Ջելա

Ջելա (կամ Ջելյա; իտալ.՝ Gela , հին հունարեն՝ Γέλα) քաղաք Իտալիայում, Սիցիլիայի հարավ-արևմուտքում, Կալտանիսետա գավառում, նավահանգիստ է Միջերկրական ծովի նույնանուն նեղուցի ափին՝ Ջելա գետի բերանին։ Քաղաքը, որից իր անունն է վերցրել հսկայական հարակից հարթավայրը և լայն ծովածոցը, և որից այն դուրս է գալիս՝ կարևոր գյուղատնտեսական, արդյունաբերական և ծովային կենտրոն է։ Հիմնադրվել է 1233 թվականին Ֆրիդրիխ II- ի կողմից անտիկ Գելայի տեղում։ Մինչև 1927 թվականը կրել է Տերանովա ավանումը։ Քաղաքում, որտեղ հիմնականում ժամանակակից շինություններ են, կա մեծ նավթավերամշակման գործարան։ Բնակչությունը՝ 73 922 բնակիչ(2018):

Բնակավայր
Ջելա
Զինանշան
Ջելա

Ջելա
ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես279,07 կմ²
ԲԾՄ46±1 մետր
Բնակչություն71 217 մարդ (հունվարի 1, 2023)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0933
Փոստային դասիչ93012
Ավտոմոբիլային կոդCL
Պաշտոնական կայքcomune.gela.cl.it
Ջելա (Իտալիա)##
Ջելա (Իտալիա)
Ջելա

Անտիկ Գելա

Գելան Սիցիլիայի ամենակարևոր հունական բնակավայրն էր, մինչ Սիրակուզեի վերելքը։ Հիմնադրվել է մ.թ.ա. 689 թվականին Հռոդոսի և Կրետեի գաղութաբնակների կողմից, ինչպես նաև այլ դորիացիների, որոնց մի մասը մ.թ.ա. 580 թվականին հիմնել է Ագրիջենտո գաղութը։ Հզորանոլով տիրան Կլեանդրայի օրոք, Գելան նրա եղբոր՝ Հիպոկրատի կառավարման տարիներին, նվաճել է Սիցիլիայի գրեթե ամբողջ արևելյան կեսը։ Հիպոկրատի իրավահաջորդը՝ Գելոնը, ընտրվել է Սիրակուզների բռնակալ, իսկ նա Գելայի կառավարումը վստահել է իր եղբորը` Հերոնին, այնուհետև իշխանությունը փոխանցվել նրա իր մյուս եղբորը՝ Պոլիզալին։ Գելայի բնակիչների կեսը Գելոնի կողմից վերաբնակեցվել են Սիրակուզայում, որից հետո քաղաքը կորցնում է իր նշանակությունը։ Գիերոնի մահից հետո Գելան կրկին անկախացավ։ Բռնակալ Դիոնիսիոս I-ը, 405 թվականին Գելա քաղաքի մատույցներում տանուլ տալով մարտը կարթագենացիների հետ, վերաբնակեցրել է իր բոլոր բնակիչներին Սիրակուզայում։ Մ.թ.ա. մոտավորապես 340 թվականին քաղաքը կրկին բնակեցված էր Չիոսի գաղութաբնակներով։ Մոտավորապես մ.թ.ա. 305 թվականին այն ընկավ Ագաֆոկլի տիրապետության տակ։ Մ.թ.ա. 282 թ. քաղաքը ավերվել է մամերթինների կողմից, և նրա բնակիչները վտարվել են ագրիգենտական բռնակալ Պինտիոսի կողմից դեպի իրենց հիմնադրած Պինտիա (այժմ՝ Լիկատա) քաղաքը։

Ջելա 
Տոռռե դի Մանֆրիա

Մշակույթ

Գելայի հնագիտական թանգարանի մերձակայքում պահպանվում են ակրոպոլիսի ավերակները, որոնցից ոչ հեռու վեր է խոյանում դորիական սյունը։ Կենտրոնական հրապարակում գտնվում է Մարիամ Աստվածածնի վերափոխման հիմնական քաղաքային եկեղեցին, որը վերականգնվել է 1766-1794 թվականների միջև՝ Մադոննա դելլա Պլատեայի հին մատուռի հիմքի վրա։ Գոյություն ունի նաև 1796 թվականին հիմնված Սուրբ Սալվադորի և Ռոսարիոի եկեղեցին։

Ջելա 
Սիլենոի գլուխը Ջելայի Հնեաբանական Թանգարան

Հոգևոր կյանք

1261 թվականին Ջելայում կառուցվեց վանք, որն ի սկզբանե դարձավ կրոնական կենտրոն:Սակայն 16-րդ դարի կեսերին այն լքվեց և անկում ապրեց։ 1574 թվականին վանքը փոխանցվեց Կապուցիների Միաբանության տիրապետությանը և շուտով վերականգնվեց։ Քաղաքի հովանավորն է համարվում Սուրբ Աստվածամայրը (Maria SS. Dell'Alemanna), որին տոնում են սեպտեմբերի 8-ին։ Համաձայն լեգենդի ՝ Սարացիների ներխուժման ժամանակ Սուրբ Աստվածամոր սրբապատկերը, որը կերտված էր բյուզանդական կանոնների համաձայն՝ Ֆրիդրիխ II-ի պատվերով Տևտոնական միաբանության համար, թաքցրած էր։ Հետագայում այն հրաշքով գտնվեց մի գյուղացու կողմից մոտավորապես 1450 թվականին։Համարում են, որ ի շնորհիվ Սուրբ Աստվածածնի աղոթքի քաղաքը փրկվել է 1693 թվականին տեղի ունեցած երկրաշարժից և 1943 թվականի հուլիսի 10-ին ծովից հասնող դաժան հրետակոծությունից։ Տոնակատարությունը սկսվում է սեպտեմբերի 5-ին և տևում է չորս օր։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Քաղաքի մոտ տեղակայված էր ռազմական օդանավակայան, որի ինքնաթիռները գործում էին Մալթայում, և որն ի պատասխան ենթարկվում էր ռմբակոծությունների։

Արդիականություն

Քաղաքի տնտեսությունը միշտ հիմնվել է գյուղատնտեսության և ձկնորսության վրա։

Քաղաքի մոտակայքում տեղակայված է նավթավերամշակման գործարան և մի քանի արդյունաբերական գոտիներ։

1956 թվականին քաղաքի մերձակայքում հայտնաբերվեցին նավթի հանքավայրեր։ Ներկայումս ընթանում է դրա արդյունահանումը։

Որպես կանոն, Ջելում «Ստիդ» մաֆիոզ խմբավորումը ունի իշխող դիրքեր։

Քաղաքում գործում է նույնանուն ֆուտբոլային ակումբը։

Ջելա 
Ջելայի զբոսաշրջային ափ

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ջելա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջելա» հոդվածին։

Tags:

Ջելա Անտիկ ԳելաՋելա ՄշակույթՋելա Հոգևոր կյանքՋելա Երկրորդ համաշխարհային պատերազմՋելա ԱրդիականությունՋելա Քույր քաղաքներՋելա ԾանոթագրություններՋելա Արտաքին հղումներՋելա12331927ԳավառԻտալերենԻտալիաԿալտանիսետաՀարթավայրՀին հունարենՄիջազգային հնչյունական այբուբենՄիջերկրական ծովՆեղուցՍիցիլիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Միջին ականջի բորբոքումԱնանիա ՇիրակացիՊեպտիկ խոցՄարդու առնանդամՀայոց ցեղասպանության ճանաչումԱկնաղբյուր (Տավուշի մարզ)Շաքարային դիաբետԽոսքի մասերՏիգրան ՄեծԱնգլիաԱնդրանիկ ՕզանյանԿենդանակերպՆիկոլ ՓաշինյանՊյոտր ՉայկովսկիՍինգապուրՁվարանի կիստաՎարդանանց պատերազմՍուր բրոնխիտՇեշտՍտեփանավանի դենդրոպարկՃապոնիաՓորկապությունՀովհաննավանքԲելգիաՀունաստանԱրամ ԽաչատրյանԱլյումինՍոֆի ԴևոյանՀայկական գամփռՉակերտներՎիքիպեդիաԿոտրվածքՍիրտՀովհաննես ԱյվազովսկիՇնչառությունԹմրամիջոցՄարդու ատամԶևսԵրուսաղեմՍասունցի ԴավիթՄարդու կմախքՀրեաներԱստվածԿույր աղիքՄայրցամաքԴաշտանադադարԽենթըԱրյունՀիսուսՍկառլեթ ՅոհանսոնԴանիել ՎարուժանԳոռ ՍահակյանԿանադաԼեղապարկԲանանՀայկական պարԶատիկԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՁայնի արագությունՎերաբերական (խոսքի մաս)ՍտեփանավանՓրփրուկ (բույս)Կեչառիսի վանական համալիրԻջևանՀեկտարԱդրբեջանի զինված ուժերՎահան ՏերյանԳենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմԳրիգոր ԼուսավորիչՈրդանման ելունի բորբոքումՓարիզի Աստվածամոր տաճարը (վեպ)ՀամանուններԱմբողջ թիվԿոկորդաբորբ🡆 More