Վենոմ։ Եղիցի Նախճիր

Վենոմ։ Եղիցի Նախճիր (անգլ.՝ Venom: Let There Be Carnage), սպասվելիք ամերիկյան ֆիլմ սուպերհերոսների մասին, որը հիմնված է Marvel Comics-ի Վենոմ կերպարի վրա, որն արտադրվել է Columbia Pictures-ի կողմից՝ Marvel-ի հետ համագործակցությամբ։ Sony Pictures Releasing ընկերության կողմից տեղայնացվելով, այն դառնալու է երրորդ ֆիլմը Marvel-ի հերոսների Sony Pictures-ի տիեզերքում և 2018 թվականին լույս տեսած «Վենոմ» ֆիլմի սիքվելը։ Դրա ռեժիսորն Էնդի Սերքիսն է, իսկ սցենարի հեղինակը՝ Քելի Մարքելը։ Ֆիլմի գլխավոր դերերում են Թոմ Հարդին, Վուդի Հարելսոնը, Միշել Ուիլյամսը, Ռեյդ Սքոթը և Նաոմի Հարիսը։

Վենոմ։ Եղիցի Նախճիր
Վենոմ։ Եղիցի նախճիր
անգլ.՝ Venom: Let There Be Carnage
Վենոմ։ Եղիցի Նախճիր
Պաշտոնական լոգո
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրՍուպերհերոսների մասին
ՀիմքԴևիդ Միշելինիի և Թոդ ՄաքՖարլեյնի կողմից ստեղծված «Վենոմ» կերպար
Թվական2021
ՊրեմիերաՀունիսի 25, 2021 (2021-06-25) (Միացյալ Նահանգներ)
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորԷնդի Սերքիս
Պրոդյուսեր
  • Ավի Արադ
  • Մեթ Թոլմաք
  • Էմի Պասկալ
  • Հաթչ Փարկեր
Սցենարի հեղինակՔելի Մարքել
Դերակատարներ
ՕպերատորՌոբերտ Ռիչարդսոն
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի
ՄոնտաժՄարյան Բրանդոն
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, San Quentin State Prison? և Rodeo Beach?
Կինոընկերություն
Տևողություն120 րոպե
Բյուջե110 000 000 $
Շահույթ493 472 195 $, 212 172 195 $, 31 876 647 $, 23 927 624 $, 22 770 191 $, 17 712 228 $, 13 076 089 $, 12 103 726 $, 10 090 315 $ և 10 042 817 $
ՏեղայնացնողSony Pictures Releasing
ՀաջորդՎենոմ 3
IMDbID 7097896
ԿինոՊոիսկID 1227967

Սիքվելի վրա աշխատանքները սկսել են 2019 թվականին։ Հաստատվել է, որ Հարդին և Հարելսոնը վերադառնալու են իրենց դերերին, իսկ Մարքելը դառնալու է ֆիլմի սցենարի հեղինակը։ Սերքիսին վարձել են օգոստոսին։ Նկարահանումները տեղի են ունեցել Անգլիայի Լիվեսդեն ստուդիայում 2019 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի փետրվար։ Լրացուցիչ նկարահանումները տեղի են ունեցել փետրվարին Սան Ֆրանցիսկոյում։ Ֆիլմի անվանման մասին հայտարարվել է 2020 թվականի ապրիլին։

«Վենոմ։ Եղիցի Նախճիր» ֆիլմը նախատեսվում է թողարկել Միացյալ Նահանգներում 2021 թվականի հունիսի 25-ին։ Պրեմիերան հետաձգվել է 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի հունիսի 25 COVID-19 համավարակի պատճառով։

Դերասանական կազմ

Սթիվեն Գրեմը և Սին Դելանին նույնպես ընդգկրվել են դերասանական կազմում, սակայն նրանց դերերը չեն բացահայտվել։

Արտադրություն

Նախարտադրություն

2019 թվականի սեպտեմբերին սպասվել է, որ Ռեյդ Սքոթը կատարելու է նախորդ ֆիլմում իր կողմից կերտած Ուեյինգի ընկերոջ Դենի դերը։ Ակնկալվում է, որ Շրիք կերպարը նույնպես հայտնվելու է որպես ֆիլմի երկրորդական ոճրագործ և Կարնաժի սիրո հետաքրքրություն։ Այս դերի համար շատ տարբեր դերասանուհիներ են դիտարկվել, նախքան հոկտեմբերի կեսերին հրապարակված հայտարարությունը, որի համաձայն Նաոմի Հարիսն է լինելու այդ դերում։ Տարվա վերջին Սթիվեն Գրեմը նույնպես միացել է ֆիլմին՝ չբացահայտված դերում։

Թոլմաքն ասել է, որ մեծագույն դասը, որը նա սովորել է առաջին «Վենոմ» ֆիլմից այն է, որ երկրպագուները սիրում են Բրոքի և Վենոմի միջև հարաբերությունները, և, որ այդ պատճառով էլ սիքվելը կենտրոնանալու է այդ երկու կերպարների վրա։

Նկարահանումներ

Ֆիլմի նկարահանման շրջանը սկսել է 2019 թվականի նոյեմբերի 15-ին Անգլիայի Հերթֆորդշիր քաղաքի Լիվեսեն ստուդիայում՝ «Fillmore» աշխատանքային անվանման տակ։ Ռոբերտ Ռիչարդսոնը դարձել է ֆիլմի օպերատոր՝ վերամիանալով Սերքիսի հետ այն բանից հետո, երբ նրանք միասին աշխատել են 2017 թվականին լույս տեսած «Շնչիր հանուն մեզ» ֆիլմի վրա։ Նկարահանումները տեղի են ունեցել Լոնդոնի հարավային ծովափի համալսարանի կամպուսում 2020 թվականի հունվարի կեսերին։ Հարդին պատմել է, որ Անգլիայում նկարահանումներն ավարտվել են փետրվարի 8-ին, իսկ հետո արտադրությունը տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ էլ տեղի է ունենում ֆիլմի գործողությունը։ Այս քաղաքում նկարահանումները շարունակվել են մի քանի շաբաթվա ընթացքում՝ անցնելով մի քանի շրջաններում, այդ թվում՝ Տենդերլոյնում, Նորթ Բիչում, Նոբ Հիլում և Պոտրերո Հիլում։ Ֆիլմի նկարահանումները նաև տեղի են ունեցել Մարինա շրջանի Գեղարվեստի պալատում։

Հետարտադրություն

Ֆիլմի հետարտադրությունը սկսվել է այն բանից քիչ առաջ, երբ շատ կինոարտադրություններ ստիպված են եղել փակվել COVID-19 համավարակի պատճառով, իսկ Սերքիսը Լոնդոնում սկսել է աշխատանքները ֆիլմի մոնտաժի խմբագրական բաժնի հետ։ Երբ հետարտադրությունը ստիպված փակվել է, ֆիլմի խմբագիրը վերադարձել է Միացյալ Նահանգներ և սկսել է հեռակա աշխատել Սերքիսի հետ՝ ֆիլմի մոնտաժն ավարտելու համար։ Դերասան Շոն Դելանին 2020 թվականի ապրիլի սկզբին հայտարարել է, որ նա սիքվելում «շատ փոքր դեր է ունեցել, թարթիր և բաց կթողնես ինձ», իսկ Sony-ն հաստատել է, որ ֆիլմը պետք է լույս տեսներ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին և պետք է պահպաներ թողարկման այդ ամսաթիվը՝ չնայած համավարակին։ Ավելի ուշ Sony-ն տեղափոխել է ֆիլմի պրեմիերան 2021 թվականի հունիսի 25-ին։ Sony-ն նաև հայտարարել է ֆիլմի անվանումը՝ «Վենոմ։ Թող Կարնաժ լինի» (անգլ.՝ Venom: Let There Be Carnage)։ Սերքիսը զգում էր, որ հետաձգումը ավելի շատ ժամանակ է տալու ֆիլմի տեսողական էֆեկտների բարելավման համար և օգնելու է ապահովել, որ հեռուստադիտողները հարմարավետ զգան իրենց կինոթատրոններում ֆիլմը դիտելուց։

Մարքեթինգ

2020 թվականի ապրիլին ֆիլմի պաշտոնական անվանման մասին հայտարարելուց հետո, Sony-ն նաև թողարկել է կարճ թիզեր՝ օգտագործելով ֆիլմի պաշտոնական լոգոն։ Վենոմի կոմիքսների շատ երկրպագուներ քննադատել են այս անվանումը, և ոմանք զարմանում էին, թե ինչու կոմիքսային գծի «Maximum Carnage» անվանումը չի օգտագործվել։ Սեմ Բարսանթին The A.V. Club-ից նույնպես կարծել է, որ «Maximum Carnage» անվանումն ավելի լավ կաշխատեր, կամ անգամ «Վենոմ 2»-ը, և համեմատել է պաշտոնական անվանումը «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» (անգլ.՝ Batman v Superman: Dawn of Justice), «Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին» (անգլ.՝ The Assassination of Jesse James by the Coward Robert Ford) և «Պահապանների լեգենդը։ Գահուլի բուերը» (անգլ.՝ Legend of the Guardians: The Owls of Ga'Hoole) ֆիլմերի անվանումների հետ։ Իթան Անդերթոնը /Film-ից ճանաչել է այդ քննադատությունները, սակայն համարել է, որ դա հրաշալի անվանում է, քանի որ նախորդ ֆիլմը «զարմանալիորեն հիմար» էր։ Վինի Մանքուսոն Collider-ից համաձայնվել է, անվանելով այն «կատարյալ անվանում գեղեցիկ հիմար ֆիլմաշարի համար»։ Թոմ Ռեյմանը՝ նույնպես Collider-ից, նկարագրել է թիզերն ասելով, որ Sony-ն «հպարտորեն ցուցադրել է նոր ֆիլմի լոգոն, կարծես անվանումն այնքան էլ խելահեղ չէ»։

Թողարկում

«Վենոմ։ Թող Կարնաժ լինի» ֆիլմի թողարկումը նախատեսվում է Միացյալ Նահանգներում 2021 թվականի հունիսի 25-ին։ Մինչ այդ այն նախատեսվում էր թողարկվել 2020 թվականի հոկտեմբերի 2-ին, սակայն պրեմիերան հետաձգվել է COVID-19 համավարակի հետևանքով։

Ապագա

2018 թվականի օգոստոսին Հարդին հաստատել է, որ պայմանագիր է կնքել «Վենոմ» ֆիլմաշարի երրորդ ֆիլմում մասնակցելու համար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Վենոմ։ Եղիցի Նախճիր Դերասանական կազմՎենոմ։ Եղիցի Նախճիր ԱրտադրությունՎենոմ։ Եղիցի Նախճիր ՄարքեթինգՎենոմ։ Եղիցի Նախճիր ԹողարկումՎենոմ։ Եղիցի Նախճիր ԱպագաՎենոմ։ Եղիցի Նախճիր ԾանոթագրություններՎենոմ։ Եղիցի Նախճիր Արտաքին հղումներՎենոմ։ Եղիցի ՆախճիրColumbia PicturesMarvel ComicsԱնգլերենԷնդի ՍերքիսԹոմ ՀարդիՄիշել ՈւիլյամսՆաոմի ՀարիսՍիքվելՍցենարիստՎենոմՎուդի ՀարելսոնՖիլմեր սուպերհերոսների մասին

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Էդուարդ ՍպերցյանՍարդարապատի հերոսամարտՍողոմոն ԹեհլիրյանՔարերի սիմֆոնիաՀեշտոցԿուսաթաղանթԴերբայական դարձվածՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԱրենիի քարանձավՄայրցամաքՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՎանի թագավորությունՍրտամկանի ինֆարկտՊարույր ՍևակՎայոց ձորի մարզԴանիել ՎարուժանՂազախստանՄաշկային հիվանդություններՀռոմՎատիկանValve CorporationԱշնան արև (ֆիլմ, 1977)ՆոյBBC WorldwideԽորանարդՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)ՈրոշիչՍերժ ՍարգսյանԿրոնՀանրային ֆինանսներՌումինիաԷներգիաՄողեսներՍնկերՀայաստանի ամերիկյան համալսարանԶևսԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԵրազահանՍակավարյունությունՏիգրան ՄեծՈւղղագրությունՀունաստանՄոնթե ՄելքոնյանՑորենԱսպիրինՍրտային անբավարարությունՀայկյան տոմարԿենսաբանական դասակարգումԱբովյան (քաղաք)ԱուտիզմՊարզ նախադասությունԱնաստասիա ՏատարևաՄատենադարանԽորեն ԱբրահամյանՊարբերական աղյուսակՀաննիբալՀին ԿտակարանՀայաստանի բուհերի ցանկՍտամոքսՀովհաննես ՇիրազՍամվել (վեպ)COVID-19 համավարակԱնահիտԱրհեստական բանականությունԴեքսամետազոնԼիսագորԾաղկեվանքՀայկական իժՄիզոպրոստոլՀայաստանի լեռներԱճի հորմոնԹերենս ՋեյՄարդու իրավունքներՇիզոֆրենիաԹակուբոկու ԻսիկավաՄեջքի ցավ🡆 More