Ռիտա Մորենո

Ռիտա Մորենո (անգլ.՝ Rita Moreno, դեկտեմբերի 11, 1931(1931-12-11), Humacao, Պուերտո Ռիկո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, պարուհի և երգչուհի, որը բնիկ Պուերտո Ռիկոյից է։ Նա երկրորդ կինն է պատմության տասնհինգ մարդկանցից, որոնք արժանացել են շոու-բիզնեսի բոլոր գլխավոր մրցանակներին՝ «Էմմի», «Գրեմմի», «Օսկար» և «Թոնի», ինչպես նաև Պուերտո Ռիկոյից հետո դարձել է երկրորդ մարդը, որն արժանացել է «Օսկար» մրցանակի։

Ռիտա Մորենո
Ռիտա Մորենո
իսպ.՝ Rita Moreno
Ռիտա Մորենո
Ծնվել էդեկտեմբերի 11, 1931(1931-12-11)[…] (92 տարեկան)
ԾննդավայրHumacao, Պուերտո Ռիկո, ԱՄՆ
ՔաղաքացիությունՌիտա Մորենո ԱՄՆ
Մասնագիտություներգչուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, պարուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Ռոզիտա Դոլորես Ալվերիոն (անգլ.՝ Rosita Dolores Alverío) ծնվել է 1931 թվականի դեկտեմբերի 11-ին Պուերտո Ռիկոյում՝ Ումակաոյում։ Հինգ տարեկան հասակում նա իր մոր հետ տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ (Բրոդվեյ) հինգ տարեկան հասակում կատարել է առաջնաելույթը, որից հետո գրավել է հոլիվուդյան ռեժիսորների ուշադրությունը։ Իր առաջին ֆիլմերը, որտեղ դերասանուհին փոքր դերեր է խաղացել, եղել են «Նոր Օռլեանի սիրելին»-ը (1950) և «Անձրևի տակ երգողները»-ը (1952)։

1961 թվականին Ռիտա Մորենոն «Վեսթսայդյան պատմություն» բրոդվեյական մյուզիքլի կինոտարբերակում կատարել է Անիտայի դերը։ Հենց այս ֆիլմից հետո դերասանուհին ձեռք է բերել համաշխարհային հռչակ, ինչը հաստատվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների հանձման արարաղության ժամանակ «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» անվանակարգում տարած հաղթանակով։

Բացի մեծ էկրանային դերերից, Ռիտա Մորենոն շատ անգամներ նկարահանվել է նաև հեռուստատեսությունում։ Նա դերեր է ունեցել այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Սիրո նավակ», «Մայամիի ոստիկանություն։ Բարքերի բաժին», «Ոսկե աղջիկներ» և «Ռոքֆորդի Դոսե խուզարկուն» (որի համար 1978 թվականին առաջադրվել է «Էմմի» մրցանակի) ֆիլմերը։

Նրա մասնակցությամբ Բրոդվեյի բեմադրությունների շարքում առավել հայտնի են «Քանթրի»-ն և «Ռից»-ը, որոնց մասնակցելու համար դերասանուհին դարձել է «Թոնի» թատերական մրցանակի դափնեկիր։ 1985 թվականին Չիկագոյի թատրոններում իր կատարած աշխատանքի համար Մորենոն շահել է «Սառա Սիդոնսի» մրցանակը։

2004 թվականի հունիսին ԱՄՆ-ի նախագահը Ռիտա Մորենոյին շնորհել է Ազատության նախագահական մեդալ, իսկ 2010 թվականի փետրվարին՝ Արվեստի ոլորտի ազգային մեդալ։ ԱՄՆ-ի կինոարդյունաբերության մեջ ունեցած ավանդի համար դերասանուհին Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է Հոլիվուդ-Բուլվար 7083 աստղին և պարգևատրվել է ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիա պատվավոր մրցանակով (2014 թվական)։ Վերջին ժամանակներում Ռիտա Մորենոն ակտիվորեն շարունակում է կարիերան կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ոլորտում։

Անձնական կյանք

Դերասանուհու պնդմամբ 1950-ական թվականներին նա ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել Հոլիվուդի լեգենդ Մառլոն Բրանդոյի հետ։ Նա նույնիսկ հղիացել է Բրանդո Մորենոյից, բայց դերասանը պնդել է, որ ընդհատի հղությունը։ Աբորտից հետո Մորենոն փորձել է ինքնասպան լինել՝ չարաշահելով քնաբերի չափաբաժինը։ Իր հարցազրույցում նա նաև պատմել է Էլվիս Փրեսլիի, Էնթոնի Քուինի, Դենիս Հոպերի և Քենթ Թայնենի հետ սիրային հարաբերությունների մասին։

1965 թվականի հունիսի 18-ին Ռիտա Մորենոն ամուսնացել է Լեոնարդ Գորդոնի հետ, որը եղել է նրա մենեջերը։ Նրանից ունեցել է աղջիկ՝ Ֆերնանդ Ֆիշերը։

Ընտրված ֆիլմագրություն

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1950 ֆ Նոր Օռլեանի սիրելին The Toast of New Orleans Թինա
1952 ֆ Անձրևի տակ երգողները Singin’ In The Rain Զելդա Զանդերս
1956 ֆ Թագավորն ու ես The King and I Թուփթիմ
1961 ֆ Վեսթսայդյան պատմություն West Side Story Անիտա
1961 ֆ Ամառ և ծուխ Summer and Smoke Ռոզա Զախարիաս
1969 ֆ Հաջորդ օրվա գիշերը The Night Of The Following Day Վի
1969 ֆ Մարլոու Marlowe Դոլորես Գոնսալես
1971 ֆ Մարմնի ճանաչում Carnal Knowledge Լուիզ
1995 ֆ Անգուս Angus տիկին Ռուլենսկա
2003 ֆ Հոգեմայրեր Casa de los babys օրիորդ Մունոս

Մրցանակներ և անվանակարգեր

Մրցանակ Տարի Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
Օսկար 1962 Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Վեսթսայդյան պատմություն Հաղթանակ
Ոսկե գլոբուս 1962 Կինոֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Հաղթանակ
1977 Կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դեր Ռից Առաջադրված
1983 Հեռուստասերիալում, կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դեր 9-ից մինչև 5 Առաջադրված
BAFTA 1977 Լավագույն կանացի դեր Ռից Առաջադրված
Էմմի 1975 Վարյետեում կամ երաժշտական ծրագրում լավագույն ելույթ Out to Lunch Առաջադրված
1977 Մապետ շոու Հաղթանակ
1978 Դրամատիկական հեռուստասերիալում հրավիրված լավագույն դերասանուհի Ռոքֆորդի Դոսե խուզարկուն Հաղթանակ
1979 Դրամատիկական հեռուստասերիալում լավագույն կանացի դեր Առաջադրված
1982 Մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Պարուհու դիմանկարը Առաջադրված
1983 Կատակերգական հեռուստասերիալում լավագույն կանացի դեր 9-ից մինչև 5 Առաջադրված
Ուղեկից 1998 Դրամատիկական հեռուստասերիալում լավագույն կանացի դեր Օզ բանտը Առաջադրված
«ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիա» մրցանակ 2014 Կինեմատոգրաֆում ավանդի համար Չկա տվյալ Հաղթանակ
Թոնի 1975 Պիեսում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Ռից Հաղթանակ

Ծանոթագրություններ

Ռիտա Մորենո Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիտա Մորենո» հոդվածին։

Tags:

Ռիտա Մորենո ԿենսագրությունՌիտա Մորենո Անձնական կյանքՌիտա Մորենո Ընտրված ֆիլմագրությունՌիտա Մորենո Մրցանակներ և անվանակարգերՌիտա Մորենո ԾանոթագրություններՌիտա Մորենո1931d:Q230151d:Q2307535Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԳրեմմիԴեկտեմբերի 11ԴերասանուհիԵրգչուհիԷմմի (մրցանակաբաշխություն)Թոնի (մրցանակ)Պուերտո ՌիկոՕսկար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի տնտեսությունՀարավային ԿովկասՍիամանթոՍտեփան Զորյան (գրող)ԱֆրիկաԹիթեռներՉինաստանՎանա լիճՀայաստանի դրոշԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՀայ-վրացական պատերազմՄակդիրԴիկլոֆենակԴերանունՍասնա ծռերում գործող անձանց անուններՄիսաք ՄեծարենցՀայկական պարԿարմիր գլխարկՎիտամին EԱկնարկ (ժանր)ԽնձորՀամացանցԱծանցյալՆեպտունԱսիաՋորջ ԲայրոնՊղինձԱլերգիաՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԴիլիջանՎայոց ձորի մարզՄուրացանՀայաստանի գետերի ցանկԴպրությունԵռանկյունՀայկ նահապետՀովհաննես ԲաղրամյանՀայաստանի ՍահմանադրությունԴերբայական դարձվածԼևոն ԱրոնյանԾխախոտՆար-ԴոսՄուտացիաԱռյուծԼոբիԿոտայքի մարզԱրեգակԴավիթ ԲեկՍերգեյ ՓարաջանովՀովհաննես ԱդամյանՖուտբոլԵռանկյան բարձրությունՊատվի համար (դրամա)Նիկոլ ՓաշինյանՄարդու պապիլոմավիրուսԽՍՀՄ փլուզումԳրիգոր ՆարեկացիԱլբերտ ԱզարյանՔաղցկեղԺենգյալով հացԻոսիֆ ՍտալինԱրարատԱրյունՆոր ՆախիջևանԿապանԷվոլյուցիաՆոյՈրոշիչՍայաթ-ՆովաԽտությունԱնտանտԿիլիկիաՓողԻրանՍտրեպտոկոկային ֆարինգիտՀայ ֆիդայիներԱնասնապահություն🡆 More