Վան Հեֆլին

Վան Հեֆլին (անգլ.՝ Van Heflin, դեկտեմբերի 13, 1908(1908-12-13), Walters, Օկլահոմա, ԱՄՆ - հուլիսի 23, 1971(1971-07-23), Հոլիվուդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասան, 1943 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակին։

Վան Հեֆլին
Վան Հեֆլին
անգլ.՝ Van Heflin
Վան Հեֆլին
Ծնվել էդեկտեմբերի 13, 1908(1908-12-13)[…]
ԾննդավայրWalters, Օկլահոմա, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 23, 1971(1971-07-23) (62 տարեկան)
Մահվան վայրՀոլիվուդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՕկլահոմայի համալսարան, Եյլի համալսարան և Classen School of Advanced Studies?
ՔաղաքացիությունՎան Հեֆլին ԱՄՆ
Մասնագիտությունբնավորության դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան
Ժանրերվեսթեռն
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Էմեթ Էվան "Վան" Հեֆլին կրտսերը (անգլ.՝ Emmett Evan "Van" Heflin, Jr.) ծնվել է Ուոլթերս քաղաքում, Օկլահոմա, 1910 թվականի դեկտեմբերի 3-ին ատամնաբույժի ընտանիքում։ Նրա նախնիները ԱՄՆ են տեղափոխվել Իռլանդիայից և Ֆրանսիայից։ Նրա կրտսեր քույրը՝ Ֆրենսիս Հեֆլինը, նույնպես դերասանուհի է դարձել։ Հեֆլինը բարձրագույն կրթությունը ստացել է Օկլահոմայի համալսարանում, որտեղ նաև Ֆի Դելտա Թետա (ΦΔΘ) եղբայրության անդամ է եղել։

Դերասանական կարիերան Հեֆլինը սկսել է Բրոդվեյի թատրոնում 1930-ական թվականների սկզբին, իսկ 1936 թվականին՝ «RKO»-ի հետ պայմանագիր ստորագրելուց հետո առաջին անգամ հանդես է եկել մեծ էկրաններին՝ «Կինն ապստամբում է» ֆիլմում Քեթրին Հեփբերնի հետ։ 1940 թվականին նա հայտնվել է «Warner Bros.» ստուդիայի «Ճանապարհ Սանտա Ֆե»-ում ֆիլմում, իսկ ապա տեղափոխվել «MGM» ստուդիա, որտեղ մեծ հաջողությունների է հասել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Գ.Մ. Փուլհեմ Էսքվայր» (1941) և «Ջոնի Իգեր» (1942)։ Վերջինիս համար նա դարձել է «Օսկարի» մրցանակակիր՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։

Չնայած դրա՝ «MGM» ստուդիան շարունակել է նկարահանել Հեֆլինին միայն B կատեգորիայի ֆիլմերում, իսկ առավել հեղինակավոր ֆիլմերում նրան առաջարկում էին միայն երկրորդական դերեր։ Չնայած այդ ամենին՝ կինոյում նրա դերերը բավական շատ են եղել, և նա շարունակել է իր դերասանական գործունեությունը ողջ 1940-ականների ընթացքում։ Նա հաջողակ դերեր է ունեցել «Թենեսի Ջոնսոն» (1942), «Քանի դեռ լողում են ամպերը» (1946), «Մարթա Այվերսի տարօրինակ սերը» (1946), «Գրին Դոլֆին փողոց» (1947) և «Երեք հրացանակիրները» (1948), «Բռնության ակտ» (1948) և «Մադամ Բովարի» (1949) ֆիլմերում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վան Հեֆլինը ամերիկյան ВВС-ի օպերատոր էր ծառայում Եվրոպայում։

1950-ական թվականների սկզբին առավել վառ է դարձել նրա դերը «Շեյն» ֆիլմում՝ գլխավոր դերում Ջին Արթուրի հետ միասին։ Հետագայում նա բավական հաջող դերեր է կատարել «Սև այրին» (1954) և «3:10-ին Յումուում» (1957) ֆիլմերում։ Իր կարիերայի ընթացքում Հեֆլինը շարունակել է խաղալ նաև թատրոնում, որտեղ նա նշանակալի դերեր է ունեցել «Ֆիլադելֆիական պատմություն» ներկայացման մեջ, որը կայացել է Բրոդվեյում 1930-ականների վերջին, ինչպես նաև Արթուր Միլերի «Հիշողություններ եկու երկուշաբթիների մասին» և «Տեսարան կամրջից» պիեսներում։

Դերասանի վերջին խոշոր դերը եղել է «Օդակայան» ֆիլմում, որտեղ նա կատարել է Դ. Օ. Հերերոյի դերը, որը որոշել է պայթեցնել իրեն ինքնաթիռի հետ միասին, որպեսզի իր կինը (Մորին Սթեփլթոնի կատարմամբ) ապահովագրություն ստանա։ Վան Հեֆլինը երկու աստղի է արժանացել Հոլիվուդի փառքի ծառուղում. կինոարդյունաբերության և հեռուստատեսության մեջ ունեցած ավանդի համար։

Վան Հեֆլինը երեք անգամ ամուսնացած է եղել, իսկ իր վերջին կինը՝ դերասանուհի Ֆրենսիս Ե. Նիլը, որի հետ նա ապրել է 25 տարի, դարձել է երեք երեխաների մայր։ 1971 թվականի հուլիսի 6-ին լողավազանում լողալու ժամանակ դերասանի մոտ սրտի կաթված է տեղի ունեցել։ Նա կարողացել է հասնել աստիճաններին, որտեղ ուշագնաց է եղել և մնացել է այնտեղ մի քանի ժամ՝ մինչ նրան գտնելը։ Նրան հասցրել են հիվանդանոց, որտեղ 1971 թվականի հուլիսի 23-ին մահացել է՝ ուշքի չգալով։ Վան Հեֆլինի մարմինն այրել են և աճյունը շաղ տվել օվկիանոսի վրայով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

190819431971d:Q2039617d:Q350678ԱՄՆԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԴեկտեմբերի 13ԴերասանԿալիֆոռնիաՀոլիվուդՀուլիսի 23ՕկլահոմաՕսկար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Էդուարդ ՍպերցյանՈրովայնային ցավՀայաստանի գետերի ցանկԱրտաշես ԱԱլպիական մանուշակ (պատմվածք)ԵրազՊրոտամին սուլֆատԱմերիկայի Միացյալ ՆահանգներՍեպսիսԻսրայելԴեն ՍյաոպինՍամվել (վեպ)ԿոմիտասԱզոտԵղանակի քերականական կարգՄարդու անատոմիաԵրիկամային անբավարարությունՀեմոգլոբինՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԾաղկեվանքՊարզ նախադասությունԼիտրԱլցհայմերի հիվանդությունՍերBTSԳիզայի բուրգերԳլխուղեղի ուռուցքԱրեգակՍասունցի ԴավիթԿառավարում (տնտեսագիտություն)Զատիկը ՀայաստանումԳուրգեն ՄահարիValve CorporationԿանդիդոզՄայրցամաքԻրավունքՄարիխուանաՔաղցկեղՂազախստանՍրբանային սեքսԵռանկյան մակերեսԳնաճՄովսես ԽորենացիՍևանա լիճՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՎերածնունդՎիտամին DՀոլանդերեն ՎիքիպեդիաՄխիթար ԳոշՀարցական նշանՄիավորված ազգերի կազմակերպությունՀայաստանԿանադաՀայկական լեռնաշխարհԽոր ՎիրապՖարինգիտՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՀեպատիտ CՄիսաք ՄեծարենցԲրոնխիալ ասթմաԵրիկամաքարային հիվանդությունՏնտեսագիտությունԲանկԳլխավոր էջՈւղղանկյուն եռանկյունԱլկաններՁեռնաշարժությունԱվագ շաբաթՇագանակագեղձի բարորակ գերաճԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ՀոլոքոստՀայերեն ՎիքիպեդիաԴեղանյութեր44-օրյա պատերազմԱշխարհի մայրաքաղաքների ցանկԱրտավազդ (մրցանակ)Լիոնել Մեսսի🡆 More