Վասիլի Իոսիֆովիչ Ստալին (վրաց.՝ ვასილი იოსების სტალინი, ռուս.՝ Василий Иосифович Сталин; 1962 թվականի հունվարի 9-ից՝ Ջուգաշվիլի, մարտի 24, 1921(1921-03-24), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - մարտի 19, 1962(1962-03-19), Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական օդաչու, ավիացիայի գեներալ-լեյտենանտ (1949 թվականի մայիսի 11), Մոսկվայի զինվորական օկրուգի ռազմաօդային ուժերի հրամանատար (1948-1952):
Վասիլի Ստալին | |
---|---|
ռուս.՝ Василий Иосифович Сталин | |
մարտի 24, 1921 - մարտի 19, 1962 (40 տարեկան) | |
Ծննդավայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Մահվան վայր | Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | ԽՍՀՄ ռազմաօդային ուժեր և Raboče-Krest'janskij Krasnyj vozdušnyj flot? |
Կոչում | գեներալ-լեյտենանտ և օդագնացության գեներալ-լեյտենանտ |
Հրամանատարն էր | 32nd Guards fighter air regiment?, Q18543238?, Q21195444?, 1st Guards Fighter Aviation Corps?, 16th Air Army?, ԽՍՀՄ ռազմաօդային ուժեր և Moscow Military District? |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Կաչայի օդաչուների բարձրագույն ավիացիոն դպրոց |
Պարգևներ |
Իոսիֆ Ստալինի կրտսեր որդին։
Վասիլի Ստալինը ծնվել է 1921 թվականի մարտի 24-ին Մոսկվայում՝ ՌԽՖՍՀ գյուղացիական տեսչության ժողովրդական կոմիսար և Ազգային փոքրամասնությունների խորհրդի աշխատավոր Իոսիֆ Ստալինի և նրա երկրորդ կնոջ՝ Նադեժդա Ալիլուևայի ընտանիքում։
Վասիլին ուներ կրտսեր քույր (Սվետլանա Ալիլուևա) և արյունակից ավագ եղբայր (Յակով Ջուղաշվիլի), որը հոր նախկին կնոջից էր։ Վասիլին մեծացել և սովորել է Ստալինի հոգեզավակի՝ Արտյոմ Սերգեևի հետ միասին։ Ինչպես այն ժամանակվա կուսակցական վերնախավի բոլոր երեխաները, սովորել է Մոսկվայի 25-րդ օրինակելի դպրոցում։
1932 թվականի նոյեմբերի 9-ին Վասիլիի մայրը՝ Նադեժդա Ալիլուևան, ինքնասպան է եղել։ Կնոջ մահից հետո Իոսիֆ Ստալինը փոխել է իր կրեմլյան բնակարանը և դադարել այցելել զուբալովի ամառանոցը, որտեղ ապրում էին երեխաներն ու հարազատները՝ իրենց կրեմլյան տնային տնտեսուհի Կարոլինա Վասիլևնա Թիլի հսկողության ներքո։ Վասիլիի նկատմամբ հսկողությունն իրականացրել են Ստալինի թիկնազորի պետ, գեներալ Նիկոլայ Վլասիկը և նրա ենթակաները։
1938 թվականի նոյեմբերին ընդունվել է Կաչինի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան ռազմական ավիացիոն դպրոց, որն ավարտել է 1940 թվականի մարտին։ Նրա դասախոսների խոսքերով՝ Վասիլին կրթության մեջ իրեն գերազանց չի դրսևորել։ Նա տեսության դասերը չէր սիրում, բայց գործնականում լավ օդաչու էր։ 1940 թվականի մարտից ծառայել է Մոսկվայի ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի 57-րդ ավիացիոն բրիգադի 16-րդ կործանիչ ավիացիոն գնդում՝ որպես կրտսեր օդաչու։ 1940 թվականի սեպտեմբերից ուսանել է պրոֆեսոր Նիկոլայ Ժուկովսկու անվան ռազմական օդային ճարտարագիտական ակադեմիայում, նույն թվականի դեկտեմբերին տեղափոխվել Լիպեցկի էսկադրիլիայի հրամանատարների կատարելագործման ավիացիոն դասընթացների։ Դասընթացներն ավարտել է 1941 թվականին։
1941 թվականի մայիսից ստանձնել է ռազմաօդային ուժերի վարչության 2-րդ բաժնի տեսուչ-օդաչուի, 1941 թվականի սեպտեմբերից՝ ռազմաօդային ուժերի վարչության տեսչության պետի պաշտոնները։ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից ցանկացել է մեկնել ռազմաճակատ։
Հայրենական մեծ պատերազմի ճակատներում 1942 թվականի հուլիսից եղել է Ստալինգրադի ճակատի 8-րդ օդային բանակի 1-ին հատուկ ավիախմբի հրամանատար, 1943 թվականի փետրվարից՝ 32-րդ գվարդիական կործանիչ ավիացիոն գնդի հրամանատար (Լյուբերցի օդանավակայան), ապա՝ հյուսիսարևմտյան ճակատում։ Ստացել է ոտքի վնասվածք։
Այնուամենայնիվ, այս պարգևի մասին տեղեկատվությունը Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության «Ժողովրդի սխրանք» համատեղ տվյալների բազայում բացակայում է։
1943 թվականի մայիսին ստացել է 193-րդ ավիացիոն գնդի օդաչու-հրահանգչի պաշտոնը։ 1944 թվականի հունվարի 16-ից զբաղեցրել է 1-ին գվարդիական կործանիչ ավիացիոն կորպուսում օդաչու-տեսուչի պաշտոնը։
1945 թվականի փետրվարի 22-ից սկսած եղել է բելառուսական 1-ին ճակատի 16-րդ օդային բանակի 286-րդ կործանիչ ավիացիոն դիվիզիայի հրամանատար։ Դիվիզիան նրա հրամանատարության ներքո մասնակցել է Բեռլինի հարձակողական գործողությանը։ 1945 թվականի մայիսի 11-ի պարգևատրման թերթիկում, որը ստորագրել է 16-րդ օդային բանակի հրամանատար, ավիացիայի գեներալ-գնդապետ Ս. Ի. Ռուդենկոն, նշված է․ «Բեռլինի հարձակողական գործողության իրականացման ընթացքում դիվիզիայի մասերով գնդապետ Վասիլի Ստալինի գվարդիայի անմիջական ղեկավարությամբ անցկացվել է 949 մարտական թռիչք։ Անցկացվել է 15 օդային մարտ, որոնց ընթացքում խոցվել է հակառակորդի 17 օդանավ, ընդ որում, գործողության առաջին իսկ օրը՝ 11, կորել է միայն մեկ անձնակազմ։ Անձամբ ընկեր Ստալինը Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներին մասնակցելու ընթացքում 26 մարտական թռիչք է կատարել և անձամբ խոցել հակառակորդի 2 ինքնաթիռ։ Արժանի է պարգևատրվել Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշանով»։
Պատերազմի ժամանակ հոր կողմից մի քանի անգամ ծառայության գծով պաշտոնական տույժի է ենթարկվել․ զրկվել է բարձր պաշտոններից տարբեր հանցանքների համար (օրինակ՝ նա կազմակերպել է ձկնորսություն ավիացիոն ռեակտիվ արկերի կիրառմամբ, որի արդյունքում նրա գնդի սպառազինության ինժեները մահացել է, իսկ լավագույն օդաչուներից մեկը վիրավորվել է և ընդմիշտ կորցրել թռիչքի հնարավորությունը) և կրկին ստացել այդ պաշտոնները։
Պարգևատրվել է Կարմիր Դրոշի երկու շքանշանով, Սուվորովի 2-րդ աստիճանի և Ալեքսանդր Նևսկու շքանշաններով։ Ընդհանուր առմամբ, պատերազմի ընթացքում կատարել է 26 մարտական թռիչք։
Վասիլի Ստալինը ամուսնացած է եղել չորս անգամ, ունեցել է չորս երեխա՝ չհաշված իր կանանց նախկին ամուսնություններից որդեգրված երեխաները։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Կնոջ՝ Եկատերինա Տիմոշենկոյի հետ |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Ստալինի գերեզմանը Նովոդևիչյան գերեզմանատանը |
Տարեթիվ | Ֆիլմ | Դերակատար |
---|---|---|
1983 | «Կարմիր միապետ» | Դեվիդ Տրելֆալ |
1991 | «Իմ լավագույն ընկերը» | Վլադիմիր Ստեկլով |
1992 | Ստալին | Ստանիսլավ Ստրելկով |
2004 | «Մոսկովյան զրուցավեպ» | Սերգեյ Բեզռուկով |
2004 | «Գողեր և մարմնավաճառներ։ Մրցանակ-թռիչք դեպի տիեզերք» | Եվգենի Կրայնով |
2005 | «Ալեքսանդրյան այգի» | Անդրեյ Գուսև |
2005 | «Դարաշրջանի աստղը» | Իլյա Դրևնով |
2006 | «Ստալին։ Live» | Պավել Վաշչիլին |
2008 | «Բերիայի որս» | Անդրեյ Գուսև |
2009 | «Վոլֆ Մեսսինգ․ ժամանակի միջով նայողը» | Գեորգի Տեսլա-Գերասիմով |
2012 | «Հոկեյի խաղեր» | Ալեքսանդր Պեչենին |
2012 | «ՄՈւՌ» | Անդրեյ Գուսև |
2013 | «Ժողովուրդների հոր որդին» | Գելա Մեսխի |
2014 | «Տալյանկա» | Պավել Դերևյանկո |
2015 | «Վլասիկ։ Ստալինի ստվերը» | Եգոր Կլինաև (մանուկ հասակում), Պավել Վաշչիլին |
2017 | «Ստալինի մահը» | Ռուփերթ Ֆրենդ |
2018 | «Սվետլանա» | Սերգեյ Կոլոս |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Ստալին» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Վասիլի Ստալին, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.