Լրատվական Գործակալություն Սպուտնիկ: լրատվական գործակալություն

Սպուտնիկ (նախկինում՝ Ռուսաստանի ձայնը), Ռուսաստանի կառավարության կողմից հիմնադրված և Russia Today լրատվական գործակալության կողմից վերահսկվող, ռուսական քարոզչության մաս հանդիսացող լրատվական գործակալություն, լրատվական համացանցային կայքեր և ռադիոհեռարձակման ծառայություն։ Գործակալության կենտրոնական գրասենյակը գտնվում է Մոսկվայում, ունի նաև տարածաշրջանային խմբագրություններ Վաշինգտոնում, Կահիրեում, Պեկինում, Լոնդոնում և Էդինբուրգում։ Սպուտնիկի վաշինգտոնյան գրասենյակի գլխավոր խմբագիրն է Պյոտր Մարտինչևը, բյուրոի ղեկավար՝ Միխայիլ Սաֆրոնովը։ Սպուտնիկը կենտրոնացած է գլոբալ քաղաքականության և տնտեսության վրա, ուղղված լինելով ոչ ռուսական լսարանին։ Սպուտնիկ գործակալությունը մեղադրվում է կանխակալության, ապատեղեկատվության տարածման և ռուսական քարոզչության մաս լինելու մեջ։

Այժմ Սպուտնիկը կառավարում է ավելի քան 30 լեզուներով (այդ թվում՝ անգլերեն, իսպաներեն, լեհերեն, հայերեն, սերբերեն և այլն) տեղեկատվություն տարածող լրատվական կայքեր։ Այդ կայքերում օրական տեղադրվում է նաև եթերային հեռարձակման ավելի քան 800 ժամ, ինչպես նաև Սպուտնիկի լրատվական գործակալությունը զբաղվում է տեղեկատվության 24-ժամյա տարածմամբ։ Իր տեղեկատվական բովանդակության հետ միասին Սպուտնիկը նաև մատուցում է լուսանկարչական ռեպիրտաժներ, ուղիղ հեռարձակումներ, ինֆոգրաֆիկաներ և հասարակական կարծիքի հարցումներ։

«Սպուտնիկ-Նորություններ» գործակալությունը հանդիսանում է ՌԻԱ Նովոստիի 2013 թվականին լուծարված միջազգային բաժանմունքի հաջորդացուն։ Այն ժամանակ, երբ ՌԻԱ Նովոստիի արտադրանքը ավելի շատ տարածվում է Մոսկվայում կենտրոնացված բազայից, Սպուտնիկի բովանդակությունը ձևավորվում է անմիջապես տեղական՝ միջազգային բյուրոներում։

Ծանոթագրություններ

Tags:

Russia TodayԱպատեղեկատվությունԷդինբուրգԼոնդոնԿահիրեՄոսկվաՊեկինՌուսական քարոզչությունՌուսաստանի կառավարությունՌուսաստանի ձայնըՎաշինգտոն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հին ԵգիպտոսՏավուշի մարզՄԻԱՎ/ՁԻԱՀՀարադրությունԵղիշե ՉարենցԿոմիտասՍուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)Ամերիկյան կենդանիներՆևրոզներՊրոլակտինԱգաթա ՔրիստիԿելվինԿապանՀայկական իժՄարդու անատոմիաԲանկՀայերեն ՎիքիպեդիաՆար-ԴոսԱրտաշեսյաններԿորած մոլորվածը ՀայաստանումՋուրՍերժ ՍարգսյանՀայերենի կետադրությունՆոյԲուդդայականությունԵրկաթՀաղարծնի վանքՏեղեկատվական տեխնոլոգիաներԱրյունԱլցհայմերի հիվանդությունԶատիկը ՀայաստանումԻոսիֆ ՍտալինՏյառնընդառաջԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՎիտամին DՀիմնական գույներԿարիճներՀայաստանի բուսական աշխարհԵրկրաշարժՏիգրան ՊետրոսյանԿասկադ համալիրԸնտանիքԱրտավազդ ԲՈւսուցման մեթոդներԿենդանակերպի նշաններՔրոմոսոմՍողոմոն ԹեհլիրյանՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԾառԼուսինՀյուսիսային ԿորեաԲնական թիվՏողադարձԱնտառԽորեն ԱբրահամյանՄխիթարյան միաբանությունՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՇեղանկյունԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Անորոշ դերբայՆերարգանդային պարույրԵրվանդունիների թագավորությունՊարբերական աղյուսակԺողովրդավարությունԱպրոքսիմացիաԾաղիկԻրավագիտությունԵրուսաղեմԿառավարում (տնտեսագիտություն)Գեղամ ՍարյանԱշոտ Բ ԵրկաթՍինգապուրՀյուսիսային ԱմերիկաՄոնղոլական կայսրությունԱղբյուր ՍերոբՄեծ Հայքի նահանգների ցանկԷներգիաԱշտարակ (քաղաք)🡆 More