Ջոի

Պակ Սու Յոն (հանգըլ՝ 조이, սեպտեմբերի 3, 1996(1996-09-03), Ջեջու կղզի, Հարավային Կորեա), ավելի հայտնի է Ջոի բեմական անունով, հարավկորեացի երգչուհի է։ Նա Red Velvet գյորլ բենդի անդամ է։

Ջոի
Ջոի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն박수영
Ի ծնե անունՓակ Սու Յոն/박수영
Ծնվել էսեպտեմբերի 3, 1996(1996-09-03) (27 տարեկան)
Ջեջու կղզի, Հարավային Կորեա
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, մոդել, դերասանուհի, փոփ երգիչ և հեռուստատեսային դերասանուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն2014 - ներկա
ԼեյբլS.M. Entertainment
ԿրթությունՍեուլի կատարողական արվեստի դպրոց
ԱնդամակցությունRed Velvet (խումբ)
Կապված
Կայքredvelvet.smtown.com
Ջոի Joy (South Korean vocalist) Վիքիպահեստում
Ջոի Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Վաղ կյանք

Փոքրուց նա հետաքրքրված էր թրոտ երաժշտական ժանրով։ Տարրական դպրոցում եղել է Cherry Filter ռոք բենդի անդամ, Ori Nalda (կորեերենից նշանակում է թռչող բադ) բեմական անունով, դա դարձավ նա երաժշտական կարիերայի սկիզբը։

2012 թվականին S.M. Entertainment-ում գնացել է լսումների։ Երկու տարի նախապատրաստվելուց հետո նրան տվեցին «Joy» բեմական անունը, ելնելով դրա անգլերեն նշանակությունից։ Նա համաձայնվեց վերցնել այդ անունը, քանզի ցանկանում էր պարգևել երջանկություն բոլորին։

Կարիերա

Red Velvet

Ջոիը հայտարարվել է, որպես Red Velvet խմբի պաշտոնական չորրորդ անդամ 2014 թվականի հուլիսի 29-ին, խմբում զբաղեցնելով գլխավոր ռեփփերի և սաբ-վոքալիստի դիրքը։ Խումբը իր առաջնաելույթը արել է 2014 թվականի օգոստոսի 1-ին «Happiness» երգով։

Իր առաջնաելույթից սկսած խումբը մեծ հաջողություններ է ունեցել։ Երկու երգերի հաջողությունից հետո, հետևեցին մինի և ստուդիական ալբոմների ու 2015 թվականում չորս սինգլերի թողարկումները, որոնք ըստ «Gaon» երաժշտական հիթ շքերթի ալբոմները գրանցել են 100,000-ից ավել վաճառք, իսկ սինգլերը՝ 3.2մլն թվային ներբեռնում։ Red Velvet խմբի «Ice Cream Cake» որգը զբաղեցրել է առաջին տեղը «Gaon Weekly Albums chart»-ում, այդ երգը նաև հաղթել է «Show! Music Core» և «Inkigayo» երաժշտական ծրագրերում։ 2015 թվականի առաջին կեսին, խմբի ալբոմը ճանաչվել է բոլոր գյորլ բենդերօ ալբոմներից ամենամեծ վաճառք ունեցողը։ Մի քանի ամիս անց, նրանց «The Red» ստուդիական ալբոմը հաղթել է 5 մրցանակներ և եղել է Billboard ամսագրի «World Albums Chart» շքերթի գլխավոր դիրքերում։ Խումբը ստացել է երկու մրցանակ խորեոգրաֆիայի համար՝ «Լավագույն պար (կանացի)» ու «Լավագույն պարային ելույթ – գյորլ բենդեր» և երեք մրցանակ, որպես նոր արտիստներ։

Սոլո գործունեություն

2015 թվականին Ջոիը միացել է «We Got Married» ռեալիթի շոուի չորրորդ եթերաշրջանին, որտեղ նա հայտնվել էր BtoB խմբի անդամ Յուկ Սունգ Ջեյի հետ։ Այդ նախագծին մասնակցելով նա ավելի մեծ ճանաչում ունեցավ և մասնակցեց կորեական նորաձևության CéCi ամսագրի ֆոտոսեսիային, դրա հետ միաժամանակ դարձել է «Etude House» կոսմետիկայի բրենդի մոդել։ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին 2015 «MBC Entertainment Awards»-ում Ջոիը կիսել է մրցանակը Յուկի հետ «Լավագույն զույգ» մրցանակը և հաղթել է «2015 նոր աստղ» մրցանակը։

2016 թվականի մարտին խմբի «The Velvet» ալբոմի թողարկումին, հաջորդեց ապրիլի 16-ին թողարկված Ջոիի և Յուկի դուետը, որը կոչվում էր «Young Love»:

Անձնական կյանք

2015 թվականի փետրվարին Ջոիը ավարտել է Սեուլի կատարողական արվեստի դպրոցի «գործնական երաժշտության» նախագիծը։ Նա ունի երկու կրտսեր քույրեր։

Սկավառակագրություն

Համագործակցություններ

Թվական Անվանում Երգ Տևողություն Արտիստ
2016 The Velvet «Rose Scent Breeze» 04:52 Վենդիի և Սըլգիի հետ
Young Love «Young Love» 03:23 Յուկ Սունգ Ջեյի հետ

Ֆիլմագրություն

Ֆիլմ

Թվական Անվանում Դեր Ծանոթագրություն
2015 SMTown The Stage Ինքն իրեն «SM Town»-ի փաստագրական ֆիլմ

Դրամա

Թվական Անվանում Դեր Ծանոթագրություն
2016 Արևի հետնորդները Ինքն իրեն Կամեո, ep. 16

Ռեալիթի և այլ շոուներ

Թվական Անվանում Հեռուստաալիք Դեր Ծանոթագրություն
2015 Hello Counselor KBS Հյուր Յերիի հետ (220-րդ էպիզոդ)
Immortal Song 2 KBS2 Վենդիի և Սըլգիի հետ
2015–մայիս We Got Married, 4-րդ եթերաշրջան MBC Ինքն իրեն Զույգը Յուկ Սունգ Ջեն է
2015 Running Man SBS Հյուր 268-րդ էպիզոդ

Մրցանակներ և անվանակարգումներ

Թվական Մրցանակ Կատեգորիա Անվանակարգված աշխատանք Արդյունք
2015 MBC Entertainment Awards Լավագույն զույգ (Յուկ Սունգ Ջեի հետ) We Got Married Հաղթանակ
Նոր աստղի մրցանակ Հաղթանակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ջոի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոի» հոդվածին։

Tags:

Ջոի Վաղ կյանքՋոի ԿարիերաՋոի Անձնական կյանքՋոի ՍկավառակագրությունՋոի ՖիլմագրությունՋոի Մրցանակներ և անվանակարգումներՋոի ԾանոթագրություններՋոի Արտաքին հղումներՋոի1996Red Velvet (խումբ)ՀանգըլՀարավային ԿորեաՋեջու կղզիՍեպտեմբերի 3

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կոկորդի քաղցկեղԱլպիական մանուշակ (պատմվածք)ԱստիգմատիզմՀոմոցիստեինՀայոց ցեղասպանությունՓայծաղԲարդ ստորադասական նախադասությունԹութքԱնդրանիկ ՕզանյանՄարտԿելվին (չափման միավոր)ԸնձառյուծՍիրտԵռանկյան մակերեսՍեբորեային մաշկաբորբՕվկիանոսՀայկական ֆիլմերի ցանկԱրյան շրջանառությունԲանակում (հեռուստասերիալ)Ռոբերտ ՔոչարյանԸնտանիքՀունական դիցաբանությունՀին ՀռոմԱնուղղակի խնդիրԻրավունքՊանամաԼեյկոցիտԳլխուղեղի ուռուցքԿաթվածԳոշավանքԿոնքի բորբոքային հիվանդությունԱվշային հանգույցների բորբոքումՌուսաստանԱռանց ընտանիքի (վիպակ)ԻմպրեսիոնիզմՍողոմոն ԹեհլիրյանԶատկի ավանդույթներԾաղկազարդՆեմեսիս գործողությունԱստվածային կատակերգությունԳևորգ Մարզպետունի (վեպ)ԿատուներԱյրին (նորավեպ)Միավորված ազգերի կազմակերպությունԿորած մոլորվածը ՀայաստանումՄոնթե ՄելքոնյանՂազախստանՄեծ ՀայքՊարույր ՍևակՎանաձորԾրագրավորումԴեռահասի հոգեբանությունՄարդու պապիլոմավիրուսԽոսքի մասերԳուրգեն ՄահարիՀանրային ֆինանսներՎահագնԱմերիկաՑրված սկլերոզՀասարակ հերպեսԲասկետբոլԷդուարդ ՍպերցյանԱրեգակնային համակարգՀայերեն հայհոյախոսությունՀայաստանի գետերի ցանկԵվրոպական միությունԳորշ գայլՀին ԿտակարանԵրկրաշարժՎերաբերական (խոսքի մաս)Մարտիրոս ՍարյանՄայրցամաքԱռողջ ապրելակերպԿապանՍողուններԲյուրականի աստղադիտարանԳործակալ 044🡆 More