Նաոմի Շեմեր (եբրայերեն՝ נעמי שמר, հուլիսի 13, 1930(1930-07-13), Kvutzat Kinneret, Իսրայել - հունիսի 26, 2004(2004-06-26), Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի բանաստեղծուհի, երաժիշտ-երգահան, Իսրայելի ոչ պաշտոնական հիմնի՝ «Երուշալայիմ շել զահավ» (Ոսկե Երուսաղեմ) երգի հեղինակ։
Նաոմի Շեմեր | |
---|---|
Բնօրինակ անուն | եբրայերեն՝ נעמי ספיר שמר |
Ծնվել է | հուլիսի 13, 1930 Kvutzat Kinneret, Իսրայել |
Երկիր | Իսրայել |
Մահացել է | հունիսի 26, 2004 (73 տարեկան) Թել Ավիվ, Իսրայել |
Գերեզման | Kinneret Cemetery |
Ժանրեր | music of Israel? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգչուհի և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ և դաշնամուր |
Կրթություն | Երուսաղեմի երաժշտության և պարի ակադեմիա |
Ամուսին | Մորդեխայ Հորովից |
Պարգևներ | |
Կայք | naomi-shemer.co.il |
Naomi Shemer Վիքիպահեստում |
Նաոմի Շեմերը ծնվել է 1930 թվականին Մանդատային Պաղեստինի Կվուցատ Կիներետ կիբուցում, Ռիվկա և Մեիր Սապիրների ընտանիքում, որոնք 1920-ական թվականներին Վիլնոյից տեղափոխվել են Իսրայելական հող և ծանոթացել են կիբուցում։ Որպես սիոնիստական աշխատանքային շարժման մասնակիցներ, նրանք կրոնական ավանդույթներ չէին պահպանում։ Նաոմին ունեցել է կրտսեր քույր՝ Ռութը և եղբայր Յակովը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայրը փրկվել է և Պաղեստին ուղարկվել «Բրիխա» («Փախուստ») կազմակերպության կազմում։
Նաոմին երաժշտության դասեր է առել Հայֆայում։ 1950-ական թվականներին ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակի «Նահալ» ժամանցային թատերախմբում, այնուհետև ավարտել է Երուսաղեմի երաժշտության և պարի ակադեմիան և վերադարձել կիբուց երեխաներին երաժշտություն դասավանդելու։ Այդ ժամանակ էլ սկսել է երգեր գրել։
Նաոմին իր երգերի խոսքերի ու երաժշտության հեղինակն է, երբեմն ոգեշնչվում էր տարբեր երկրների երաժշտություններով ու երգերով, որտեղից հրեաները վերադառնում էին Իսրայել։ Հայտնի բանաստեղծությունները վերածում էր երգերի, այդ թվում իսրայելցի բանաստեղծ Ռաքելի և ամերիկացի բանաստեղծ Ուոլթ Ուիթմենի ստեղծագործություններից։ Եբրայերեն էր թարգմանում և ադապտացնում հայտնի երգեր, այդ թվում Բիթլզի Let It Be երգը 1973 թվականին։
1963 թվականին գրել է "Hurshat Ha'Eucalyptus" («Նվենիների պուրակ») երգը։ 1967 թվականին գրել է «Երուշալաիմ շել զահավ» (Ոսկե Երուսաղեմ) հայրենասիրական երգը, որը կատարել է Շուլի Նաթանը։ Երգը գրել է Իսրայելի երաժշտական փառատոնի համար։ Վեցօրյա պատերազմում Իսրայելի հաղթանակից հետո ավելացրել է ևս մեկ հատված՝ նշելով Երուսաղեմի վերամիավորումը։ Երգը «ստացել է ոչ պաշտոնական երկրորդ օրհներգի կարգավիճակ»։
Առաջին անգամ Նաոմին ամուսնացել է դերասան Գիդեոն Շեմերի հետ և ունեցել է մի աղջիկ՝ Լալին։ Նրանք հետագայում ամուսնալուծվել են։ Հետագայում ամուսնացել է փաստաբան Մորդեխայ Հորովիցի հետ։ Ունեցել են որդի՝ Արիել Հորովիցը, ով նույնպես դարձել է երաժիշտ։
Շեմերը շարունակել է գրել իր սեփական երգերը։ Մահացել է 2004 թվականին, 73 տարեկանում քաղցկեղից։ Մահից որոշ ժամանակ առաջ նա գրել է ընկերոջն`ասելով, որ 1967 թվականի «Ոսկե Երուսաղեմ» «օրհներգի» հիմքում օգտագործել է բասկերի ժողովրդական մեղեդի, ինչը նախկինում նա միշտ հերքել է։ Ընկերն ու նրա ընտանիքը որոշել են հրապարակել դա։ 1962 թվականին երաժիշտ Պակո Իբանեսը Իսրայելում կատարել է «Pello Joxepe» (Հիմար Յոզեֆ) երգը, որը Շեմերը, հավանաբար, լսել է։
1983 թվականին Շեմերն արժանացել է Իսրայելի մրցանակի եբրայերեն երգերի համար (խոսք և երաժշտություն)։
2005 թվականին Նաոմի Շեմերի հիշատակին, Իսրայելի մետաղադրամների և մեդալների կորպորացիան թողարկել է 1, 2 և 10 շեքել արժողությամբ ոսկե և արծաթե հուշադրամներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաոմի Շեմեր» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Նաոմի Շեմեր, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.