Սերխիո Բատիստա: արգենտինացի ֆուտբոլիստ

Սերխիո Դանիել Բատիստա (նոյեմբերի 9, 1962(1962-11-09), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ 1986 թվականի աշխարհի չեմպիոն։ Ներկայումս՝ ֆուտբոլային մարզիչ։ 2008 թվականին Պեկինում կայացած օլիմպիական ֆուտբոլային մրցաշարում Արգենտինայի հավաքականին բերեց ոսկե մեդալների։

Սերխիո Բատիստա: Կենսագրություն, Ձեռքբերումներ, Ծանոթագրություններ
Սերխիո Բատիստա
Սերխիո Բատիստա: Կենսագրություն, Ձեռքբերումներ, Ծանոթագրություններ
Քաղաքացիությունը Սերխիո Բատիստա: Կենսագրություն, Ձեռքբերումներ, Ծանոթագրություններ Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 9, 1962(1962-11-09) (61 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն

Ակումբային կարիերա

«Արխենտինոս Խունիորսի» կազմում Բատիստան դարձել է Արգենտինայի կրկնակի չեմպիոն և Լիբերտադորեսի Գավաթի հաղթող։ 1980-ականների այս ակումբի խաղացողների սերունդը Ոսկե է «կարմիր բզեզների» համար՝ ոչ առաջ, ոչ հետո թիմը նշանակալի գավաթներ չի նվաճել ինչպես Արգենտինայում, այնպես էլ միջազգային ասպարեզում՝ մնալով ավելի ուժեղ ակումբների կադրերի ավանդական մատակարար՝ իր հոյակապ ակադեմիայի հաշվին, և այդ խաղացողների շրջանում Բատիստան խաղացել է առանցքային դերերից մեկը։ Այն բանից հետո, երբ Բատիստան հավաքականի կազմում արդեն դարձավ աշխարհի չեմպիոն, տեղափոխվեց «Ռիվեր Փլեյթ» և 1989/90 մրցաշրջանում նվաճեց երկրի ևս մեկ առաջնություն։ Բատիստան կարիերան ավարտել է 1999 թվականին «Օլ Բոյս» ակումբում։

Ելույթներ ազգային հավաքականում

1985-1990 թվականներին Բատիստան հանդես է եկել Արգենտինայի հավաքականում։ Այդ ընթացքում նա 2-ական անգամ մասնակցել է աշխարհի (1986 թվական՝ չեմպիոն, 1990 թվական՝ փոխչեմպիոն) և Ամերիկայի գավաթի (1987 թվական՝ 4 - րդ տեղ և 1989 թվական՝ 3 - րդ տեղ) առաջնություններին։

Մարզչական կարիերա

Խաղային կարիերայի ավարտից անմիջապես հետո սկսել է մարզել Ուրուգվայի «Բելյա Վիստա» ակումբը։ Նա նաև մարզել է հարազատ «Արխենտինոսը», «Նուևա Չիկագոն», «Գոդոյ-Կրուսը»։ Սակայն Բատիստան բարձրագույն նվաճման է հասել 2008 թվականին՝ Արգենտինայի հավաքականի հետ հաղթելով Պեկինի Օլիմպիական խաղերում։ Օլիմպիական հավաքականի մարզչի պաշտոնում Բատիստան նշանակվել է 2007 թվականի վերջին։

2010 թվականի նոյեմբերի 2-ին Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից նշանակվել է մինչև 2014 թվականի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ 2011 թվականին Արգենտինայի հավաքականը Բատիստայի գլխավորությամբ մասնակցել է Ամերիկայի տնային գավաթին։ Այնտեղ «ալբիսելեստան» հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ 11 մետրանոցներով պարտվել է Ուրուգվային։ Այն դեպքում, երբ մրցաշարում անցկացրած չորս հանդիպումներից թիմը հաղթել է միայն մեկին, մարզիչն ասել է, որ չի կարող գոհ լինել, բայց գոհ է իր խաղացողների գործողություններից։

2011 թվականի հուլիսի 26-ին Սերխիո Բատիստան Ամերիկայի գավաթի խաղարկությունում թիմի անհաջող ելույթից հետո վայր դրեց Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի լիազորությունները, իսկ ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի հատուկ կոմիտեն ընդունեց նրա հրաժարականը։

2012 թվականի մայիսի 30-ին Բատիստան նշանակվել է չինական «Շանհայ Շենհուա» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։

2015 թվականի մայիսին Բաստիստան նշանակվել է Բահրեյնի հավաքականի գլխավոր մարզիչ։

Ձեռքբերումներ

Որպես խաղացող

Որպես մարզիչ

  • Հաղթանակ Օլիմպիական խաղերում (1)․ Պեկին 2008 թվական։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Սերխիո Բատիստա ԿենսագրությունՍերխիո Բատիստա ՁեռքբերումներՍերխիո Բատիստա ԾանոթագրություններՍերխիո Բատիստա Արտաքին հղումներՍերխիո Բատիստա1962ԱրգենտինաԲուենոս ԱյրեսԿիսապաշտպան (ֆուտբոլ)Նոյեմբերի 9Ֆուտբոլ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Լարման կայունարարՖաշիզմԹոքաբորբԲարդ նախադասությունՀինդուիզմՄայրցամաքԷդգար ՂազարյանԱսպիրինՍեռական հերպեսՍևանա լիճԱմոթույքՀավասարասրուն սեղանԺենգյալով հացՖոսֆորՈրոնողական ռոբոտՀեկտարՎիլհելմ Շտորիցի գաղտնիքըԽտությունԱվստրալիաԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՊատվաստումներՌուսական կայսրությունՊակիստանՌուսերենՍթրեսԱրաբական Միացյալ ԷմիրություններՀանրապետության հրապարակ (Երևան)ՍնկերՏեղեկատվական տեխնոլոգիաներՏաղավար տոներՆյարդային համակարգՄարո ՄարգարյանՎահե ՇահվերդյանՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԼիպոմաՇավարշ ԿարապետյանԸնձառյուծԼեոնարդո դա ՎինչիԴերբայՀելլենիզմՖրեդերիկ ԲանտինգԿատարՆիդերլանդներԲրոնխիալ ասթմաՌուբեն ՄաթևոսյանԲացահայտիչՄարդու անատոմիաԵռանկյունԳորտերՇաղկապենաբորբԿենդանակերպԻսրայել ՕրիՍուր բրոնխիտԲիզնես պլանավորումԵրաժշտական գործիքներՉեխիաԵնթակաՀենրիխ ՄխիթարյանՀելիկոբակտեր պիլորի վարակՍամվել (վեպ)Լյարդի ցիռոզՀարակատար դերբայԻտալիաՍրտի ռիթմի խանգարումներԲրոնխաբորբԿուսակցությունԴուբայԸնկուզենիՖեյսբուքՍարդարապատի հերոսամարտՀայկական հարցԱրտարգանդային հղիությունՀայկական մշակույթԱկսել ԲակունցԵհովայի վկաներԿարմիր քամիԳազ🡆 More