Վահրամ Թերզիբաշյան: հայ գրականագետ

Վահրամ Վահանի Թերզիբաշյան (հունվարի 18, 1899(1899-01-18), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մայիսի 16, 1964(1964-05-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1962), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզիբաշյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահրամ Թերզիբաշյան
Վահրամ Թերզիբաշյան: Կենսագրություն, Երկերի մատենագիտություն, Թարգմանություններ
Ծնվել էհունվարի 18, 1899(1899-01-18)
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էմայիսի 16, 1964(1964-05-16) (65 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ և թատերագետ
ՔաղաքացիությունՎահրամ Թերզիբաշյան: Կենսագրություն, Երկերի մատենագիտություն, Թարգմանություններ Օսմանյան կայսրություն և Վահրամ Թերզիբաշյան: Կենսագրություն, Երկերի մատենագիտություն, Թարգմանություններ ԽՍՀՄ
ԿրթությունԵրամյան վարժարան և Ներսիսյան դպրոց (1916)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1963)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՄարտակոչ, Նոր ուղի, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ և Վրաստան
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Վահրամ Թերզիբաշյան Վիքիդարանում

Կենսագրություն

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Վանի Երամյան վարժարանում։ 1916 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1916-1918 թվականներին աշխատել է որպես գյուղական ուսուցիչ։ 1927-1930 թվականներին աշխատել է «Մարտակոչ», «Պրոլետար» (Թիֆլիս) թերթերի և «Նոր ուղի» (Երևան) հանդեսի խմբագրություններում։ 1946-1949 թվականներին դասախոսել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1945 թվականին «Շեքսպիրը հայերեն» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1963 թվականին «Հայ դրամատուրգիայի պատմություն» ատենախոսություն դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

Կատարել է թարգմանություններ ֆրանսերենից, անգլերենից, ռուսերենից։

Կյանքի վերջին տարիներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում։ Մահացել է Երևանում։

Երկերի մատենագիտություն

  • Գիր ու արվեստ, Լենինական, 1926, 104 էջ։
  • Պուշկին և Արևելք, Երևան, Պետհրատ, 1937, 66 էջ։
  • Էլ Վահիդի վերջին արկածը (պատմվածք), Երևան, Պետհրատ, 1938, 33 էջ։
  • Արազի, Երևան, Պետհրատ, 1940, 64 էջ։
  • Գեներալ-լեյտենանտ Վ. Գ. Մադաթով, Երևան, Հայպետհրատ, 1942, 22 էջ։
  • Մեր քաջ նախնիները, Երևան, Հայպետհրատ, 1943, 75 էջ։
  • Սովետական Միության հերոս գեներալ-մայոր Անդրանիկ Ղազարյան, Երևան, Հայպետհրատ, 1944, 49 էջ։
  • Շեքսպիրը հայերեն, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատարակչություն, Երևան 1956, 135 էջ։
  • Հայ դրամատուրգիայի պատմություն, գիրք 1, Երևան, Հայպետհրատ, 1959, 486 էջ։
  • Ժասմեն, Երևան, Հայպետհրատ, 1959, 99 էջ։
  • Պետրոս Դուրյան, Երևան, Հայպետհրատ, 1959, 195 էջ։
  • Հայ դրամատուրգիայի պատմություն, գիրք 2, Երևան, Հայպետհրատ, 1964, 567 էջ։

Մամուլ

Թարգմանություններ

  • Բելա Իլլեշ, Տիսան բոցերի մեջ, հատոր 1, Երևան, Պետհրատ, 1931, 276 էջ։
  • Բելա Իլլեշ, Տիսան բոցերի մեջ (վեպ), հատոր 2, Ե., Պետհրատ, 1934, 431 էջ։
  • Ալեքսեյ Տոլստոյ, Հացը, Պետհրատ, 1939,
  • Վ. Ռոկկ, Ինժեներ Սերգեն (պիես), Երևան, Հայպետհրատ, 1942, 99 էջ։

Ծանոթագրություններ

Վահրամ Թերզիբաշյան: Կենսագրություն, Երկերի մատենագիտություն, Թարգմանություններ Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Թերզիբաշյան» հոդվածին։

Tags:

Վահրամ Թերզիբաշյան ԿենսագրությունՎահրամ Թերզիբաշյան Երկերի մատենագիտությունՎահրամ Թերզիբաշյան ԹարգմանություններՎահրամ Թերզիբաշյան ԾանոթագրություններՎահրամ Թերզիբաշյան18991964ԵրևանԽՍՀՄ գրողների միությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀունվարի 18Մայիսի 16ՎանՎանի վիլայեթՕսմանյան կայսրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Որդանման ելունի բորբոքումԱշխարհի մայրաքաղաքների ցանկՄարդու գլխուղեղԴաունի համախտանիշՀերպեսՎիտամին B12 անբավարարությունՀրազդան մարզադաշտՊահքԱբիսինյան կատուԲույսերՈւկրաինաՉեռնոգորիաԿովԳլխուղեղի ուռուցքԵրևանի վարչական բաժանումԱրարատՍրտամկանի ինֆարկտԼիբանանԱրտաշես ԱԼուսինԱդրբեջանԱլգորիթմՀայկական առածներ և ասացվածքներՎլադիմիր ԼենինԲասկետբոլՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԿատուներՓորկապությունԲելգիաՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԳեղարդի վանքԱշխարհի երկրներն ըստ տարածքիՍեբորեային մաշկաբորբՀայկական թատրոնԱպրոքսիմացիաԱրյան խումբԿանդիդոզՔրոմոսոմԹթվածինՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԲրյունետ (երգչուհի)ՕրգազմՖուտբոլԱստղաշուշանՕգյուստ ՇառլուաԼևոն ՇանթՎանի թագավորության արքաների ցանկՍուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)Վարդան ՄամիկոնյանՎարդանանք (պատմավեպ)Կանանց միջազգային օրՍինուսիտՀունգարիաԱղիների բորբոքային հիվանդությունԿրծքագեղձի քաղցկեղՄակերեսԴոն Կիխոտ (վեպ)Գրիգոր ՏաթևացիՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԿատաղությունՀավասարասրուն սեղանԽաղողՄայր Հայաստան հուշահամալիրԱմերիկյան կենդանիներՀայկական դիցաբանությունՏաթևի վանքՀոգեբանությունՁայնԳուրգեն ՄահարիԹիթեռներՄխիթարյան միաբանությունԴիլիջանՀայկական մուֆլոնԵրիկամաքարային հիվանդությունՀայաստանի քաղաքներըՄիջատներ🡆 More