Յուրդ

Յուրդ, Յուրտ, բոնղոլական ու մոնղոլական ու թյուրքական քոչվորների կարկասային տուն կամ տնակ, թաղեվրան։

Յուրդ
Ղրղզական յուրդ

Անվան ստուգաբանություն

Թուրքական «յուրդ» (jurt) բառի ամենալայն իմաստը «ժողովուրդն» է, ինչպես նաև «արոտավայրը»։ Ղրղզերենում և Ղազախերենում «աթա-յուրդ» բառը նշանակում է հայրենիք, բառացիորեն՝ հոր տուն։ Մոնղոլերեն լեզվով նշանակում է տուն և Ճապոներեն լեզվով «յուրդ» բառը հոմանիշ է «տուն» բառին և նշանակում է տուն ։

Պատմություն

Յուրդը հայտնվել է ուշ բրոնզեդարյան շրջանում՝ Ք. ա. 12-9-րդ դարերում։ Որոշ պատմաբանների կարծիքով՝ այն նման է անդրոնովյան տներին։ Բայց վերջիններս գերանային խրճիթներ էին. այդ իսկ պատճառով այս տեսակետը արժանահավատ չէ։ Հնարավոր է, որ յուրդը առաջացել է ավելի ուշ՝ մոտ Ք. ա. 8-5-րդ դարերում։ Յուրդը հայտնի է խուննու ցեղերի ժամանակներից։

Թուրքական և մոնղոլական ցեղերի յուրդի կառուցվածքը մի փոքր տարբեր է։ Թուրքմենական յուրդերն ունեն երկպատյան փայտե դռներ։ Ղազախական և ղրղզական յուրդերը փայտե դռների փոխարեն ունեն թաղիքե դռներ։ Ղազախական յուրդերը տափաստանային քամիներից պաշտպանվելու նպատակով ավելի ցածր են ղրղզականից։ Մոնղոլական, բուրիաթական և տուվինյան յուրդերը ուղիղ առաստաղ ունենալու պատճառով ավելի ցածր են։ Քոչվորների շարժական տների մասին որոշ պատկերացումներ են տալիս հին ժայռապատկերները։ Օրինակ՝ ղազախական Ալիբայ գյուղի շրջակայքում հայտնաբերվել են յուրդի պատկերներ, որոնցում այն հստակ բաժանված է աջ և ձախ, կանանց և տղամարդկանց համար նախատեսված մասերի։ Այժմ յուրդերը նախատեսված են նաև զբոսաշրջային հանգստի համար։ Նման դեպքում նրանք կարող են շքեղ կահավորում ունենալ։

Կառուցվածք

Յուրդ 
Յուրդի փայտե կարկաս

Յուրդը իր հարմարավետությամբ լիովին բավարարում է քոչվորների պահանջները։ Այն մեկ ընտանիքի ուժերով հեշտ հավաքվում է մեկ ժամվա ընթացքում, հեշտությամբ տեղափոխվում է ուղտերով, ձիերով կամ մեքենաներով։ Նրա թաղիքե ծածկը պաշտպանում է անձրևից, քամուց և ցրտից։ Գմբեթաձև ծածկի վերևում բացված անցքից թափանցում էր լույսը և հնարավորություն էր տալիս ներսում օջախ ունենալու։ Յուրդի հիմնական մասերն են կերեգեն (ցանցավոր ծալովի պառեր), ուուկը (առաստաղը կազմող բևեռներ), տունդյուկը (գմբեթաձև առաստաղի բևեռները միացնող շրջան), կոշման (ամբողջ կառույցը ծածկող հարամարանք)։

Յուրդը այսօր էլ հաճախ օգտագործում են Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի անասնապահները։ Յուրդի առանձնահատկությունն այն է, որ լուսավորությունն ու օդափոխությունը հեշտ կարգավորվում են։ Ծուխը դուրս է գալիս տյունդյուկից, որը ծառայում է նաև որպես լուսավորման աղբյուր։ Գիշերը տյունդյուկը հեշտությամբ ծածկվում է (բավական է քաշել ճոպանը)՝ պահպանելով ջերմությունը։ Շոգին բարձրացվում է յուրդի վրայի ծածկոցը, և մնում են ցանցավոր պատերը, որը ստվերում նստելու հնարավորություն է ընձեռում։

Յուրդի հանդիսավոր տեղը, ուր նստեցնում են հարգարժան հյուրերին, մուտքի դիմաց է։ Մոնղոլական յուրդը, որպես կանոն, առանցքով ձգված է հյուսիսից հարավ։ Մուտքը հարավային կողմից է։ Հյուսիսային մասում գտնվում է աստվածների պատկերներով զոհասեղանը։ Կենտրոնում կրակատեղին է։

Ներսից յուրդը բաժանվում է երկու մասերի. մոնղոլների մոտ հարավը նախատեսված է կանանց, հյուսիսը՝ տղամարդկանց համար։ Տղամարդկանց մասում՝ դռան մոտ գտնվող, գտնվում է տանտիրոջ մահճակալը, ինչպես նաև զենքերը, թալիսմանները։

Յուրդերը զբոսաշրջության մեջ

Կենտրոնական Ասիայում զբոսաշրջությունը զարգացնելու համար շատ ժողովուրդներ խթանում են յուրդային զբոսաշրջությունը։ Զբոսաշրջիկները, օրինակ, կարող են որոշ ժամանակ ապրել քոչվորական թաղեվրանում։ Զբոսաշրջության այս տեսակը կոչվում է ջայլո-զբոսաշրջություն (ղրղզերեն ջայլո՝ մարգագետին, լեռնային արոտավայր)։ Շատ քաղաքներում կարելի է տեսնել ռեստորաններ՝ բնական յուրդերի ոճով։

Յուրդը ճարտարապետության մեջ

Ալմա Աթայում յուրդի տոսք ունեն «Աուլ» ռեստորանը, կրկեսի շենքը, մշակութային այլ շինություններ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Յուրդ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրդ» հոդվածին։

Tags:

Յուրդ Անվան ստուգաբանությունՅուրդ ՊատմությունՅուրդ ԿառուցվածքՅուրդ երը զբոսաշրջության մեջՅուրդ ը ճարտարապետության մեջՅուրդ ՊատկերասրահՅուրդ ԾանոթագրություններՅուրդ Արտաքին հղումներՅուրդԿարկաս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրգենտինաԱլեքսանդր Մակեդոնացու արշավանքներՄատենադարանԲարդիԲրազիլիաՄեծ ՄհերՀեշտոցի սնկային վարակՌուբեն ՍևակՃապոնիաՏիգրան ՄեծԱնանիա ՇիրակացիԱֆրիկաԲաժանարարների աղյուսակiga2bՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Հարցական և հարաբերական դերանուններԵղջերուԷվերեստՏուբերկուլոզՄհեր ՄկրտչյանՀայաստանի գետերի ցանկՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԿարտոֆիլՄթնոլորտի աղտոտումՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Նար-ԴոսՄովսես ԽորենացիՀրանտ ՄաթևոսյանՄարս (մոլորակ)ՏիեզերքՆեմեսիս գործողությունԱլան Ալեքսանդր ՄիլնՄողեսներՍպի (ֆիլմ, 2014)Ժամանակի պարագաԷպոսՀին աշխարհի յոթ հրաշալիքներԹութակներ (ընտանիք)Արքիմեդի օրենքԻնքնապաշտպանական մարտեր (1915)Որոտանի կիրճՀայ ֆիդայիներՎինսենթ վան ԳոգՄակերեսՄարգինալԿլաուդիա ԿարդինալեԷնդոմետրիոզՇահան ՆաթալիԿրծքագեղձի քաղցկեղԹոմաս ԷդիսոնԽաչատուր ԱբովյանՀայկական ճարտարապետությունՀայկական բանակ (1918-1920)ԾաղիկՍևանա լիճՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՌիշար ԲերիԱդոլֆ ՀիտլերՄարդու գլխուղեղԳարունՄանրանկարչությունՎահագնՀայոց ցեղասպանության ճանաչումՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Վազգեն ՍարգսյանՆեղոսՀաղպատի վանական համալիրՄիավորված ազգերի կազմակերպությունՍամվել (վեպ)ԱնտառՇառլոտ լը ԲոնԱրյան շրջանառությունՀամաչափությունԿրիշտիանու ՌոնալդուԱրտարգանդային հղիությունՍյունիքի մարզԱրջերՏերունական աղոթք🡆 More