Նովոռոսիյսկ: քաղաք Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում

Նովոռոսիյսկ (ռուս.՝ Новороссийск), քաղաք Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում, հանդիսանում է Նովոռոսիյսկի քաղաքային օկրուգի վարչական կենտրոնը։ Տեղաբաշխված է երկրամասի հարավ-արևմուտքում, Սև ծովի ափին։

Քաղաք
Նովոռոսիյսկ
ռուս.՝ Новороссийск
Դրոշ Զինանշան
Նովոռոսիյսկ: Աշխարհագրություն, Բնակչություն, Հայերը Նովոռոսիյսկում Նովոռոսիյսկ: Աշխարհագրություն, Բնակչություն, Հայերը Նովոռոսիյսկում

Նովոռոսիյսկ: Աշխարհագրություն, Բնակչություն, Հայերը Նովոռոսիյսկում
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՆովոռոսիյսկի քաղաքային օկրուգ
ՔաղաքապետԴյաչենկո Իգոր Ալեքսեևիչ
Հիմնադրված է1838 թ.
Տվյալ կարգավիճակում1866 թվականից
Մակերես81,1 կմ²
ԲԾՄ10 մ
Բնակչություն273 278 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ8617
Փոստային դասիչ353900—353925
Պաշտոնական կայքadmnvrsk.ru (ռուս.)
Նովոռոսիյսկ (Ռուսաստան)##
Նովոռոսիյսկ (Ռուսաստան)
Նովոռոսիյսկ: Աշխարհագրություն, Բնակչություն, Հայերը Նովոռոսիյսկում
Նովոռոսիյսկ (Կրասնոդարի երկրամաս)##
Նովոռոսիյսկ (Կրասնոդարի երկրամաս)
Նովոռոսիյսկ: Աշխարհագրություն, Բնակչություն, Հայերը Նովոռոսիյսկում

Կարևորագույն տրանսպորտային կենտրոն է։ Այստեղ է գտնվում Ռուսաստանի Դաշնության Նավատորմի ռազմա-ծովային բազան և Ռուսաստանի ամենախոշոր սևծովյան նավահանգիստը։

Հերոս քաղաք է 1973 թվականի սեպտեմբերի 14-ից։

Աշխարհագրություն

Քաղաքը ձգվում է 25 կմ Ցեմեսկի ծովախորշի ափերով, և շրջապատված է Հյուսիսայի Կովկասի լեռներով։ Նովոռոսիյսկից 14 կմ հեռու է գտնվում Կրասնոդարի երկրամասի ամենամեծ քաղցրահամ ջրով լիճը՝ Աբրաու։

Բնակչություն

    Ազգային կազմը

2010 թվականի համառուսաստանյան մարդահամարի տվյալների համաձայն՝

Ազգություն Քանակ,
մարդ
Մասը ամբողջ
բնակչության մեջ, %
ռուսներ 212 931 88,01 %
հայեր 8 164 3,37 %
ուկրաինացիներ 5 767 2,38 %
թաթարներ 2 153 0,89 %
հույներ 1 718 0,71 %
Այլ 7 188 2,97 %
Ազգությունը չեն նշել 4 031 1,67 %
Ընդամենը 241 952 100,0 %

Հայերը Նովոռոսիյսկում

Նովոռոսիյսկը հիմնվել է 1838-ին՝ հայազգի ծովակալ Լազար Սերեբրյակովի (Արծաթագործյան) նախաձեռնությամբ։ 1840-ին այստեղ հայեր են հաստատվել Ղրիմից, 1868-ին՝ Սամսունի և Տրապիզոնի շրջաններից։ 1849-ին կազմավորվել է հայկական ծխական համայնք։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Նովոռոսիյսկում կար 1800, 1920-ական թվականների կեսին՝ 4 հազարից ավելի հայ։ Հայրենական մեծ պատերազմից հետո համայնքը համալրվել է Վրաստանի հայաշատ շրջաններից և Շիրակի գյուղերից եկած հայերով։ 1990-ական թթ. Նովոռոսիյսկի հայ բնակչությունը կտրուկ աճել է ի հաշիվ Հարավային Կովկասից գաղթած հայերի։ 2003 թվականի այստեղ բնակվում է շուրջ 20 հազար հայ։

1990-ական թթ. սկզբից գործում է «Լույս» հայկական մշակութալուսավորական ընկերությունը։ Լույս է տեսնում «Լույս» (1992, ռուսերեն, հայերեն) թերթը։

Նովոռոսիյսկի քաղաքային դումայի պատգամավոր է եղել Ռ. Մինասյանը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Նովոռոսիյսկ: Աշխարհագրություն, Բնակչություն, Հայերը Նովոռոսիյսկում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովոռոսիյսկ» հոդվածին։

Tags:

Նովոռոսիյսկ ԱշխարհագրությունՆովոռոսիյսկ ԲնակչությունՆովոռոսիյսկ Հայերը ումՆովոռոսիյսկ ԾանոթագրություններՆովոռոսիյսկ Արտաքին հղումներՆովոռոսիյսկԿրասնոդարի երկրամասՆովոռոսիյսկի քաղաքային օկրուգՌուսաստանՌուսերենՍև ծով

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վահանաձև գեղձի քաղցկեղԱմբողջ թիվԱրգանդի միոմաՎանա լիճԱլգորիթմՍպիրտՀովհաննես ԱդամյանՖեռնան ՄագելանԸնտանիքԻմ անունն Արամ էՀայաստանի Հանրապետության բնակչությունՊատվի համար (դրամա)Հիսուսի ծնունդԲանաստեղծական կայուն ձևերՕլիմպիական խաղերՏաթևի վանքԱռողջ ապրելակերպՀետգրությունԿենդանիների հատկանիշների ցանկՔրիստոնեությունԱնտանտԵրաժշտական գործիքներՄուսա լեռան քառասուն օրըԱրմավիրՆապոլեոն ԲոնապարտՄուտացիաԿիլիկիայի հայկական թագավորությունԱրամ ԱսատրյանԱզգային ժողովրդավարական բևեռՄարդու աչքԲայԼեհաստանՓայծաղՅուրի ՎարդանյանԶանգվածի պահպանման օրենքՎահանագեղձԱրեգակԱղմուկ ականջներումԿռունկներԿենդանակերպի նշաններԺենգյալով հացՀեպատիտ BԲացահայտիչԼևոն ՇանթՕրգազմԳոյական անունԱրտաշատԿոմիտասՀեպատիտ CԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՍասունԳայլերՇաղկապենաբորբԵրաժշտությունՀայաստանի անկախության հռչակագիրԴանիել ՎարուժանՄիավորված ազգերի կազմակերպությունՀայաստանի զինանշանԱդրբեջանԲրոնխիալ ասթմաՎահան ՏերյանԵրվանդունիների թագավորությունՈւսուցման մեթոդներՄուրացանԿոստանդնուպոլիսԳուրգեն ՄահարիՕհմի օրենքԻրավունքԱրցախյան շարժումԱղբյուր ՍերոբՄիզուղիների ինֆեկցիաներԱշխարհի մայրաքաղաքների ցանկԼեոնիդ ԵնգիբարյանԻսրայելՀայ գրերի գյուտԱղասի Այվազյան🡆 More