտարակ Վիլնյուսում, Կարոլինիշկեսի շրջանում, Նյարիս գետի ափին։ Աշտարակի բարձրությունը 326 մ է, շահագործման է հանձնվել 1981 թվականի հունվարի 31-ին։ Աշտարակը Լիտվայի ամենաբարձր շենքն է։ Այնտեղ է գտնվում Լիտվայի հեռուստառադիոհեռարձակման կենտրոնը։

Վիլնյուսի Հեռուստաաշտարակ
Վիլնյուսի հեռուստաաշտարակ
Վիլնյուսի Հեռուստաաշտարակ
Տեսակհեռուստաաշտարակ
ԵրկիրՎիլնյուսի Հեռուստաաշտարակ Լիտվա
ՏեղագրությունՎիլնյուս
ՎայրԿարոլինիշկես
Բարձրություն326 մետր
Շինանյութբետոն
ՍեփականատերGovernment of Lithuania?
Հիմնադրված է1980
Բացվածհունվարի 31, 1981
ՊատվիրողԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ
Իրադարձություններշինարարություն
Պաշտոնական կայք

165 մետր բարձրության վրա կա «Paukščių takas» («Ծիր Կաթին») պտտվող ռեստորան։ Այնտեղ բարձրանալու համար աշխատում է արագընթաց (6 մ/վ արագությամբ) վերելակ, որն այցելուներին գետնի մակարդակից ռեստորան է հասցնում 40 վայրկյանում։ Պտտվող դիտահարթակը պտտվում է 45 րոպեն մեկ և բացում է գեղատեսիլ տեսարան դեպի քաղաքը և նրա շրջակայքը։ Պարզ օրերին տեսանելիությունը կարող է հասնել մինչև Էլեկտրենայ քաղաք` մոտավորապես 40 կմ արևմուտք, որտեղ էլեկտրակայաններն արտադրում էին Վիլնյուսի էլեկտրաէներգիայի մեծ մասը խորհրդային տարիներին։

Պատմություն

Երկաթբետոնե աշտարակի շինարարությունը սկսվել է 1974 թվականի ապրիլի 24-ին և տեղի է ունեցել Կարոլինիշկես բլրի վրա, քանի որ այն գտնվում է հին քաղաքից մոտ 60 մետր բարձրության վրա։

Աշտարակի նախագիծը մշակել է Վլադիմիր Օբիդովը, իսկ ինժեներական հատվածը՝ Կ. Բալենասը։ Հիմքը դրվել է 1974 թվականի մայիսի 31-ին, շահագործման ընդունման մասին պետական հանձնաժողովի ակտը ստորագրվել է 1980 թվականի դեկտեմբերի 30-ին, Լիտվական ԽՍՀ Նախարարների խորհուրդը հաստատել է այս ակտը 1981 թվականի հունվարի 30-ին։ Նախկին հեռուստաաշտարակն ապամոնտաժվել է 1985 թվականի սեպտեմբերին։

Շինարարությունը ֆինանսավորվել է Խորհրդային Միության 11-րդ հնգամյա պլանով, որը միջոցներ էր նախատեսում այն ժամանակվա Լիտվական ԽՍՀ-ում ռազմավարական ներդրումների համար։

Վիլնյուսի նոր հեռուստաաշտարակի շինարարության ավարտի արդյունքում հնարավոր է դարձել.

  • հեռարձակվող ալիքների թիվը հասցվել չորսի
  • ընդլայնել ծածկույթի շառավիղը մինչև 80 կմ
  • բարելավել հեռուստատեսային հեռարձակումների որակը
  • Գերկարճ տիրույթում հեռարձակվող ռադիոկայանների թիվը հասցնել չորսի, ավելացնել ծածկույթի տարածքը և բարելավել ձայնի որակը։

Տեխնիկական տվյալներ

Աշտարակի ամբողջ կառույցի քաշը 25-30 հազար տոննա է, բարձրությունը՝ 326,47 մ, տարածքի մակերեսը՝ 3355 մ²։ Վերին մասը ծածկված է պղնձե թիթեղներով և ջերմամեկուսացված է։ Աշտարակի հիմքի համար փորվել է 38 մետր տրամագծով և 8,25 մետր խորությամբ հիմք։

Կառույցը կազմված է բետոնե հիմքից, 190 մ երկարությամբ սնամեջ երկաթբետոնե խողովակից, երկաթբետոնե ափսեից և 136 մ (446 ֆտ) երկարությամբ պողպատե բութակից (spike): Ռադիոհաղորդիչները տեղադրված են բետոնե աշտարակի ստորին մասում` ալեհավաքներով, որոնք ամրացված են պողպատե բութակին։

Իրադարձություններ

Վիլնյուսի Հեռուստաաշտարակ 
Լիտվայի անկախության ցուցահանդես Վիլնյուսի հեռուստաաշտարակում` նվիրված խորհրդային օկուպացիայի դեմ Լիտվայի անկախության շարժման ժամանակ զոհվածների հիշատակին

Հունվարյան դեպքեր

1991 թվականի հունվարի 13-ին խորհրդային զորքերը գրոհեցին հեռուստաաշտարակը, ինչի հետևանքով զոհվեց 14 մարդ, վիրավորվեց առնվազն 140-ը։

Թանգարան

Հեռուստաաշտարակի առաջին հարկում տեղակայված է փոքրիկ թանգարան, որը նվիրված է 1991 թվականի հունվարի ճակատամարտին, և շրջակա տարածքում տարբեր նշիչներով ցուցադրված են այն վայրերը, որտեղ Լիտվայի քաղաքացիները մահացել են՝ փորձելով ընդդիմնալ խորհրդային զորքերի շրջափակմանը։

Տոնական զարդարանք

Սուրբ Ծնունդ

2000 թվականի Ամանորի գիշերը և հաջորդ տարիներին յուրաքանչյուր Սուրբ Ծնունդ աշտարակը զարդարվել է տոնածառի պես (32 ծաղկաշղթա, յուրաքանչյուրը 170 մ երկարությամբ, լամպերի ընդհանուր թիվը մոտ 6 հազար է, ծաղկաշղթաների ընդհանուր քաշը` մոտ 1339 կգ)։ 2015 թվականի Նոր տարուն ընդառաջ` լամպերով ծաղկաշղթաները փոխարինվել են լազերներով (32 կանաչն ուղղված դեպի ներքև, 4- մանուշակագույն-կանաչը հորիզոնական)։

2019 թվականից աշտարակի զարդարանքները փոխվել են։ Տեղադրվել է LED լուսավորություն, և աշտարակը մթության մեջ փայլում է վառ կապույտ գույնով։ Ազգային տոնակատարությունների ժամանակ աշտարակը փոխում է իր գույնը՝ համաձայն Լիտվայի դրոշի գույների՝ դեղին, կանաչ և կարմիր, մի գույնից մյուսի մեջ լուծվելով և 2 րոպե շողալով մեկ գույնով։

Բասկետբոլի աշխարհի առաջնություններ

2006 թվականի բասկետբոլի աշխարհի առաջնության ժամանակ (օգոստոսի 19-ից) հեռուստաաշտարակի վրա լուսային մալուխով բասկետբոլի ամենամեծ զամբյուղն (տրամագիծը՝ 34,7 մ, ցանցի երկարությունը՝ 40 մ, օգտագործվել է 2560 մ լուսարձակող մետաղալար) է պատրաստվել։ Զամբյուղը կրկին հայտնվել է 2011 թվականի օգոստոսի 29-ին՝ Լիտվայում կայացած Եվրոբասկետ-2011-ի բացման տոնակատարության ժամանակ։

Ռեկորդներ

  • 1999 թվականի փետրվարի 15 -ին աշտարակի վրա բարձրացվել է 326 մետր երկարությամբ և 3,5 մետր լայնությամբ ազգային ժապավեն, որը հյուսել է ժողովրդական նկարիչ Բիրուտե Յանավիչիենեն։
  • 1999-ից 2013 թվականներին աշտարակը զարդարված էր ավելի քան 25000 լամպերով՝ որպես «աշխարհի ամենամեծ տոնածառը»։ Այս գործողությունը գրառում է գտել Գինեսի ռեկորդների գրքում։
  • 2000 թվականի հուլիսի 6 -ին Անկախության օրվա պատվին բարձրացվել է Լիտվայի ամենամեծ դրոշը (մակերեսը 1215 մ², քաշը 80 (130) կգ)։
  • 1999 թվականի հունիսի 12-ին` Ռադիոյի օրվա մրցավազքի ժամանակ Պետրաս Պրանցկունասը հեռուստաաշտարակի տարհանման աստիճաններով (917 աստիճան, 165 մ) բարձրացել է Ծիր Կաթին ռեստորան 5 րոպե 3,8 վրկ-ում։
  • 2009 թվականի մայիսի 18 -ին Սեդրիկ Դյումոնը՝ ամենահայտնի բեյսջամփերը, կատարել է պարաշյուտով թռիչք աշտարակից։
  • 2020 թվականի դեկտեմբերի 5-ին 180 մ բարձրության վրա բացվել է Լիտվայի ամենաբարձր բաց դիտահարթակը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Հղումներ

Վիլնյուսի Հեռուստաաշտարակ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլնյուսի հեռուստաաշտարակ» հոդվածին։

Tags:

Վիլնյուսի Հեռուստաաշտարակ ՊատմությունՎիլնյուսի Հեռուստաաշտարակ Տեխնիկական տվյալներՎիլնյուսի Հեռուստաաշտարակ ԻրադարձություններՎիլնյուսի Հեռուստաաշտարակ ՌեկորդներՎիլնյուսի Հեռուստաաշտարակ Տես նաևՎիլնյուսի Հեռուստաաշտարակ ԾանոթագրություններՎիլնյուսի Հեռուստաաշտարակ ՀղումներՎիլնյուսի ՀեռուստաաշտարակԱշտարակ (կառույց)Լիտվայի ազգային ռադիո և հեռուստատեսությունԼիտվերենՎիլիաՎիլնյուս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սևանա լիճՍուրբ Յոթ ՎերքԻսլամՍինուսիտՀայերեն հայհոյախոսությունՍիլվա ԿապուտիկյանՀայաստանի դրոշՈւսուցման մեթոդներ և հնարներՇունՎերաբերական (խոսքի մաս)ՊահքՏրանսպորտԹիթեռներԱնիՆյարդային համակարգՍաղմոսավանքԱշոտ Ա ՄեծԱլբերտ ԱյնշտայնՑրված սկլերոզՆոր ԿտակարանՕլիմպոսի աստվածներԱծանցՀաղորդակցային գործընթացՖրանսիաՖինլանդիաԱգաթա ՔրիստիԱրամ ԽաչատրյանՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՆեյմարՀայաստանի ՍահմանադրությունՎիտամինԷդուարդ ՔալանթարյանԷկզեմաՈւկրաինաԿոտայքի մարզԴարձվածքԵրկաթ պակասորդային սակավարյունությունԲարդ համադասական նախադասությունԴերբայական դարձվածԱշոտ ՆավասարդյանՄեսրոպ ՄաշտոցՕդի ջերմաստիճանԵրկիրՀոգեկան հիվանդություններԿոնքի բորբոքային հիվանդությունՄայիսյան հերոսամարտերՎբեթՀայաստանի բուհերի ցանկԵգիպտոզավրԱրարատի մարզՀրաբուխԻմպրեսիոնիզմՀայաստանի ձկների ցանկՊարացետամոլՎերածնունդՇոտլանդիաՍուրճՕձերԿասկադ համալիրՍիամանթոՖիդայական շարժումԱնգկոր ՎատԿոռուպցիաԱղավնիներԳեղարդՀայաստանի ազգային հերոսՖրանսիայի քաղաքներՄարդու պապիլոմավիրուսՆիդերլանդներՀերպեսԻնդոնեզիաԱրտաշատՀիսուսԹլփատումԱմոթույքՎարդանանք (պատմավեպ)Կույր աղիքԱրցախյան շարժումԲուրգ (երկրաչափություն)🡆 More