Նանկին

Նանկին (չինարեն ավանդ.

南京, հեշտ. 南京 , պինին: Nánjīng, պալլ.: Նանցզին, «Հարավային մայրաքաղաք»), Ցզյանսու պրովինցիայի մայրաքաղաքը, բնակչությամբ ամենամեծ քաղաքը Հարավային Չինաստանում (Շանհայից հետո), ընդհանուր 8.16 միլիոն բնակչությամբ և 6.55 ուրբանիզացիոն բնակչությամբ 2013 թվականի դրությամբ։ Քաղաքը, որի անվանումը թարգմանվում է «Հարավային մայրաքաղաք», շատ կարևոր դեր է խաղացել Չինաստանի պատմության և մշակույթիի մեջ՝ լինելով Չինաստանի տարբեր տոհմերի, թագավորությունների և հանրապետությունների ժամանակ երկրի մայրաքաղաք սկսած 3-րդ դարից մինչև 1949 թվականը։ Տարածաշրջանի ռոմանիզացման հետ քաղաքի անվանումը փոխվեց Նանկինգ կամ Նանկին։

Քաղաք
Նանկին
չինարեն ավանդ. 南京, հեշտ. 南京 , պինին: Nánjīng, պալլ.: Նանցզին
Նանկին
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումԽուանվո թաղամաս, Բաիքսիա թաղամաս, Ցինխուայ, Jianye District?, Gulou District, Nanjing?, Xiaguan Qu?, Pukou District?, Qixia District?, Yuhuatai District?, Jiangning District?, Լիուհե թաղամաս, Lishui District? և Gaochun District?
Հիմնադրված էՄ. թ. ա 495 թվական թ.
Մակերես6598 կմ²
ԲԾՄ15 մետր
Խոսվող լեզուներՉինարեն
Բնակչություն7.347.900 մարդ
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ025
Փոստային դասիչ210000–213000
Ավտոմոբիլային կոդ苏A
Պաշտոնական կայքnanjing.gov.cn
Նանկին (Չինաստան)##
Նանկին (Չինաստան)
Նանկին

Նանիկինը տեղակայված է ներքին Յանցզե գետի դելտայում, այնտեղ է գտնվում ամենամեծ ներցամաքային նավահանգիստներից մեկը աշխարհում։ Նանկինը նաև Չինաստանի կիսապրովինցիալ 15 քաղաքներից մեկն է` ունենալով դատական և տնտեսական անկախություն, սակայն ավելի քիչ անկախ է քան պրովինցիան։

Նանկինը Չինաստանի կարևորագույն քաղաքներից մեկն է և համարվում է Չինաստանի հինգ հզորագույն մայրաքաղաքներից մեկը։ Նանկինը եղել է Արևելյան Վուի մայրաքաղաքը, որը գլխավոր Երեք թագավորություններից մեկն էր (211-280), ինչպես նաև Արևելյան Խին և հարավային դինաստիաներից յուրաքանչյուրի (Լյու Սոնգ, Հարավային Քի, Լիանգ և Չեն), որոնք կառավարել են հարավային Չինաստանում 317-589 թվականներին, Հարավային Տանգ, որը Տասը թագավորություններից մեկն էր (937-76), Մին դինաստիա, երբ առաջին անգամ ամբողջ Չինաստանը կառավարվեց քաղաքից (1368-1421) և Չինաստանի հանրապետություն (1927–37, 1945–49): Քաղաքը նաև եղել է Տայպինգ երկնային թագավորության (1851–64) և Ճապոնացիների կողմից օկուպացված (1940–45) տարածքի մայրաքաղաք Երկրորդ ճապոնա-չինական պատերազմի ժամանակ` ենթարկվելով ահավոր գազանությունների երկու կողմերից, որը բերեց նաև Նանկինի ջարդերին։

Ծանոթագրություններ

Նանկին Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանկին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 178 Նանկին 

Tags:

ՇանհայՉինաստանի մշակույթՉինաստանի պատմությունՉինարենՊինինՑզյանսու

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Իսրայել ՕրիԱրեգակԳլխավոր էջԴեղաբույսերՄարդու աչքՆյարդային համակարգՁվարանի կիստաԹռչնագիրԿառլես ՊուչդեմոնԲրուցելոզՀավերժության հայկական նշանՖրանսիաՍողոմոն ԹեհլիրյանՕրենսդիր իշխանությունՀայաստանի դրոշԲնական թիվՊարագաներԼևոն ԱրոնյանԶապել ԵսայանՀայաստանի Ազգային ժողովՎարդԿիպրոսՍողոմոնի երգերըՀականիշԹթվածինԱմենայն Հայոց ԿաթողիկոսԳրիգոր ԶոհրապԹիթեռներԲայՎանի թագավորության արքաների ցանկՁկներՀամո ՍահյանԲնության պահպանությունՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունԿենդանակերպԶանգվածի պահպանման օրենքԳերմանիաԳևորգ Մարզպետունի (վեպ)ԱնտառԳուլիվերի ճանապարհորդություններըԱրմեն Տիգրանյան (երգահան)Հայկական գամփռԺամՀանգՔիշ (կղզի)ԸնտանիքՄեծ Հայքի նահանգների ցանկԵրվանդունիների թագավորությունԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Աշխարհի մայրաքաղաքների ցանկՀովհաննես ԹումանյանԱռողջ ապրելակերպՍտրեպտոկոկային ֆարինգիտՑրված սկլերոզԱստվածաշունչՄիրհավ (պատմվածք)Տիգրան ՊետրոսյանԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՄողեսներՍանահինի վանական համալիրՎիտամինՓիղԱռնո ԲաբաջանյանՍողուններԱնասնապահությունԷթիլ սպիրտՉինաստանԱկսել ԲակունցԱղմուկ ականջներումՓսորիազՄարգինալացումՇիկացման լամպՎազգեն ՍարգսյանՎլադիմիր ԼենինԱրհեստական բանականությունՀովհաննես ԲաղրամյանԹորոս ՌոսլինԿասկադ համալիրՀայաստանի Հանրապետության քաղաքացու օր🡆 More