Պյոտր Ստեֆանով Ստոյանով (բուլղար․՝ Петър Стефанов Стоянов; մայիսի 25, 1952(1952-05-25), Պլովդիվ, Բուլղարիա և Ասենովգրադ), բուլղարացի քաղաքական գործիչ, Բուլղարիայի 3-րդ նախագահը (1997—2002)։
Պյոտր Ստոյանով բուլղար․՝ Петър Стефанов Стоянов | ||
| ||
---|---|---|
1997 թվական, Հունվարի 19 - 2002 թվական, Հունվարի 22 | ||
Նախորդող | Ժելյու Ժելև | |
Հաջորդող | Գեորգի Պիրվանով | |
| ||
2005 թվական Հոկտեմբերի 1 - 2007 թվական Հուլիսի 15 | ||
Նախորդող | Նադեժդա Նեյնսկի | |
Հաջորդող | Պլամեն Յուրկով | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական ուժերի միություն | |
Կրթություն՝ | Սոֆիայի համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և իրավաբան | |
Ծննդյան օր | մայիսի 25, 1952 (71 տարեկան) | |
Ծննդավայր | Բուլղարիա | |
Քաղաքացիություն | Բուլղարիա | |
Ամուսին | Անտոնինա Ստոյանովա (1952) | |
Պարգևներ | ||
Պյոտր Ստոյանովը ծնվել է 1952 թվականի մայիսի 25-ին Պլովդիվում։ 1976 թվականին ավարտել է Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հետագայում որպես իրավաբան աշխատել է Պլովդիվում։
1992 թվականից զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը, 1944 թվականից ի վեր առաջին ոչ կոմունիստական կառավարությունում՝ Ֆիլիպ Դիմիտրովի գլխավորությամբ, «Բուլղարիայի դեմոկրատական ուժերի միության» անդամ է եղել։ 1994 թվականին ընտրվել է 34-րդ Ազգային Ժողովի (Բուլղարիայի խորհրդարան) պատգամավոր, նույն թվականից զբաղեցրել է «Բուլղարիայի դեմոկրատական ուժերի միության» փոխնախագահի և Տուրիզմի, երիտասարդության և սպորտի փոխնախարարի պաշտոնները։ 1996 թվականին դեմոկրատական ուժերի միության անունից 66% արդյունքով հաղթել է Բուլղարիայի նախագահի պաշտոնի նախնական ընտրության ժամանակ։
1996 թվականի նոյեմբերի 2-ին Ստոյանովը ընտրվել է Բուլղարիայի Հանրապետության նախագահ՝ քվեարկության արդյունքում հավաքելով ընտրողների ձայների 59,73%-ը (2 502 517)։ 1997 թվականի հունվարի 19-ից ստանձնել է նախագահի պաշտոնը՝ փոխնախագահի պաշտոնում հաստատելով Թոդոր Քավալջիևին։ 2001 թվականին Ստոյանովը կրկին առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, բայց երկրորդ փուլում պարտվել է Գեորգի Պիրվանովին։
2004 թվականին Ստոյանովը նշանակվել է Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) հատուկ հանձնարարությունների դեսպան մերձդնեստրյան հակամարտության հարցերով։ 2005 թվականին կրկին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր Սմոլյան և Պլովդիվ օկրուգներից, մինչև 2007 թվականը գլխավորել է Դեմոկրատական ուժերի միությունը։
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին։ Ամուսնացած է Անտոնինա Ստոյանովայի հետ, ունի երկու երեխա։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Ստոյանով» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Պյոտր Ստոյանով, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.