Պատգամավոր Ռազմիկ Գրիգորյան

Ռազմիկ Ցոլակի Գրիգորյան (հունվարի 10, 1949(1949-01-10), Կոշ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 7, 2012(2012-05-07), Երևան, Հայաստան), ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

Ռազմիկ Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1949(1949-01-10)
ԾննդավայրԿոշ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 7, 2012(2012-05-07) (63 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կենսագրություն

Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ գիտնական-անասնաբույժի որակավորմամբ։ Եղել է ԽՄԿԿ անդամ։ Աշխատել է Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ, ընտրվել Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ, ընտրվել Աշտարակի շրջխորհրդի և Կոշի գյուղխորհրդի պատգամավոր։ Աշխատել է Նաիրիի շրջանի Գետամեջի տոհմային թռչնաֆաբրիկայի տնօրեն, «Հայարդշին» բանկի Աշտարակի բաժանմունքի կառավարիչ։ Եղել է «Ագրարային» պատգամավորական խմբի անդամ։

Կրթություն

  • 1955-1965 թթ. - Աշտարակի շրջանի Կոշ գյուղի միջնակարգ դպրոց։
  • 1966 թ. - Երևանի 25-րդ հերթափոխային հանրակրթական միջնակարգ դպրոցի 11-րդ դասարան։
  • 1967-1972 թթ. - Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետ։
  • 1971-1973 թթ. - Երևանի Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանը։
  • 1988-1989 թթ. - Կադրերի որակավորման դասընթացներ գյուղատնտեսական ինստիտուտում և Բաքվում՝ բարձրագույն կուսակցական դպրոց։
  • 1995-1999 թթ. - Երևանի տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ և վարկ ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը

  • 1968-1971 թթ. - հայկական հակաժանտախտային կայանում, որպես հրահանգիչ։
  • 1971-1973 թթ. - Ֆիզկուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի շինվերանորոգման վարչությունում՝ որպես բանվոր։
  • 1973-1974 թթ. - Երևանի Աերացիայի կայանում՝ որպես ավագ ինժեներ։
  • 1974-1981 թթ. - Սովետաշեն (Նուբարաշենի) խոզաբուծական ֆաբրիկայում՝ որպես արտադրամասի պետ։
  • 1981-1982 թթ. - Աշտարակի շրջանի Արուճի ճագարաբուծական սովխոզում՝ որպես ավագ անասնաբույծ։
  • 1982-1984 թթ. - Աշտարակի շրջխորհրդի գործկոմի գյուղատնտեսության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ։
  • 1984-1987 թթ. - Աշտարակի շրջանի Կոշի սովխոզի տնօրեն։
  • 1987-1990 թթ. - Ժողովրդական դեպուտատների Աշտարակի շրջխորհրդի գործադիր կոմիտեում՝ որպես նախագահ։
  • 1990-1995 թթ. - «Հայթռչնարդի» հանրապետական արտադրական միավորման Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն։
  • 1995-2001 թթ. - «Արդշինբանկ» ԲԲԸ Աշտարակի բաժանմունքի կառավարիչ։
  • 2001 թ.-ից մինչ մահը - «ԱՐԱՄԵ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

Քաղաքական գործունեությունը

  • 1985-1988 թթ. - Կոշի գյուղխորհրդի պատգամավոր։
  • 1988-1990 թթ. - Աշտարակի շրջխորհրդի պատգամավոր։
  • 1990-1995 թթ. - Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր (թիվ 164 ընտրատարածք)։
  • «Ագրարային» պատգամավորական խմբի անդամ։

Ամուսնացած։ Ունի 3 երեխա և 8 թոռ։

Արտաքին հղումներ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

Tags:

Պատգամավոր Ռազմիկ Գրիգորյան ԿենսագրությունՊատգամավոր Ռազմիկ Գրիգորյան ԿրթությունՊատգամավոր Ռազմիկ Գրիգորյան Աշխատանքային գործունեությունըՊատգամավոր Ռազմիկ Գրիգորյան Քաղաքական գործունեությունըՊատգամավոր Ռազմիկ Գրիգորյան Արտաքին հղումներՊատգամավոր Ռազմիկ Գրիգորյան19492012Աշտարակի շրջանԵրևանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԿոշՀայաստանՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀունվարի 10Մայիսի 7

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԼիմֆոմաՈրովայնային ցավԿենդանիներՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկԳրիգոր ԶոհրապՀուդայականությունՎայոց ձորի մարզԱծական անուն44-օրյա պատերազմHarleys in HawaiiՁվարանի կիստաԱշտարակ (քաղաք)Օրալ սեքսՀորոսկոպՐաֆֆիԿենդանիների հատկանիշների ցանկՕդի ջերմաստիճանԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտԿարմրուկԷրեկտիլ դիսֆունկցիաԱրյունՏողադարձՋրծաղիկՄեծապատիվ մուրացկաններԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՖրանսիաՀռոմի թագավորության պատմությունԼարման կայունարարՎահագնՄեծ ՀայքԵղիշե ՉարենցՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԵրազների մեկնաբանությունՂազախստանԽոսքի մասերՉակերտներԼուսինԱլեքսանդր ԹամազովԱնտարկտիդաԱդրբեջանԱնհանգիստ ոտքերի համախտանիշՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտԽաղողԸնկալումՆոր ԿտակարանԶատկի ավանդույթներԲիթքոյնԴեքսամետազոնԹոքաբորբՕլիմպիական խաղերԲուդդայականությունՀին ՀունաստանՀարցական նշանՀայաստանի զինված ուժերԱնահիտ (հեքիաթ)Հայաստանի թռչունների ցանկՍեղան (երկրաչափություն)Երկրորդ համաշխարհային պատերազմՎիժում (հղիության կրելախախտ)Ագաթա ՔրիստիԿոսովոյի հուշարձաններԳաստրիտԳերբնական արձակագրությունԽաչքարՆԱՏՕԵրվանդ ՔոչարԳուրգեն ՄահարիԿիպրոսի դրոշՀայկական դիցաբանությունՄիջատներԸնկուզենիՖարինգիտՀարվարդի համալսարանՀունաստանՏասնաբանյաՍասունցի ԴավիթՈրոշիչ🡆 More