Չարլզ Ալբերտ Գոբաթ

Չարլզ Ալբերտ Գոբաթ, (ֆր.՝ Charles Albert Gobat, մայիսի 21, 1843(1843-05-21), Tramelan, Շվեյցարիա - մարտի 16, 1914(1914-03-16), Բեռն, Շվեյցարիա), Շվեյցարիացի իրավաբան և քաղաքական գործիչ, 1902 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Դյուկոմմենի հետ միասին։

Չարլզ Ալբերտ Գոբաթ
ֆր.՝ Charles Albert Gobat
Դիմանկար
Ծնվել էմայիսի 21, 1843(1843-05-21)[…]
ԾննդավայրTramelan, Շվեյցարիա
Մահացել էմարտի 16, 1914(1914-03-16) (70 տարեկան)
Մահվան վայրԲեռն, Շվեյցարիա
ԳերեզմանԲրեմգարտենի գերեզմանատուն
ՔաղաքացիությունՉարլզ Ալբերտ Գոբաթ Շվեյցարիա
ԿրթությունԲազելի համալսարան և Հայդելբերգի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններMember of the Swiss Council of States?, Շվեյցարիայի ազգային խորհրդի անդամ և Member of the Grand Council of the Canton of Bern?
ԿուսակցությունՇվեյցարիայի ազատ դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Խաղաղության Նոբելյան մրցանակ
ԵրեխաներMarguerite Gobat?
Չարլզ Ալբերտ Գոբաթ Charles Albert Gobat Վիքիպահեստում

Կենսագրություն

Գոբաթը ծնվել է 1843 թվականին Տրամլանում (Շվեյցարիա) բողոքական քահանայի ընտանիքում։ Կրթություն է ստացել Բազելի, Հայդելբերգի, Բեռնի և Փարիզի համալսարաններում։ 1867 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ որպես իրավաբանական գիտությունների դոկտոր։ 1867-1868 թվականներին եղել է Բեռնի համալսարանի ֆրանսիական քաղաքացիական իրավունքի դասախոս։ Հետագայում բացել է իր փաստաբանական գրասենյակը Բեռնի կանտոնում, որը հետագայում դարձել է ամենամեծը տարածաշրջանում։

1882 թվականին Գոբաթը ընտրվել է Բեռնի Մեծ Խորհրդի անդամ։ Նույն թվականին նշանակվել է Բեռնի հանրային կրթության վարչության հոգաբարձու պաշտոնում, որտեղ մնացել է 30 տարի։ Այս պաշտոնում իրականացրել է մի շարք բարեփոխումներ. խորացրել է վերապատրաստման ծրագիրը, հասել կրթության ֆինանսավորման ավելացմանը, ինչպես նաև ներմուծել է մեծահասակների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։

1884 թվականից Գոբաթը եղել է Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ, իսկ 1890 թվականին դարձել է Ազգային խորհրդի անդամ։ 1889 թվականին մասնակցել է Միջխորհրդարանական միության առաջին համաժողովին, որի նպատակն է եղել ակտիվացնել համատեղ գործողությունները բոլոր խորհրդարանների անդամների միջև՝ խաղաղության և համագործակցության ամրապնդման համար։

1892 թվականին Չարլզ Ալբերտ Գոբաթը նախագահել է միության չորրորդ համաժողովը, որտեղ ընտրվել է միջխորհրդարանական բյուրոյի միության կենտրոնակայանի տնօրեն։

1902 թվականին Գոբաթը, Էլի Դյուկոմմենի հետ միասին, ստացել են Խաղաղության Նոբելյան մրցանակ միջազգային արբիտրաժում ջանքեր գործադրելու համար։ 1906 թվականին Դյուկոմմենի մահից հետո, Գոբաթը փոխարինել է նրան որպես Խաղաղության միջազգային բյուրոյի տնօրեն։ Վերջին տարիներին, իր գործունեության ընթացքում, հատուկ ուշադրություն է դարձրել սպառազինությունների մրցավազքի խնդրին և նույնիսկ կազմակերպել է Ֆրանսիայից և Գերմանիայից ժամանած խորհրդարանականների հանդիպում, որը, սակայն, ոչ մի էական արդյունք չի տվել։

Չարլզ Ալբերտ Գոբաթը մահացել է սրտի կաթվածից 1914 թվականի մարտի 16 Բեռնում և թաղված է Բրեմգարդենի գերեզմանատանը։

Մատենագիտություն

  • La République de Berne et la France pendant les guerres de religion, 1891
  • L’Histoire de la Suisse racontée au peuple, 1900
  • The International Parliament, «The Independent», 1903
  • Croquis et impressions d’Amérique, 1904
  • Développement du Bureau international permanent de la paix, 1910
  • Le Cauchemar de l’Europe, 1911

Ծանոթագրություններ

Չարլզ Ալբերտ Գոբաթ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Ալբերտ Գոբաթ» հոդվածին։

Tags:

184319021914d:Q179458d:Q66384ԲեռնԻրավաբանԽաղաղության Նոբելյան մրցանակՄայիսի 21Մարտի 16ՇվեյցարիաՔաղաքական գործիչՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վլադիմիր ԼենինԼևոն ԱրոնյանՎազգեն Ա ԲուխարեստցիՕձերՋրծաղիկԱմբրոքսոլԴիմաշ ԿուդայբերգենՌոբերտ ՔոչարյանԾիածանՊարբերական հիվանդությունԱՄՆ-ի նախագահների ցանկԱդոլֆ ՀիտլերՀայաստանի քաղաքներըՄարսողական համակարգՌեդյարդ ՔիփլինգԱրգիշտի ՔյարամյանԴիկլոֆենակԴոն Կիխոտ (վեպ)ՇեշտԿունիլինգուսՀատիս (լեռ)ՓորկապությունԷպիլեպսիաԱրեգակնային համակարգԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԵրաժշտությունՍմբատաբերդՄայիսՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՆամակԵռանկյունԲաղադրյալ թիվԱծանցԱկնեՀակոբ ՊարոնյանԹուրքիաՄարդու պապիլոմավիրուսԿրծքագեղձի քաղցկեղԴեքսամետազոնՌենե ԴեկարտԽոսքի մասերԶատիկԺան Ժորժ ՆովերՍևանի իշխանԽատուտիկ սովորականԳորիսԺամՏեղերի վանքՉինաստանՀայաստանի զինված ուժերԵվրոպայի դրոշներՇնչառությունԲրոնխիալ ասթմաՍևրի պայմանագիրՀարսնացու հյուսիսիցՀաղպատի վանական համալիրՀովհաննես ԲաղրամյանՔիմիական տարրերի ցանկԱրմավիրԼոս ԱնջելեսՄիքելանջելոԾիր ԿաթինՀիսուսԼյարդՀայաստանի առաջին հանրապետությունԵրերույքի տաճարՀակաբիոտիկներՊարզ թիվԴիլիջան ազգային պարկՈղնաշարԻրավագիտությունՀայերենի այբուբենՕպերաՀարավային ԿորեաՄոնթե ՄելքոնյանԽոր ՎիրապՄատենադարան🡆 More