Ջիվան Գասպարյան: հայ երաժիշտ, կոմպոզիտոր

Ջիվան Արամայիսի Գասպարյան (հոկտեմբերի 12, 1928(1928-10-12), Սոլակ, Հայաստան - հուլիսի 6, 2021(2021-07-06), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), նշանավոր հայ դուդուկահար և կոմպոզիտոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978 թ.): Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ջիվան Գասպարյան
Ջիվան Գասպարյան: Կենսագրություն, Միջազգային գործունեություն, Պարգևներ
Հիմնական տվյալներ
Ծնվել էհոկտեմբերի 12, 1928(1928-10-12)
Սոլակ, Հայաստան
ԵրկիրՋիվան Գասպարյան: Կենսագրություն, Միջազգային գործունեություն, Պարգևներ ԽՍՀՄ և Ջիվան Գասպարյան: Կենսագրություն, Միջազգային գործունեություն, Պարգևներ Հայաստան
Մահացել էհուլիսի 6, 2021(2021-07-06) (92 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
ԺանրերՀայկական ազգային երաժշտություն և Էթնիկ երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներդուդուկ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԼեյբլAll Saints Records? և EMI
Պարգևներ
ԿայքՋիվան Գասպարյան
Ջիվան Գասպարյան: Կենսագրություն, Միջազգային գործունեություն, Պարգևներ Djivan Gasparyan Վիքիպահեստում

Կենսագրություն

Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլագ գյուղում 1928 թվականին։ Դժվար մանկություն է ունեցել քանի որ մայրը վաղ էր մահացել և հայրը Երկրորդ Համաշխարհային Պատերազմում զինվոր է եղել։ Այդ պատճառով էլ մեծացել է որբանոցում։

Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդումի։ 1947 թվականին մեկնում է Մոսկվա ազգային սիրողական համույթի հետ, որտեղ համերգից հետո Ստալինից ստանում է Պոբեդա ժամացույց։ 1949 թվականին միանում է Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի Ազգային երգ ու պարի համույթին, և իր առաջին մասնագիտական ելույթը որպես մենակատար լինում է Երևանյան երաժշտասիրական նվագախմբի հետ, քանի դեռ նոտաները կարդալ չգիտեր։

1956 թվականին ստանում է առաջին մրցանակը, 1959 թվականին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ Միջազգային փառատոնում՝ ՄԱԿԳՄի (UNESCO) հովանավորության տակ։ Նույն մրցույթին մասնակցելով, 1962 թվականին ստացել է արծաթե մեդալ, 1973 թվականին՝ բրոնզե, 1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։

Միջազգային գործունեություն

Ջիվան Գասպարյան: Կենսագրություն, Միջազգային գործունեություն, Պարգևներ 
Ուշացած լուսանկար արձանախումբը՝ նվիրված Վաչե Հովսեփյանին, Լևոն Մադոյանին և Ջիվան Գասպարյանին

1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը։ Նույն թվականին Բրայան Ինոն, պատահաբար լսելով երաժշտի ներկայացումը Մոսկվայում, որոշում է նրան Լոնդոն հրավիրել։ Պիտեր Գաբրիելը նրա նվագը օգտագործել է Մարտին Սկորսեզեի ֆիլմում՝ «Քրիստոսի վերջին գայթակղությունը»։ Համագործակցել է Կրոնոս կվարտետի և Լոս Անջելեսի Երաժշտասիրական Օրկեստրայի հետ։

Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին գայթակղությունը» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն։

Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։

Պարգևներ

  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1978 թ.
  • Երևանի պատվավոր քաղաքացի, 2000 թ.
  • ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» մեդալ, 2001 թ.
  • «Ոսկե գլոբուս» մրցանակ, 2001 թ.
  • «Womex Award» միջազգային հեղինակավոր մրցանակ, 2002 թ.
  • 2006 թվականին ներկայացվել է ԱՄՆ «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակի
  • ՀՀ Ազգային Ժողովի Պատվո մեդալ, 2013 թ.
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, 2017 թ.
  • ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017 թ.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ջիվան Գասպարյան: Կենսագրություն, Միջազգային գործունեություն, Պարգևներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիվան Գասպարյան» հոդվածին։

Tags:

Ջիվան Գասպարյան ԿենսագրությունՋիվան Գասպարյան Միջազգային գործունեությունՋիվան Գասպարյան ՊարգևներՋիվան Գասպարյան ԾանոթագրություններՋիվան Գասպարյան Արտաքին հղումներՋիվան Գասպարյան19282021Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս ԱնջելեսԿալիֆոռնիաՀԽՍՀ ժողովրդական արտիստՀայաստանՀոկտեմբերի 12Հուլիսի 6Սոլակ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲառարանՀաղթանակի օրՋորջ ԲայրոնՍումգայիթի ջարդերՔարային շինանյութերՀայկ և ԲելՄոսկվաԽատուտիկՍպիտակ ձին (պատմվածք)ԵղնջացանԱլեքսանդր ՄակեդոնացիԱրևածաղիկՂազարոս ԱղայանՎերածնունդԱրմավիրԱվարայրի ճակատամարտԵռանկյան բարձրությունԷկզեմաՄարդ բանականՍողոմոնի երգերըՌուբեն ՍևակՏողադարձՊետությունԱշոտ Գ ՈղորմածՇիկացման լամպԹուրքիաԹրաֆիքինգԴավիթ ՄուրադյանՀարավային ԿորեաՎրաստանԽատուտիկ սովորականԴեքսամետազոնՄարս (մոլորակ)ԾիծեռնակներԱրտաշատՆորավանքԾաղկած փշալարերՇախմատԿրծքավանդակի ցավԱշոտ Բ ԵրկաթՎանի թագավորությունԻսլամՑորենԱրշիլ ԳորկիՍտորոգյալԵս և նաԱլպիական մանուշակ (պատմվածք)Ամենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԹռչնագիրՏոլմաՀետգրությունՄարսողական համակարգՄեծ ՀայքԳուգլ (որոնողական համակարգ)Սասնա ծռերՍերմԲուլինգՄխիթարյան միաբանությունԱմերիկայի Միացյալ ՆահանգներՕրգազմՕքսիդՊետական կառավարման ձևԿարտոֆիլԱլեքսանդր ՍպենդիարյանԶվարթնոցի տաճարՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԱրագածՉարլզ ԴարվինԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԿարմրուկՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԴեղաբույսերՎիքիպեդիաԼևոն ԱրոնյանԷկոլոգիական գործոններՀայաստանի Հանրապետության նախագահSWOT վերլուծություն🡆 More