Ռոբերտս Սքոթ Բլասոմ (անգլ.՝ Roberts Scott Blossom, մարտի 25, 1924(1924-03-25), Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ - հուլիսի 8, 2011(2011-07-08), Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և բանաստեղծ։
Ռոբերտս Բլասոմ | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1924 |
Ծննդավայր | Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 8, 2011 (87 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Woodlawn Memorial Cemetery |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Asheville School? և Hawken School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բանաստեղծ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատերական ռեժիսոր և դերասան |
Ամուսին(ներ) | Beverly Schmidt Blossom? |
Ծնվել է 1924 թվականի մարտի 25-ին ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հևեն քաղաքում։
Դաստիարակվել է Քլիվլենդում։ Ավելի ուշ տեղափոխվել է Շեյքեր Հայթս, Օհայո նահանգ, որտեղ սովորել է մասնավոր դպրոցում (Hawken School): 1941 թվականին դպրոցն ավարտել է Աշվիլում (Asheville School) և ընդունվել Հարվարդի համալսարան, որտեղ սովորել է մեկ տարի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Եվրոպայում։
Սկզբում նա եղել է թերապևտ, իսկ ավելի ուշ որոշել է դառնալ դերասան և սկսել է ռեժիսորությամբ և դերասանի հմտությամբ Karamu և Candlelight թատրոնների (Քլիվլենդ) ներկայացումներում, իսկ հետո տեղափոխվել է Նյու-Յորք։
Մահացել է 2011 թվականի հուլիսի 8-ին Սանտա Մոնիկայում (Կալիֆոռնիա նահանգ)՝ ինսուլտից։
Ամուսնացած է Բևերլի Շմիդտ Բլասոմի հետ, ունեն երկու երեխա՝ Դեբորա Բլասոմը և Մայքլ Բլասոմը։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ռոբերտս Բլասոմ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.