Սի (անգլ.՝ C)— ստանդարտացված, ընդհանուր օգտագործման համար նախատեսված պրոցեդուրային ծրագրավորման լեզու է։ Ստեղծվել է 1969-1973 թթ․ Բելլի լաբորատորիայում։ Ի սկզբանե նախատեսված է եղել Յունիքս օպերացիոն համակարգի համար, սակայն օգտագործվում է նաև որպես կիրառական ծրագրավորման լեզու։ Ամենատարածված ծրագրավորման լեզուներից մեկն է։ Մեծ ազդեցություն է ունեցել իրենից հետո առաջացած լեզուների մեծ մասի վրա։ Մասնավորապես այսօր առավել տարածված ծրագրավորման լեզուների մեծ մասը (C++, Ջավա, C#, ՋավաՍկրիպտ և այլն) ունեն այսպես կոչված C-աձև սինտաքսիս։ Լեզվի հեղինակ Դենիս Ռիտչին նպատակ է ունեցել ստեղծել B լեզվին փոխարինող լեզու, որը կփոխարինի այն որպես UNIX օպերացիոն համակարգի գրման հիմնական լեզու։ Այսպիսով C-ն սերտ կապված է UNIX ընտանիքի օպերացիոն համակարգերին։ Չնայած, որ C-ն նախատեսված չի եղել նորեկների համար, այն լայնորեն օգտագործվում է որպես ուսուցողական լեզու։
Տեսակ | իմպերատիվ ծրագրավորման լեզու, ծրագրավորման պրոցեդուրային լեզու, ծրագրավորման կառուցվածքային լեզու, ծրագրավորման կոմպիլյացվող լեզու, ծրագրավորման լեզու և computer science term? |
---|---|
Սեմանտիկա | պրոցեդուրային |
Կատարման ձև | կոմպիլացվում է |
Առաջացել է | 1972 |
Ստեղծող | Բելլի լաբորատորիա, Դենիս Ռիտչի, ANSI, ISO և Քեն Թոմփսոն |
Նախագծող | Դենիս Ռիտչի |
Ընդլայնումներ | .c և .h |
ՕՀ | Windows և յունիքսանման օպերացիոն համակարգ |
Տիպիզացիա | ստատիկ |
Համացանցի տվյալների տեսակ | text/plain |
Հիմնական իրականացումներ | GCC, TCC, Sun Studio C, Turbo C, Open Watcom |
Տարբերակներ | «K&R» C (1978) ANSI C (1989) C90 (1990) C99 (1999) C11 (2011) C17 (2018) |
Հիմքի վրա է | B (ծրագրավորման լեզու) |
Ներշնչվել է | Ալգոլ 68, B (ծրագրավորման լեզու), Ասսեմբլեր լեզու, Ֆորտրան, PL/I, CPL, BCPL, ALGOL 60 և Ալգոլ |
Նախորդ | B (ծրագրավորման լեզու) |
Կայք | iso.org/standard/74528.html և open-std.org/jtc1/sc22/wg14/ |
C (programming language) Վիքիպահեստում |
C-ն նախագծվել է 1969-1973 թվականներին Դենիս Ռիտչիի կողմից, և գրված է եղել DEC PDP-11 համակարգչի վրա ՝ UNIX օպերացիոն համակարգի համար։ Համաձայն հեղինակի, առավել ակտիվ շրջանը եղել է 1973 թ․։ Լեզուն անվանվել է C, որպեսզի ցույց տա, որ այն B լեզվի շարունակությունն է, որն էլ իր հերթին սկիզբ է առնում BCPL լեզվից։ Լեզվի ստեղծման հիմնական նպատակն էր նորաթուխ UNIX օպերացիոն համակարգը, որը գրված էր PDP-11/2 ասեմբլերի լեզվով։ Մինչ այդ տարածված միայն երկու օպերացիոն համակարգ էր գրված եղել բարձր մակարդակի լեզվով (Multics-ը՝ գրված PL/I և TRIPOS–ը ՝ BCPL լեզվով)։
1978 թվականին լույս է տեսել Բրայան Կերնիգանի և Դենիս Ռիտչիի հայտնի «C ծրագրավորման լեզուն» (անգլ.՝ «The C Programming Language») գիրքը, որը մինչև լեզվի ստանդարտ ի հայտ գալը հանդիսացել է C լեզվի ոչ ֆորմալ նկարագրությունը։
Հետագա տարիներին C-ն լայն տարածում է գտել։ Ութսունականների սկզբներին Բյորն Ստրաուստրուպը սկսեց աշխատել C++ լեզվի վրա, որը հանդիսանում է C լեզվի ընդլայնումը ՝ օբկեյտ կողմնորոշված ծրագրավորման առկայությամբ։ Այս ամենի հետևանքով անհրաժեշտություն ստեղծեց լեզվի ստանդարտ մտցնել։ Այդ նպատակով 1983 թ. Ամերիկայի ազգային ստանդարտների ինստիտուտը (ANSI) ստեղծեց կոմիտետ, որը պետք է զբաղվեր C լեզվի ստանդարտի ստեղծմամբ։ 1989 թ․ ստանդարտն ընդունվեց որպես «C ծրագրավորման լեզու» ANSI X3.159-1989. Մեկ տարի անց, 1990 թ․ չնչին փոփոխություններից հետո այդ ստանդարտը ընդունվեց նաև Ստանդարտների միջազգային կոմիտետի (ISO) կողմից։ Տասը տարի անց ՝ 1999 թ. լույս տեսավ C-ի հաջորդ ստանդարտը ՝ ISO 9899։1999, որը սովորաբար անվանվում է C99։ 2000 թ․ այն ընդունվեց նաև ANSI-ի կողմից։
2007 թվականից սկսվել է C-ի հաջորդ ստանդարտի վրա աշխատանքը, որը անվանում են C1X, որտեղ X-ը ցույց է տալիս ստանդարտի ընդուման թվականի վերջին թվանշանը (օրինակ, եթե ստանդարտը ընդունվի 2013 թ․, ապա X = 3)։
C-ն հանդիսանում է բարձր մակարդակի ծրագրավորման լեզու։ C-ի համար կարելի է ձևավորել միակողմանի կոմպիլատորներ, որի հետևանքով էլ C-ն հասանելի է բազմաթիվ հարթակների վրա։ Նրա գրելաձևը ազատ ձևի է, և չունի ավելորդ բարդույթներ, որը թույլ է տալիս C-ով գրված պրոյեկտները հեշտությամբ տեղափոխել դեպի այլ հարթակներ։
Այդ ամենի հետ մեկտեղ այս լեզուն իր մեջ ներառում է տարբեր այլ առանձնահատկություններ․
Որոշ բացակայող հատկություններ C-ում կարելի է օգտագործել setjmp
և longjmp
միջոցով, ավելացնելով
ֆայլը, սակայն կան նաև կողմնակի գրադարաններ (օրինակ ՝ GTK), որոնք լրացնում են C-ի հատկությունները, ավելացնելով գրաֆիկայի և այլ գործառույթների ընդլայնումները։ Նաև C-ում կարելի է ֆունկցիան կանչել հենց իր մեջից, որը առաջացնում է ֆունկցիաների ռեկուրսիա։
C լեզվի հիման վրա ձևավորվել են բազմաթիվ ժամանակակից ծրագրավորման լեզուներ։ Օրինակ՝ Python և PHP ծրագրավորման լեզուները գրված են C-ի վրա, C++-ը հանդիսանում է C-ի ավելի բարելավված տարբերակը։ Գոյություն ունեն տարբեր C-ի կոմպիլյատորների իրացումներ, որոնցից են՝
և այլն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սի (ծրագրավորման լեզու)» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Սի (ծրագրավորման լեզու), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.