Ռիկերս

Ռիկերս (անգլ.՝ Rikers Island), Իստ Ռիվերի քաղաք կղզի, պատկանում է Նյու Յորքի Քուինս և Բրոնսկ շրջաններին։ Կղզում գործում է Լա Գուարդիա օդանավակայանը։ Խոշորագույն ուղղիչ աշխատանքային գաղութն է աշխարհում, քանի որ ԱՄՆ-ին հարկերի վճարները միայն այս կղզու հարկատուների կողմից կազմում են տարեկան 860 մլն դոլար։ 1884 թվականից ի վեր կղզում սկսեց զարգանալ գյուղատնտեսությունը, որը միտված էր կալանավորների համար սնունդ ստեղծելուն։ 1932 թվականին բացվեց նոր բանտ, որտեղ բանտարկյալների մեծ մասը տեղափոխվեցին Բլեքուել (Blackwell) կղզուց, քանի որ այնտեղ բանտային հաստատությունները վաղուց արդեն խարխլվել էին։ 1970 թվականից մինչև 2005 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում բանտում առաջացան ոչ ավանդական սեռական կողմնորոշման առանձին միավորներ, սակայն դրանք արագ վերացվեցին` «անվտանգության ապահովման նկատառումներով»։ Բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքների պատճառով մի քանի սկանդալներ հրապարակվեցին, որոնք հասարակության շրջանում առաջացրեցին բողոքի մեծ ալիք և պահանջվեց վերանայել բանտարկյալների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը։

Ռիկերս
Ռիկերս
Ռիկերս
Տեսակկղզի
ԵրկիրՌիկերս ԱՄՆ
Վարչատարածքային միավորԲրոնքս շրջան
ՎայրԲրոնքս շրջան
Երկարություն2 կմ
Լայնություն1,1 կմ
Մակերես1,672 կմ²
Բնակչություն12 780 մարդ
40/47/30/N/73/53/0/W
Ռիկերս
Ռիկերս
Ռիկերս
Ընդհանուր տեսքը: Ռիկերս կղզու ետևում երևում է Լա Գուարդիա օդանավակայանը, աջ կողմում` (անգլերեն) կամուրջը
Ռիկերս
Տեսքը 1,7 կմ բարձրությունից: Ներքևում (անգլերեն) կամուրջն է, որից աջ երևում է օդանավակայանի թռիչքուղին
Ռիկերս

Նկարագրություն

Կղզին ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք 2 × 1 կմ ընդհանուր չափսերով։ Կղզին ամբողջությամբ բանտային համալիր է։ Մայր ցամաքի հետ կապվում է կամրջով, որը կառուցվել է 1966 թվականին։ Մինչև կամուրջ կառուցելը այդ կղզի հասնում էին ջրային պտրանսպորտով։ 2009 թվականի մարդահամարի տվյալներով ամբողջ բնակչության թիվը, որոնց մեծամասնությունը բանտարկյալներն էին, կազմում էր 11 350 մարդ։ Կղզում կառուցված շինությունները նախատեսված են 14 հազար բանտարկյալների, 7000 ուժային կառույցի աշխատակիցների և 1500 քաղաքացիների համար։ Մինչև 1954 թվականը կղզու մակերեսը մոտп 0,36 կմ² էր, այնուհետև սկսվեցին կղզու տարածքի ավելացման աշխատանքներ։ 2011 թվականին արդեն կղզին ուներ գրեթե 1,7 կմ² մակերես։

1965 թվականին բանտային համալիրի հիմնական ճաշասենյակում կախեցին Սալվադոր Դալիի ստեղծած մի նկար, որով կարծես ներողություն էր խնդրում բանտարկյալներից այն բանի համար, որ չկարողացավ անցկացնել արվեստի մասին դասախոսությունը, ինչպես խոստացել էր։ 1981 թվականին նկարը տեղափոխվեց «պահպանման համար» նախատեսված դահլիճ, իսկ 2003 թվականի մարտին փոխարինվեց կեղծ տարբերակով. բնօրինակը գողացվել էր։ Չնայած այս գործով մեղադրանք էր ներկայացվել չորս աշխատակիցների, բնօրինակն այդպես էլ չհայտնաբերվեց։

Տես նաև

  • Ալկատրաս
  • Սոլովեցկյան համակենտրոնացման ճամբար
  • «Վոլոգդայի պենին»

Ծանոթագրություններ

Tags:

Անգլերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՔարային շինանյութերԱրամ ԱսատրյանՁեռնաշարժությունԾիրանի փողըԴերբայական դարձվածՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԱնգլերենԻսահակ ՆյուտոնԲուրգ (երկրաչափություն)ՁայնավորներԺողովրդավարությունՀոմանիշՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Մթնշաղի անուրջներՀենրիխ ՄխիթարյանԵրակների վարիկոզ լայնացումԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՄրգաշատԿենսաբանական դասակարգումԴաշտանային ցիկլՄիացյալ ԹագավորությունՔաոս (վեպ)Հայ գրերի գյուտՀարկՄուշեղ ԳալշոյանԵրևանի թանգարանների ցանկԻրանՔրիստոնեություն22-րդ դարԱրևմտյան ՀայաստանԹուրք-հայկական պատերազմ (1920)Ենթաստամոքսային գեղձի բորբոքումԴանթեական առասպելՀայաստանի առաջին հանրապետությունԱրամ ԱԴեղաբույսերՖուտբոլԱրաքսՀուլիոս ԿեսարSWOT վերլուծությունՍողոմոնի երգերըԵռանկյունԿրիպտոարժույթՄարքեթինգՄարդու իրավունքներՓոքրիկ իշխանըԱմենայն Հայոց ԿաթողիկոսՄակբայՀեշտոցի սնկային վարակՍողուններՌուսական կայսրությունԽորանարդՔարտեզՀրամայական եղանակՄուտացիաԱյրին (նորավեպ)Երվանդունիների թագավորությունԿույր աղիքԱլմա-Աթայի հռչակագիրՎլադիմիր ԼենինԱրշակ ԲԱշոտ Գ ՈղորմածՏիգրան ՊետրոսյանԲաժանարարների աղյուսակԲնությունԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԽոր ՎիրապՔարՆյարդային համակարգԱրյունԴավիթ ԲեկԴավիթ ԱնանյանՍտրեպտոկոկային ֆարինգիտԱրտաշատՀարավային ԱմերիկաՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներԲացատրական բառարան🡆 More