Չատբոտ

Չատբոտ (անգլ.՝ chatbot) կամ խոսակցական ագենտ տերմինը (հայտնի որպես` talkbots, chatterbot, Bot, IM bot, interactive agent, Artificial Conversational Entity) համակարգչային ծրագիր է, որն իրականացնում է հաղորդակցություն տեքստային կամ ձայնագրված նամակների միջոցով։ Նմանատիպ ծրագրերը հիմնականում նախատեսված են ավելի ստույգ մոդելավորելու, թե ինչպես կդրսևորեր մարդը իրեն որպես զրուցակից, անցնելով Թյուրինգի թեստը։ Չատբոտերը սովորաբար օգտագործվում են տարբեր գործնական երկխոսություններում, ինչպիսիք են օրինակ՝ հաճախորդների սպասարկումը կամ տեղեկատվություն ստանալը։ Որոշ չատբոտեր օգտագործում են բնական լեզու, բայց ավելի պարզ համակարգերը փնտրում են բանալի բառեր, հետո պատասխանում են ամենաշատ համընկնող բանալի բառերի հիման վրա կամ ամենաշատ նման բառային օրինակներով, որոնք գտնվում են տվյալների բազայում։

Չատբոտ
Չատբոտ
Տեսակsoftware feature?
Ենթադասsoftware agent?
Չատբոտ Chatbots Վիքիպահեստում

"Չատբոտ" տերմինը հնարվել է Մայքլ Մաուլդինի կողմից 1994 թվականին երկխոսության համար նախատեսված ծրագրերը նկարագրելու համար։ Այսօր շատ չատբոտեր հասանելի են վիրտուալ օգնականների միջոցով, ինչպիսիք են՝ Google Assistant և Amazon Alexa, նաև Facebook Messenger կամ WeChat հավելվածների միջոցով, կամ այլ կազմակերպությունների հավելվածների և կայքերի միջոցով։ Ըստ օգտագործման Chatbot-երը դասակարգվում են կատեգորիաների ՝ խոսակցական էլեկտրոնային առևտուր, վերլուծություն, հաղորդակցություն, հաճախորդների աջակցություն, դիզայն, ծրագրավորման գործիքները, կրթություն, ժամանց, ֆինանսներ, սնունդ, խաղեր, առողջապահություն, մարդկային ռեսուրսներ, մարկետինգ, նորություններ, սպորտ, ճանապարհորդություններ եւ կոմունալ ծառայություններ։

Չատբոտերի արդիականություն

Տարիներ շարունակ չատբոտերն եղել են sci-fi ֆիլմերում։ Google, Amazon, Apple և Microsoft ընկերությունները AI startup-ների հետ միասին ժամանակ առ ժամանակ բարելավում են Conversational User Interface-ը (CUI-ը), որը թույլ է տալիս մարդկանց անմիջական կապի մեջ լինել համակարգչի հետ բնական լեզվի միջոցով (անգլ.՝ natural language): 2011 թվականին Apple-ի Siri-ն՝ չատբոտ հավելվածը, լայնորեն տարածված է դառնում։ Այն գրավում է միլիոնավոր սպառողների ուշադրությունը և ցույց է տալիս, որ գործնական AI հավելվածները տեղ ունեին ամենօրյա կյանքում։ Հետագայում՝ 2016 թվականին, Echo-ն դարձավ Amazon-ի լավագույն գնվող սպառողական ապրանք՝ այսպիսով ազդանշան տալով, որ CUI-երի դարաշրջանը վերջապես եկել էր։

Չատբոտերի տեսակներ

Չատբոտ օգտագործվում է տարբեր բնագավառի խնդիրներ իրականացնելիս։ Կան ընկեր չատբոտեր, որոնց հետ հնարավոր է զրուցել, ստանալ խորհրդատվություն։ Առաջանում է այնպիսի տպավորություն, որ զրուցում ես մարդու հետ, այլ ոչ թե համակարգչի։ Վեբ կայքեր պատրաստելիս չատբոտը համարվում է կարևոր հավելվածներից մեկը։ Օրինակ, այն կարող է ուղեկցել կայքի աշխատանքը՝ տալով տեղեկություն տվյալ պահի եղանակի տեսության վերաբերյալ։

Առցանց խանութից օգտվելիս, եթե նրանց վեբ կայքը օժտված է չատբոտով, ապա պարզապես նամակ գրելով, նկարագրելով պահանջված իրը, չատբոտը վայրկյանների ընթացքում կպատասխանի։ Կցուցադրվի պահանջված իրի ողջ տեսականին, որտեղից հեշտությամբ հնարավոր կլինի գտնել և պատվիրել այն։ Այսպիսով չատբոտի օգտագործմամբ խնայվում է հաճախորդի, ինչպես նաև վաճառողի ժամանակը։ Տպավորություն է ստեղծվում, որ օգտվողը գտնվում է իրական խանութում և շփվում վաճառողի հետ։

Կա չատբոտ եղանակի տեսության մասին։ Մարդը կարող է հարց ուղղել, թե ինչպիսին է այդ պահին եղանակն իր քաղաքում, և ստանա շատ արագ պատասխան չատբոտի միջոցով։ Չատբոտերն հեշտացնում են մարդկանց գործը և աշխատողներն կարող են չմտահոգվել հաճախորդներին պատասխանելու համար ժամանակ տրամադրելու մասին։ Արդեն կան այդ ծրագրային համակարգերը, որոնք արագ և մատչելի ձևով պատասխանում են և տալիս մարդկանց հուզող բոլոր հարցերի պատասխանները։

Գլոբալ առումով առանձնացվում է չատբոտի 2 տեսակ․

Հաջորդական (անգլ.՝ Sequential chatbot) Սրանք այն չատբոտերն են, որոնք հետևում են խոսակցությունը ստեղծողի կողմից սահմանված զրույցի հոսքը։ Չատբոտը չի կարող դուրս գալ այս գործողությունների շրջանակներից, այսինքն չի կարող հարցնել, թե ինչպես եք կամ ինչ եղանակ է այսօր։ Այստեղ միայն չատբոտին է թույլատրված հարցեր տալ։ Հաջորդական չատբոտերը հիմնականում օգտագործվում են գործողությունները ավտոմատացնելու համար, ինչպիսիք են՝ բողոք ներկայացնելը, շնորհակալական խոսք փոխանցելը, հետադարձ կապի արձագանքումը և այլն։ Այն չունի AI/ NLP նման հնարավորություններ, որպեսզի կարողանա ընկալել օգտատիրոջը և այդ պատճառով կոչվում է dumb bots:

Խելացի (անգլ.՝ Intelligent chatbot) Ինչպես երևում է անունից, այս բոտերը հնարավորություն են տալիս օգտատերերին ուղղել իրենց հետաքրքրող ցանկացած հարց։ Սրանք պարունակում են AI technology և Natural Language Processing ալգորիթմեր, որոնք հասկանում են օգտատիրոջ ասելիքի նպատակը։ AI ունենալով կարելի է գտնել օգտատերերի ուղղագրական սխալները և հասկանալ իրենց հիմնական հարցը, թեկուզ եթե այն վատ է գրված։ Նմանատիպ bot-երը պետք է անընդհատ հիմնվեն նախորդ զրույցների վրա կամ այն հարցերի, որոնք առավել հաճախ են հարցնում։

Առաջատար ընկերությունները չատբոտեր մշակելու բնագավառում

Չատբոտ մշակելու և օգտագործելու բնագավառում Facebook և Microsoft ընկերությունները համարվում են առաջատար։ Նրանք տրամադրում են կարևոր ծրագրային կաղապարներ չատբոտեր ստեղծելու համար։ Վերջին վեց ամսվա ընթացքում Facebook Messenger-ն թվով երեսուն հազար չատբոտ էր պատրաստել և դեռ շարունակում է այդ գործընթացը։ Microsoft-ը նույնպես ունի Bot Framework, որի միջոցով հնարավոր է չատբոտ պատրաստել։ Այն հնարավորություն է տալիս մշակել չատբոտ՝ օգտվելով իր գործիքներից։ Այժմ ավելի քան վաթսունյոթ հազար օգտատերեր օգտագործում են Microsoft-ի Bot Framework-ը, որը հաճախակի թարմեցվում է։ Այժմ շատ արագ տեմպերով զարգանում են նաև Telegrami-ի համար նախատեսված BOT API-ների օգտագործումը, որը պայմանավորված է Telegram messenger-ի լայն կիրառմամբ։ Telegram-ն ունի մի շարք գրադարաններ, որոնք նախատեսված են տարբեր ծրագրավորման լեզուների համար՝ java, python, nodejs և այլն։

Ծանոթագրություններ

Tags:

Չատբոտ երի արդիականությունՉատբոտ երի տեսակներՉատբոտ Առաջատար ընկերությունները չատբոտեր մշակելու բնագավառումՉատբոտ ԾանոթագրություններՉատբոտԱնգլերենԵրկխոսությունԹյուրինգի թեստՀաղորդակցությունՀամակարգչային ծրագիրՏվյալների բազա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎերածնունդԽաղողԱնթառամԹատրոնի համաշխարհային օրՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱրևածաղիկՔրեական ֆիլմՕլիմպոսի աստվածներԴեղաբույսերԷկոլոգիաՀոգեբանությունՄիավորված ազգերի կազմակերպությունԷներգիաԿապ (խոսքի մաս)Մոնղոլական կայսրությունՀոգեբանական մանիպուլյացիաԶատկի ավանդույթներԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԳեղամ ՍարյանԱնգլերենի այբուբենՆևրոզներԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՀայկական հարցԵրեք հրացանակիրներՍեբորեային մաշկաբորբՀապավումՔրիստոնեությունՀամախառն ներքին արդյունքՀայկյան տոմարԱստվածՀայոց պատմությունՀենրիխ ՄխիթարյանԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՄակբայԿռունկներՍոս ՍարգսյանԱրտիստը (Շիրվանզադե)Հղիություն (մարդ)Փոքրիկ իշխանըՌուբեն ՄաթևոսյանՃապոնիաՄարդու կմախքՖեմինիզմՍարդարապատի հերոսամարտՀայաստանի քաղաքներըԱլբանիաԴերբայՏնտեսագիտությունԱդոլֆ ՀիտլերՎիտամին CՀոլոքոստԿենսաբանական դասակարգումՄարքեթինգՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՊապ թեստՀովհաննես ԹումանյանՀեմոգլոբինՀարսնացու հյուսիսիցԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՍուրեն Շահվերդյան (բեմադրիչ)ԱրյունահոսությունԻրավագիտությունԽորեն ԱբրահամյանՄակդիրՄոնթե ՄելքոնյանԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Աշխարհի բնակչությունՀայկական լեռնաշխարհՀիսուսՍտորոգյալՎրաստանՀայաստանի դրոշՎանի թագավորությունՍակուրաՀայաստանի Սահմանադրություն🡆 More