Սպունգներ

ԴասակարգումըՎիքիցեղերում

Սպունգներ
Սպունգներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Սպունգներ
Լատիներեն անվանում
Porifera
Դասերը
  • Կրային սպունգներ (Calcarea)
  • Սովորական սպունգներ (Demospongiae)
  • Homoscleromorpha
  • Վեցճառագայթանի սպունգներ (Hexactinellida)

Սպունգներ
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 46861
NCBI 6040
EOL 3142

Սպունգներ (լատին․՝ Porifera կամ Spongia), բազմաբջիջ անողնաշարավոր կենդանիների պարզագույն տիպ է։ Ներկայումս հայտնի է սպունգների շուրջ 5000 տեսակ՝ տարածված գլխավորապես ծովերում և օվկիանոսներում։ Ունի 4 դաս՝ կրային սպունգներ, կորալյան սպունգներ, ապակյա սպունգներ և սովորական սպունգներ։ Մարմնի բարձրությունը մի քանի մմ-ից մինչև 1.5 մ է։ Ջրային, նստակյաց կենսակերպի կենդանիներ են։

Տիպիկ սպունգները ունեն գլանի կամ գավաթի ձև։ Մակերևույթին կան բազմաթիվ ծակոտիկներ, որոնք հաղորդակցվում են մարմնի պատերում գտնվող խողովակների հետ։ Իսկական հյուսվածքներ և օրգաններ չունեն։ Երկշերտ են։ Բջիջների արտաքին շերտը կազմված է տափակ էպիթելից, ներքինը՝ հատուկ մտրակաօձիքավոր (խոանոցիտներ) բջիջներից։ Ներքին շերտում կան նաև բջիջներ, որոնք կարողանում են կեղծ ոտիկների միջոցով որսալ օրգանական մնացորդներն ու մարսել։ Շերտերի միջև գտնվում է դոնդողանման, ոչ բջջային մեզոգլեան։

Համարյա բոլոր սպունգները ունեն սիլիկահողային, կրային ասեղներից կամ սպիտակուցային թելիկներից կազմված կմախքային գոյացություններ։ Խոանոցիտների մտրակների համաձայնեցված շարժումների շնորհիվ ջուրը մտնում է սպունգների ծակոտկիները և անցնելով խողովակների համակարգով դուրս է գալիս։ Ջրի հետ թափանցում են սննդի մասնիկները (դետրիտ, նախակենդանիներ, բակտերիաներ և այլն) և դուրս գալիս նյութափոխանակության արգասիքները։

Սպունգները նյարդային բջիջներ չունեն և արտաքին գրգիռներին թույլ են արձագանքում։ Սպունգների մեծամասնությունը ապրում է գաղութներով։ Բողբոջման հետևանքով առաջացած օրգանիզմները սովորաբար չեն անջատվում և աստիճանաբար գոյանում են մեծ քանակությամբ անհատներից կազմված, տարբեր ձևի խոշոր գաղութներ։

Սովորաբար հերմաֆրոդիտ են։ Բազմանում են սեռական և անսեռ եղանակներով։ Գործնական նշանակությունը չնչին է։ Որոշ տեսակներ օգտագործվում են տեխնիկական, բժշկական և կոսմետիկական նպատակներով։

Ծանոթագրություններ

Սպունգներ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպունգներ» հոդվածին։
Սպունգներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպունգներ» հոդվածին։

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Եվրոպայի դրոշներՀարավաֆրիկյան ՀանրապետությունԱզատի ջրամբարՌափայել ՊատկանյանՄագաղաթԻտալիաԵրազահանԴերբայական դարձվածՍինդրիկՌուսական կայսրությունՍահմանական եղանակԳլաուկոմաՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՀարավային ԱմերիկաՀին ՀունաստանԱրծվաշենՄաշկի սնկային հիվանդություններՄակարիոս IIIՄանուշակՄանդակՆապաստակներՀայաստանի ազգային հերոսՄթնոլորտի աղտոտումՇահան ՆաթալիՍիրտՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Մոնթե ՄելքոնյանՍպիտակուցներԱրեգակՀավերժության հայկական նշանՌուբեն ՍևակԼևոն ԱրոնյանՄեր թաղը (պատմվածաշար)Հավասարասրուն սեղանՀայկական բանակ (1918-1920)ԾնեբեկԹալեաթ փաշաՊատվի համար (դրամա)Միրհավ (պատմվածք)ԱդրբեջանԼիլիթ ՀովհաննիսյանՀեշտոցի սնկային վարակԱրշիլ ԳորկիԵրկիր ՆաիրիՄամփրե արքանՄարտիրոս ՍարյանԵրիկամաքարային հիվանդությունՎիքիպահեստՎիլսոնյան ՀայաստանԾխախոտՀաղթանակի օրՀոլոքոստՆռնենիՄակարավանքՀայկական մուֆլոնՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԵղնջացանԲաշ-Ապարանի ճակատամարտԿարտոֆիլՎաղարշապատԿանադաՉարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)Եռանկյան միջնագիծԽոյ (կենդանակերպի նշան)Արցախյան ազատամարտԻլհամ ԱլիևԼևոն Տեր-ՊետրոսյանՄետաղԿաթվածՄոնղոլական կայսրությունԱշխարհի մայրաքաղաքների ցանկՄայիսի 1 (տոն)ՄասոնականությունԱնուղղակի խնդիրՄազաթափությունԲագրատ ԳալստանյանԵգիպտոսՆեմեսիս գործողությունՔառօրյա պատերազմ🡆 More