Նելսոն Դավիդյան

Նելսոն Հմայակի Դավիդյան (ապրիլի 6, 1950(1950-04-06), Ճարտար - սեպտեմբերի 11, 2016(2016-09-11), Կիև, Ուկրաինա), հունահռոմեական ոճի խորհրդահայ ըմբիշ, մարզիչ, ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1975, 1976, 1979), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (1973, 1980), աշխարհի կրկնակի չեմպիոն (1974, 1975), Մոնրեալի ամառային օլիմպիական խաղերի (1976) արծաթե մեդալակիր։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1974)։ Ուկրաինայի վաստակավոր մարզիչ (2007)։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նելսոն Դավիդյան
Նելսոն Դավիդյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝Նելսոն Դավիդյան ԽՍՀՄ և Նելսոն Դավիդյան Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 6, 1950(1950-04-06)
Ծննդավայր՝Ճարտար
Մահվան ամսաթիվ՝սեպտեմբերի 11, 2016(2016-09-11) (66 տարեկան)
Մահվան վայր՝Կիև, Ուկրաինա
160 սանտիմետր
Քաշ՝62 կիլոգրամ

Կենսագրություն

Ծնվել է ԼՂԻՄ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 1958 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Գրոզնի, որտեղ 1964 թվականին սկսել է ըմբշամարտով զբաղվել Իգոր Կոնդրացկու ղեկավարությամբ։ 1972 թվականից բնակվել է Կիևում։

1973 թվականին Դավիդյանն առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն թեթև քաշային կարգում։ 1974 թվականին Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում նա վերջին պահին փոխարինեց Շամիլ Խիսամուդինովին, որը հանդես էր գալիս կիսաթեթև քաշային կարգում ու թեև բոլոր մրցակիցներից թեթև էր, նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը և ստացավ լավագույն տեխնիկայի համար մրցանակը։ 1975 թվականին նա կրկին նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, սակայն թեթև քաշային կարգում։ Դավիդյանն ընդգրկվեց Մոնրեալի օլիմպիական խաղերին մասնակցող ԽՍՀՄ հավաքականում և նվաճեց այս մրցումների արծաթե մեդալը։ 1980 թվականին նա հաղթեց Եվրոպայի առաջնությունում, բայց առանց հիմնավորման մարզչական շտաբի կողմից չընդգրկվեց Մոսկվայի օլիմպիական խաղերում ԽՍՀՄ հավաքականի կազմում։ 1981 թվականին նա ավարտեց մարզական կարիերան։

Հետագայում Դավիդյանը մարզիչ է աշխատել է «Դինամո» մարզական ընկերությունում, ինչպես նաև ԽՍՀՄ երիտասարդական հավաքականում։ 1990-ականների սկզբին և վերջին նա Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչն էր։ 2006 թվականին նա վերադարձավ այս պաշտոնին։ Նրա գլխավորությամբ հունահռոմեական ոճի ուկրաինացի ըմբիշները հասան նշանակալի նվաճումների։ 2006 թվականին Վլադիմիր Շացկիխը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ 2007 թվականին Ուկրաինայի հավաքականը երկար տարիների ընթացքում առաջին անգամ նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթը։ Այս հաջողությունից հետո Նելսոն Դավիդյանին շնորհվեց Ուկրաինայի վաստակավոր մարզչի կոչում։ Թեպետ Պեկինի օլիմպիական խաղերում Արմեն Վարդանյանը ութ տարվա ընթացքում հունահռոմեական ոճի ըմբշամարտում նվաճեց առաջին օլիմպիական մեդալը, հավաքականի ելույթը գնահատվեց անբավարար, և 2009 թվականի հունվարին Նելսոն Դավիդյանին փոխարինեց Ալեքսանդր Կոտովոյը, որը նախորդ օլիմպիական շրջափուլում արդեն ղեկավարել էր ուկրաինական թիմի շտաբը, սակայն ոչ մի մեդալ չէր նվաճել։

Ընտանիք

  • Օլեգ Դավիդյան (ծն. 1953)՝ եղբայրը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի (1970) և աշխարհի (1971) երիտասարդական չեմպիոն, ԽՍՀՄ մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիր (1977)
  • Անդրանիկ Դավիդյան՝ որդին, հունահռոմեական ոճի ըմբշամարտի սպորտի վարպետ, պատանեկան մրցաշարերի մասնակից և հաղթող
  • Օլեգ Դավիդյան (2001-2014)՝ որդին, «Դինամո» ֆուտբոլային դպրոցի սան
  • Նելսոն Դավիդյան (ծն. 2016)՝ որդին

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Նելսոն Դավիդյան ԿենսագրությունՆելսոն Դավիդյան ԸնտանիքՆելսոն Դավիդյան ԾանոթագրություններՆելսոն Դավիդյան Արտաքին հղումներՆելսոն Դավիդյան19502016d:Q4507477Ամառային օլիմպիական խաղեր 1976Ապրիլի 6ԿիևՀունահռոմեական ըմբշամարտՈւկրաինաՍեպտեմբերի 11

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մայիսյան հերոսամարտերՄիքայել ՆալբանդյանՀին աշխարհի յոթ հրաշալիքներՇաղկապԲարդ ստորադասական նախադասությունՊարզ նախադասությունԳորշ արջՍումգայիթի ջարդերՀայերեն հայհոյախոսությունՈրդանման ելունի բորբոքումԿոնՀաղպատի վանական համալիրԵրկրաշարժՀայկական ազգային հագուստ (տարազ)Երևանի պետական համալսարանՏեղերի վանքՀովհաննավանքՊարզ թիվՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԱմբոխները խելագարվածՀայ գրերի գյուտԱրյան ճնշումԽոր ՎիրապՄհեր ՄկրտչյանԱրագածՄուրացանԵրիկամաքարային հիվանդությունՀայերենի կետադրությունԾաղիկՍննդային շղթաՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԳետՄխիթարյան միաբանությունBooking.comԲուրգ (երկրաչափություն)Գագիկ ԱՕլիմպիական խաղերՖեռնան ՄագելանՀայաստանի բուհերի ցանկՌոբոտԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Թոքի քաղցկեղԼեոնիդ ԱզգալդյանԷջմիածնի Մայր ՏաճարՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՀայաստանի գետերի ցանկԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՂըզըլհաջըլիՔաոս (վեպ)ՏիգրանաշենԹրաֆիքինգՏուբերկուլոզԱնլռելի զանգակատունԱրծիվներՍպիրտՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)Աղվան ՎարդանյանՀայկական ճարտարապետությունՊյոտր ՉայկովսկիՄոնթե ՄելքոնյանՇաքիի ջրվեժՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԼեյկոցիտՀայկական առածներ և ասացվածքներԳևորգ Մարզպետունի (վեպ)Մարսողական համակարգՄեր թաղը (պատմվածաշար)Լեոնիդ ԵնգիբարյանԱրշակունիներԴեռահասի հոգեբանությունՋրծաղիկՔարերի սիմֆոնիաԻրանԳետային խեցգետիններԵրկիրԲնական թիվ🡆 More