Նոր Բրիտանիա

Նոր Բրիտանիա (անգլ.՝ New Britain, հին գերմ.՝ Neupommern), մելանեզիական կղզի Պապուա Նոր Գվինեայի կազմում։ Համարվում է Բիսմարկի կղզեխմբի ամենամեծ կղզին, մինչև 1885 թվականը կոչվում էր բրիտանական կղզեխումբ։

Նոր Բրիտանիա
Նոր Բրիտանիա -
Նոր Բրիտանիա
Տեսակկղզի
ԵրկիրՆոր Բրիտանիա Պապուա Նոր Գվինեա
Վարչատարածքային միավորԱյլենդս, Արևմտյան Նոր Բրիտանիա և East New Britain Province?
Մասն էԲիսմարկի կղզեխումբ
Երկարություն520 կմ
Լայնություն146 կմ
Մակերես35144,6
Ամենաբարձր կետըUlawun?
ՀայտնաբերողWilliam Dampier?

Աշխարհագրություն

Նոր Բրիտանիա 
Նոր Բրիտանիան տիեզերքից

Կղզու մակերեսը կազմում է 35 144,6 կմ², որտեղ ապրում են ավելի քան 500 հազար բնակիչներ (2011)։ Երկարությունը հասնում է 600 կմ-ի, իսկ առավելագուjն լայնությունը` 80 կմ։ 1966 թվականից ի վեր Նոր Բրիտանիան բաժանվեց երկու վարչական միավորի՝ Արևելյան Նոր Բրիտանիայի և Արևմտյան Նոր Բրիտանիայի նահանգներ։ Արևելյան նահանգը ավելի փոքր է, քան արևմտյանը, բայց գերազանցում է նրան բնակչության և նշանակության առումով։

Արևմտյան Նոր Բրիտանիայի վարչական կենտրոնը Կիմբե քաղաքն է, իսկ Արևելյան Նոր Բրիտանիայինը, մինչև 1994-ին Տավուրվյուր հրաբխի ժայթքումը, Ռաբաուլ քաղաքն էր։ Նրա բնակիչների մեծ մասը փախել և հաստատվել է Կոկոպո քաղաքում, որը հետագայում դարձել է վարչական կենտրոն, ապահով լինելու պատճառով։

Կղզու երկայնքով ձգվում է կիրճերով կտրված լեռնաշղթան, որի ամենաբարձր կետը Սինևիտի հրաբուխն է (2438 մ)։ Կղզու հիմնական մասը ծածկված է արևադարձային անտառներով։

Դամպի նեղուցը Նոր Բրիտանիան առանձնացնում է Ումբոյ կղզուց, Սուրբ Գեորգի նեղուցը` Նոր Իռլանդիա կղզուց։

Պատմություն

Նոր Բրիտանիան հայտնաբերվել է միայն 1700 թվականին բրիտանական ծովագնաց Ուիլյամ Դամպերի կողմից։ 1885-ից 1899 թվականներին կղզին գտնվում էր Գերմանական Նորգվինեական Ընկերության տիրապետության տակ և կոչվում էր Նոր Պոմերանիա (Neupommern): 1899-ից 1914 թվականներին կղզին Գերմանական Նոր Գվինեայի գաղութի մաս էր կազմում։ Այս դարաշրջանում կղզու վրա արդյունաբերորեն աճեցվում էր բամբակ։ 1914 թվականին ավստրալիական զորքերը նվաճեցին Նոր Բրիտանիան և Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Ավստրալիան ղեկավարեց կղզին Ազգերի լիգայի մանդատով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կղզին գրավեցին Ճապոնիայի կայսրության զորքերը, ովքեր 1942 թվականին հաղթեցին Ռաբաուլի ճակատամարտում։ Ամերիկացիներին հաջողվեց վայրէջք կատարել կղզու հյուսիս-արևմուտքում (Operation Dexterity), ինչպես նաև հարավ-արևմուտքում գտնվող Մերկուս հրվանդանը։ Այնուամենայնիվ, այն ժամանակվա մայրաքաղաք Ռաբաուլը չի նվաճվել մինչև պատերազմի հենց վերջը և ամերիկացիներին փոխանցվեց միայն ճապոնական կապիտալիզացումից հետո։

Բնակչություն

Նոր Բրիտանիայի ամենահին էթնիկ խումբը պապուասներն են։ Կղզու ժամանակագրական կարգով երկրորդ բնակիչները եղել են Մելանեզիայից։ Ամենամեծ էթնիկ խումբը տոլայի մարդիկ են։ Բինինգի լեռնային բնակիչները ձեռք են բերել որոշակի համբավ իրենց ծիսական «կրակի պար»-ի և մարդու առնանդամի համար նախատեսված զարդերի շնորհիվ։ Բացի նրանցից, կղզին բնակեցված է կիլենգե, սուլկա և լակալայ ժողովուրդներով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Նոր Բրիտանիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր Բրիտանիա» հոդվածին։

Tags:

Նոր Բրիտանիա ԱշխարհագրությունՆոր Բրիտանիա ՊատմությունՆոր Բրիտանիա ԲնակչությունՆոր Բրիտանիա ԾանոթագրություններՆոր Բրիտանիա Արտաքին հղումներՆոր Բրիտանիա1885ԱնգլերենԲիսմարկի կղզեխումբԳերմաներենՄելանեզիաՊապուա Նոր Գվինեա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԽտությունՓայծաղՀիրիկԱլբերտ ԱյնշտայնՍև անգղՀարսնացու հյուսիսիցՄեսրոպ ՄաշտոցՀայաստանի Հանրապետության բնակչությունSWOT վերլուծությունՏնտեսական աճԳորտերԽոր ՎիրապԱռյուծԱշխարհի մայրաքաղաքների ցանկՖարինգիտՍինգապուրՓարվանա (բալլադ)Գենդերային ինքնությունԵրևանի պետական համալսարանՍնկերԱդրբեջանՆերարգանդային պարույրԱնանուխՄիքելանջելոՀայկական ազգային հագուստ (տարազ)ՉեռնոգորիաՎարդգես ՊետրոսյանՏողադարձՕպերացիոն համակարգՀեշտոցային արտադրությունՄարդու իրավունքներԾնեբեկԳուրգեն ՄահարիԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՍտեփան Զորյան (գրող)ՄոլորակՄարդու գլխուղեղԼուիզա ՆերսիսյանՀայկական իժՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱրյան ընդհանուր հետազոտությունՍտորակետԱտամհատիկՀայկական խոհանոցԳայլերԱլեքսանդր ԹամանյանՄեղուներՇառաչ և ցասումՔութեշՔառակուսի մետրԱրտարգանդային հղիությունՏուն ջրվեժի վերևումԵրկրորդ համաշխարհային պատերազմՍուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)ԿարճատեսությունԲագրատունիների թագավորությունՍոս ՍարգսյանՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱնորոշ դերբայՍպիտակուցներՏիեզերքԲուդդայականությունԿենսոլորտՍակուրաԵրկկենցաղներՀամո ՍահյանՓորկապությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԻտալիաՂազախստանՉակերտներԵրիկամային անբավարարությունԵրաժշտությունԹուրքիաՀամակարգային կարմիր գայլախտՔրեական ֆիլմՎիժում (հղիության կրելախախտ)🡆 More