Նոր Զելանդիայի Աշխարհագրություն

Նոր Զելանդիան գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան հատվածում՝ պոլինեզիական եռանկյունու կենտրոնական շրջանում։ Երկրի տարածքը հիմնականում կազմված է երկու կղզիներից, որոնք ունեն համապատասխանաբար հարավային և հյուսիսային կղզիներ անվանումները՝ տարանջատված Ջեյմս Կուկի կողմից։

Նոր Զելանդիայի Աշխարհագրություն
Նոր Զելանդիայի արբանյակային պատկերը

Բացի այդ, Նոր Զելանդիային է պատկանում նաև շուրջ 700 փոքր և միջին կղզիներ, որոնց մեծ մասը անմարդաբնակ է։

Դրանցից խոշորագույններն են Ստյուարտ, Անտիպոդ, Օկլենդ, Բաունտի, Կեմբել, Չատեմ և Կերմադեկ կղզիները։

Ընդհանուր աշխարհագրական տեղեկություններ

Երկրի ընդհանուր տարածքը կազմում է 268 680 կմ²։ Այն իր չափերով ավելի փոքր է Իտալիայից և Ճապոնիայից, սակայն մի փոքր ավելի մեծ է Մեծ Բրիտանիայից։

Նոր Զելանդիայի ափագծի երկարությունը կազմում է 15 134 կիլոմետր։

Նոր Զելանդիայի տարածքում գտնվող ամենամեծ կղզին Հարավային կղզին է, որի տարածքը կազմում է 150 437 կմ²։ Կղզու բնակչությունը կազմում է ամբողջ երկրի ընդհանուր բնակչության 1/4-ը։ Հյուսիսից հարավ կղզու տարածքը հատում է Հարավային Ալպերի ծալքավոր լեռնաշղթան, որի ամենաբարձր լեռնագագաթը Կուկի լեռն է (հաճախ կոչվում է նաև Աորակի լեռ)՝ 3754 մետր բարձրությամբ։

Բացի այդ, Հարավային կղզում կան նաև 18 լեռնագագաթներ, որոնք ունեն 3000 մետրից ավելի բարձրություն։

Կղզու արևելյւան մասը հարթավայրային է և հիմնականում զբաղեցված է գյուղատնտեսական վարելահողերով։ Արևմտյան մասը առավել հայտնի է ազգային պարկերի և սառցադաշտերի բազմազանությամբ, ինչպես նաև հարուստ բուսական և կենդանական աշխարհով։

Կղզու տարածքում գտնվող ամենախոշոր լիճը Տե Անաուն է (զբաղեցրած տարածքով երկրորդը Նոր Զելանդիայում)։

Կլիմա

Նոր Զելանդիայի կլիման փոփախական է։ Հյուսիսային կղզում կլիման մերձարևադարձային է, իսկ հարավայինում՝ չափավոր սառը։ Լեռնային շրջաններում գերակշռում է խիստ ալպյան կլիման։ Հարավային Ալպերը երկիրը բաժանում են երկու աշխարհագրական գոտիների, իսկ այստեղ գերիշխող արևմտյան քամիները Նոր Զելանդիայի այս լայնությունները բաժանում են երկու տարբեր կլիմայական գոտիների։

Նոր Զելանդիայի արևմտյան հատվածը խոնավ է։ Ընդամենը 100 կմ հեռավորության վրա գտնվող արևելյան հատվածը համեմատաբար ավելի չոր է։

Նոր Զելանդիայում տարեկան տեղումների ընդհանուր քանակը կազմում է 600-ից մինչև 1600 մմ։ Տարվա ընթացքում դրանք բաշխվում են համեմատաբար հավասարաչափ, բացառությամբ ամռան ամիսներին, երբ տեղումները քիչ են։

Նոր Զելանդիայի ամենամեծ քաղաքում՝ Օքլենդում, երկրի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է + 15,1 °C, ընդ որում ամենաբարձր ջերմաստիճանը կազմել է +30,5 °C, իսկ ամենացածրը՝ -2,5 °C։ Երկրի մայրաքաղաքում՝ Վելինգտոնում, միջին տարեկան ջերմաստիճանը կազմել է +12,8 °C։ Առավելագույն ջերմաստիճանը՝ +31,1 °C, իսկ նվազագույնը՝ -1,9 °C։

Օքլենդի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 30.0
(86)
30.5
(86.9)
29.8
(85.6)
26.0
(78.8)
24.6
(76.3)
23.8
(74.8)
19.0
(66.2)
20.6
(69.1)
22.0
(71.6)
23.6
(74.5)
25.9
(78.6)
28.3
(82.9)
30.5
(86.9)
Միջին բարձր °C (°F) 23.1
(73.6)
23.7
(74.7)
22.4
(72.3)
20.1
(68.2)
17.7
(63.9)
15.5
(59.9)
14.7
(58.5)
15.1
(59.2)
16.5
(61.7)
17.8
(64)
19.5
(67.1)
21.6
(70.9)
19.0
(66.2)
Միջին օրական °C (°F) 19.1
(66.4)
19.7
(67.5)
18.4
(65.1)
16.1
(61)
14.0
(57.2)
11.8
(53.2)
10.9
(51.6)
11.3
(52.3)
12.7
(54.9)
14.2
(57.6)
15.7
(60.3)
17.8
(64)
15.2
(59.4)
Միջին ցածր °C (°F) 15.2
(59.4)
15.8
(60.4)
14.4
(57.9)
12.1
(53.8)
10.3
(50.5)
8.1
(46.6)
7.1
(44.8)
7.5
(45.5)
8.9
(48)
10.4
(50.7)
12.0
(53.6)
14.0
(57.2)
11.3
(52.3)
Ռեկորդային ցածր °C (°F) 5.6
(42.1)
8.7
(47.7)
6.6
(43.9)
3.9
(39)
0.9
(33.6)
−1.1
(30)
−3.9
(25)
−1.7
(28.9)
1.7
(35.1)
−0.6
(30.9)
4.4
(39.9)
7.0
(44.6)
−3.9
(25)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 73.3
(2.886)
66.1
(2.602)
87.3
(3.437)
99.4
(3.913)
112.6
(4.433)
126.4
(4.976)
145.1
(5.713)
118.4
(4.661)
105.1
(4.138)
100.2
(3.945)
85.8
(3.378)
92.8
(3.654)
1210,7
(47,665)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) 8.0 7.1 8.4 10.6 12.0 14.8 16.0 14.9 12.8 12.0 10.3 9.3 135.7
% խոնավություն 79.3 79.8 80.3 83.0 85.8 89.8 88.9 86.2 81.3 78.5 77.2 77.6 82.3
Միջին ամսական արևային ժամ 228.8 194.9 189.2 157.3 139.8 110.3 128.1 142.9 148.6 178.1 188.1 197.2 2003,1
Աղբյուր #1: NIWA Climate Data
Աղբյուր #2: CliFlo

Քաղաքներ

Խոշոր քաղաք Բնակչություն (2007) Կոորդինատներ
Օքլենդ 1 294 000 HGЯO
Վելինգտոն 379 000 HGЯO
Կրայստչերչ 378 700 HGЯO
Համիլթոն 163 900 HGЯO
Դանիդին 114 600 HGЯO
Տաուրանգա 114 200 HGЯO
Պալմերսթոն Նորթ 78 800 HGЯO
Հեյսթինգ 64 600 HGЯO
Նելյսոն 58 300 HGЯO
Նեյպիր 57 900 HGЯO
Ռոտորուա 55 500 HGЯO
Նյու Պլիմուտ 51 000 HGЯO
Ֆանգարեյ 50 900 HGЯO
Ինվերգարգիլ 47 900 HGЯO
Ուոնգանուի 39 800 HGЯO
Գիսբորն 33 600 HGЯO

Ծանոթագրություններ

Tags:

Նոր Զելանդիայի Աշխարհագրություն Ընդհանուր աշխարհագրական տեղեկություններՆոր Զելանդիայի Աշխարհագրություն ԿլիմաՆոր Զելանդիայի Աշխարհագրություն ՔաղաքներՆոր Զելանդիայի Աշխարհագրություն ԾանոթագրություններՆոր Զելանդիայի ԱշխարհագրությունԽաղաղ օվկիանոսՋեյմս Կուկ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱնտանտՍառը պատերազմՀայաստանի Հանրապետության բնակչությունՄագաղաթՍննդային ալերգիաԴիլիջանՄեծ ՀայքԲագրատունիների թագավորությունԱպրիլի 25ԻրանՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՌոբոտՄայիսի 1 (տոն)Լևոն ԱրոնյանՀիսուսԲուլինգՏավուշի մարզԿարմրուկԻրավունքԽատուտիկՀայ ֆիդայիներՀարկՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԱրեգակնային համակարգԹռչուններԵրեքնուկՑեղասպանությունՄողեսներՀիսուսի ծնունդԲաթումի պայմանագիրԱղբյուր ՍերոբԱմոքսիցիլինԱրտաշեսյաններԱյրվածքՄշակույթԱծանցՎազգեն ՍարգսյանԺառանգական հիվանդություններՀայաստանի լեռներՎահագնՖրանսիաԱրցախյան շարժումԲառակապակցությունԻոսիֆ ՍտալինԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՀայոց լեզվի պատմությունԱշտարակ (քաղաք)Ամբերդ (ամրոց)Գետային խեցգետիններՉինաստանԻսահակ ՆյուտոնԷվերեստԶուգահեռագիծԵղջերուԿանաչ դաշտը (պատմվածք)Վինսենթ վան ԳոգԴվինՇիկացման լամպՎլադիմիր ԼենինՔանդակագործությունՑորենՏեղերի վանքԷրիթրոցիտներՍահմանական եղանակԽատուտիկ սովորականԱմենայն Հայոց ԿաթողիկոսԲրազիլիաՇվեդիաԲառարանԱլեքսանդր ՍպենդիարյանՄատենադարանԵվրոպայի դրոշներՀնձանԾիածանԱնահիտ Պարսամյան🡆 More