Ռոդիում: քիմիական միացություն

Ռոդիում (լատին․՝ Rhodium), քիմիական տարր է, որի նշանն է Rh , տարրերի պարբերական համակարգի 5-րդ պարբերության տարր, ավանդականորեն տեղավորում են 8-րդ խմբում։ Կարգահամարը՝ 45, ատոմական զանգվածը՝ 102,9055։

45 Ռութենիում

Ռոդիում Պալադիում

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
45Rh
Ռոդիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում
Ռոդիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում
Ռոդիում
Արծաթափայլ պինդ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՌոդիում / Rhodium (Rh), Rh, 45
Խումբ, պարբերություն, բլոկ7, 5,
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
102,90550(2) զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Kr] 4d8 5s1
Ատոմի շառավիղ134 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ125 պմ
Իոնի շառավիղ(+3e)68 պմ
Էլեկտրաբացասականություն2,28 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ0
Օքսիդացման աստիճաններ5, 4, 3, 2, 1, 0
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 719,5 (7,46) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան2239 Կ
Եռման ջերմաստիճան4000 Կ
Մոլյար ջերմունակություն24,95 Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ8,3 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքԽորանարդ, վեցանկյուն
Բյուրեղացանցի տվյալներa=3,803
Դեբայի ջերմաստիճան480 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 150 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
45
Ռոդիում
102,906
4d85s1

Անցումային տարր է, պատկանում է պլատինային մետաղների շարքին։ d տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p64d85s1։ К, L, М թաղանթները լրացված են։ Ռոդիումը սպիտակ, արծաթափայլ մետաղ է։

Պատմություն

Ռոդիումը հայտնաբերել է անգլիացի քիմիկոս Ու․ Վոլլաստոնը (1703), բնածին պլատինում և անվանել ըստ նրա աղերի վարդագույն կարմիր գույնի (հին հունարեն՝ ῥόδον - վարդ)։

Բնության մեջ

Ռոդիումը հազվագյուտ և ցրված տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 1-10−7% (ըստ զանգվածի)։ Իզոմորֆ խառնուրդի ձևով հանդիպում է բնածին պլատինում, օսմիումական իրիդիումում (մինչև 3,3 %), պղինձ-նիկելային հանքանյութերում։ Հազվադեպ հանդիպող ռոդիումական նևյանսկիտ միներալը պարունակում է մինչև 11,3 % Rh:

Հանքավայրեր

Ամեն տարի աշխարհում արտադրում է ավելի քան 30 տոննա ռոդիում։ Հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ի, Կանադայի, Կոլումբիայի, Ռուսաստանի տարածքներում։

Ստացում

Իզոտոպ Կյանքի տևողություն
101Rh 3,3 տարի
102Rh 207 օր
102mRh 2,9 տարի
99Rh 16,1 օր

Ռոդիումի ստացման հիմնական աղբյուրը պլատինի աֆինաժի կիսապրոդուկտներն են․ արքայաջրում չլուծվող մնացորդը միահալում են H2SO4-ի հետ և տեղափոխում լուծույթ, որտեղից ռոդիումը անջատում են եռամինաքլորիդի՝ [Rh(NH3)3]Cl3 կամ կալիումի քլորռոդիմատի՝ K3[RhCl6] ձևով և վերականգնում են ջրածնի հոսանքում (900 °C)։

      Ռոդիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 
      Ռոդիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Ստացվում է 99,85-99,96 % Rh պարունակող փոշի, որը հալում են վակումում կամ արգոնի մթնոլորտում, բարձր հաճախական կամ աղեղային վառարանում։

Ֆիզիկական հատկություններ

Միացություններում ռադոնի օքսիդացման աստիճանը
+0 Rh
4
(CO)
12
+1 RhCl(PH
3
)
2
+2 Rh
2
(O
2
CCH
3
)
4
+3 RhCl
3
, Rh
2
O
3
+4 RhF
4
, RhO
2
+5 RhF
5
, Sr
3
LiRhO
6
+6 RhF
6

Ռոդիումը սպիտակ, արծաթափայլ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 1960 °C, եռմանը՝ 4500 °C, խտությունը՝ 12420 կգ/մ3։ 800 °C-ից բարձր տաքացնելիս կարելի է ձգել ռոդիումի լարեր (1 մմ) և գլանել թերթեր։ Քիմիական միացություններում ցուցաբերում է +3, հազվադեպ՝ +1, +2, +4 և +6 օքսիդացման աստիճաններ։

Քիմիապես պասսիվ է․ ձուլածո ռոդիումը չի լուծվում ալկալիներում, թթուներում և արքայաջրում։ Դասվում է ազնիվ մետաղների շարքը։ Սովորական ջերմաստիճաններում օդում չի օքսիդանում, փայլը չի կորցնում անգամ ծծմբաջրածնի միջավայրում։

Իզոտոպներ

Բնական ռոդիումը բաղկացած է միայն 103Rh կայուն իզոտոպից։ Ստացվել են 96-110 զանգվածային թվերով ռադիոակտիվ իզոտոպները։ Ռոդիումը զգալի քանակներով առաջանում է ուրանի և պլուտոնիումի քայքայման հետևանքով միջուկային ռեակտորներում։

Քիմիական հատկություններ

Օդում դանդաղ օքսիդանում է 600 °C-ից բարձր տաքացնելիս և պատվում օքսիդի՝ Rh2O3 շերտով։

      Ռոդիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Ռոդիումի (III) օքսիդը սև մոխրագույն փոշի է, լուծվում է թթուներում՝ առաջացնելով ռոդիումի (III) աղեր։

      Ռոդիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Լուծույթին ալկալի ավելացնելիս անջատվում է կիտրոնադեղին անլուծելի հիդրատը՝ Rh2O3•5H2

      Ռոդիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 
      Ռոդիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Տաքացնելիս (> 1100 °C) Rh2O3-ը քայքայվում է։ Բարձր ջերմաստիճաններում ռոդիումը միանում է հալոգենների (X), ծծմբի, ֆոսֆորի հետ, առաջանում են RhX3, փոփոխական բաղադրության սուլֆիդներ, ֆոսֆիդներ։

      Ռոդիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 
      Ռոդիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Ռոդիումը չի միանում ջրածնի (փոշին ադսորբում է), ազոտի, ածխածնի հետ։ Մետաղների հետ առաջացնում է համաձուլվածքներ և ներմետաղական միացություններ (RhBi4, RhPb2 և այլն)։

      Ռոդիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Համաձուլվածքները Zn, Pb, Bi լուծվում են արքայաջրում, ռոդիումի փոշին՝ նաև տաք ու խիտ H2SO4-ում։ Ռոդիումին հատուկ է կայուն կոմպլեքսային միացություններ առաջացնելը։

Կիրառություն

Ռոդիումը օգտագործում են որպես կատալիզատոր (օրգանական միացությունների հիդրում), վոլֆրամի և մոլիբդենի զոդանյութ, նաև մետաղները ռոդիումապատելոլ համար ստացվում են մաշակայուն, կոռոզիա կայուն, չխամրող և լույսը լավ անդրադարձնող ծածկույթներ (լուսարձակներ, տեխնիկական հայելիներ)։

Ռոդիումի համաձուլվածքները պլատինի հետ օգտագործվում են ապակու հալման և քիմիական անոթներ, ապակե և վիսկոզի մանրաթելեր ձգելու, ջերմազույգեր, ոսկերչական իրեր պատրաստելու համար և որպես կատալիզատոր (ամոնիակի օքսիդացում և այլն)։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Ռոդիում ՊատմությունՌոդիում Բնության մեջՌոդիում ՍտացումՌոդիում Ֆիզիկական հատկություններՌոդիում ԻզոտոպներՌոդիում Քիմիական հատկություններՌոդիում ԿիրառությունՌոդիում Տես նաևՌոդիում ԾանոթագրություններՌոդիում Արտաքին հղումներՌոդիումԼատիներենՊարբերական համակարգ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՖրանսիաԹոմաս ԷդիսոնՀատկացուցիչՌոբերտ ՔոչարյանՀակահիստամինային դեղերԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԵվրոպական միությունԻմ անունն Արամ էԱծանցՕձերԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԳենետիկ հիվանդություններՄթնոլորտի աղտոտումԱլկալիական մետաղներՀետգրությունՄատենադարանՄիջատներԳրիգոր ԼուսավորիչՀարկադրական եղանակՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունՆԱՏՕՆար-ԴոսՆորավանքՆոյԱյբուբենԶոլի ԱդոկՀարցական նշանԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)ԿաթնասուններՏեղերի վանքՆաիրի ԶարյանԵրկրորդ համաշխարհային պատերազմԻնդոնեզիաԽատուտիկ սովորականԱպրիլի 25ՊտուղԻրանՀայաստանի առաջին բաժանումՕքեյՀենրիխ ՄխիթարյանՀաղպատի վանական համալիրԱրշակունիներ44-օրյա պատերազմՄարդու պապիլոմավիրուսԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենԱնիԱրտաշատԾիրանի փողըԵրկրաշարժԱզգային ժողովրդավարական բևեռԿապանԱնտանտԹթուներԱմենայն Հայոց ԿաթողիկոսՏիգրան ՄեծՎիտամինԱֆղանստանՀայկական ճարտարապետությունԽուստուփԱվարայրի ճակատամարտԱննա ՀակոբյանԱրձակԿառլես ՊուչդեմոնԱնորոշ դերբայՇառլ ԱզնավուրԴաունի համախտանիշՄեսրոպ ՄաշտոցԹութակներ (ընտանիք)Կիլիկիայի հայկական թագավորությունԱրտույտների ագարակըԽոր ՎիրապԶապել ԵսայանՄիքայել ՆալբանդյանԵս և նա🡆 More