Մկրտիչ Ասլանյան: հայ արձակագիր, լրագրող

Մկրտիչ Սերոբի Ասլանյան (մայիսի 5, 1906(1906-05-05), Բուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա - փետրվարի 10, 1986(1986-02-10)), հայ արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։

Մկրտիչ Ասլանյան
Մկրտիչ Ասլանյան: Կենսագրություն, Պարգևներ, Գրքերի մատենագիտություն
Ծնվել էմայիսի 5, 1906(1906-05-05)
ԾննդավայրԲուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա
Վախճանվել էփետրվարի 10, 1986(1986-02-10) (79 տարեկան)
Մասնագիտությունլրագրող և արձակագիր
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան
ԶավակներՎիլեն Ասլանյան
Մկրտիչ Ասլանյան Վիքիդարանում

Կենսագրություն

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բուլանըխ գավառի Կոփ գյուղում։ 1915 թվականին ընտանիքի հետ գաղթել է Արևելյան Հայաստան։ 1930 թվականին ավարտել է Թիֆլիսի հայկական բանֆակը։ Հետո սովորել է Թիֆլիսի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, բայց այստեղ ուսումը կիսատ է սովորել։ 1923-1928 թվականներին որպես կառուցող բանվոր աշխատել է Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր), ապա Թիֆլիսում։ 1928-1935 թվականներին աշխատել է «Պրոլետար» թերթում (Թիֆլիս) որպես գյուղբաժնի վարիչ, 1935-1941 թվականներին՝ Վրաստանի ռադիոկոմիտեում որպես հայկական հաղորդումների խմբագիր։ 1930-1932 թվականներին եղել է պրոլետգրողների միության հայկական մասնաճյուղի առաջին քարտուղարը։ 1941-1945 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Եղել է Անդրկովկասյան ռազմաճակատի «Լենինյան դրոշ» թերթի զինթղթակիցը։ 1956 թվականին նորից աշխատանքի է անցել Վրաստանի ռադիոկոմիտեում որպես հայկական հաղորդումների գլխավոր խմբագիր։ Այստեղ աշխատել է մինչև 1972 թվականը, ապա անցել է կենսաթոշակի։ Միաժամանակ, 1955-1958 թվականներին եղել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահը։

Ռուսերեն լույս է տեսել նրա «Քողարկված հետքերով» (Թբիլիսի, 1957), «Առաջին ժպիտը» (Մոսկվա, 1975), վրացերեն՝ «Եղբայրություն» (Թբիլիսի, 1958), «Քողարկված հետքերով» (Թբիլիսի, 1966) գրքերը։ Մահացել է Թբիլիսիում։ Նրա քրոջ ծոռները շատ անապահով վիճակում ապրում են հանրակացարանում։

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Գրքերի մատենագիտություն

  • Փոթորիկ (պատմվածքներ և վիպակներ), Երևան, Հայպետհրատ, 1946, 199 էջ։
  • Քողարկված հետքերով (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1950, 220 էջ։
  • Աներևույթ ճակատ (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1954, 628 էջ։
  • Աշխեն Սաթյան (վեպ), Թբիլիսի, Սախելգամի, 1955, 416 էջ։
  • Երջանկության արահետով (վեպ), գիրք առաջին, Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1960, 364 էջ։
  • Երջանկության արահետով (վեպ), գիրք երկրորդ, Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1961, 408 էջ։
  • Երբ սկսվում է ձնհալը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1962, 196 էջ։
  • Անհանգիստ բնավորություններ (վիպակներ), Թբիլիսի-Երևան, «Սաբճոթա Սաքարթվելո», 1967, 692 էջ։
  • Հավասարում չորս անհայտով (վիպակներ), Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1973, 359 էջ։
  • Տագնապալի հասակ, Թբիլիսի, 1980, 396 էջ։
  • Կեսգիշերից անց (վիպակներ), Թբիլիսի, «Մերանի», 1980, 396 էջ։
  • Երազանքին ընդառաջ (վեպ), Թբիլիսի, «Մերանի», 1983, 388 էջ։
  • Աշնանային ամպրոպ (վեպ, Աշխեն Սաթյան վեպի վերամշակված տարբերակը), Թբիլիսի, 1986։

Ծանոթագրություններ

Մկրտիչ Ասլանյան: Կենսագրություն, Պարգևներ, Գրքերի մատենագիտություն Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Ասլանյան» հոդվածին։

Tags:

Մկրտիչ Ասլանյան ԿենսագրությունՄկրտիչ Ասլանյան ՊարգևներՄկրտիչ Ասլանյան Գրքերի մատենագիտությունՄկրտիչ Ասլանյան ԾանոթագրություններՄկրտիչ Ասլանյան1906193119341986Բուլանըք (Մուշի մարզ)ԹուրքիաԼրագրողԽՄԿԿԽՍՀՄ գրողների միությունՀայՄայիսի 5Մուշի նահանգՓետրվարի 10

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԷներգիաՎահագնՀրազդան մարզադաշտԱրագածոտնի մարզՑորենՇրթունքի հերպեսՁայնՀյուսիսային ԿորեաԵրաժշտական գործիքներՄաշկ (մարդու)Մեջքի ցավՀիրիկՀայաստանի գետերի ցանկԿենսոլորտՀին աստվածներ (դրամա)Սեռական հերպեսԴաշտանՍիլվա ԿապուտիկյանՇտերնի անվան կոնսերվատորիաԿիլիկիայի հայկական թագավորությունԴանթեական առասպելԿառավարում (տնտեսագիտություն)Գլխուղեղի բորբոքումՔրիստափոր ԿոլումբոսԱբորտԵրվանդ ՔոչարՀեմանգիոմաԳունային խորհրդանիշներԷնդոմետրիոզՇեղանկյունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՇառլ ԱզնավուրԿապ (խոսքի մաս)ԵնթակաՂազարոս ԱղայանԼեհաստանՈրոշիչԴանիել ՎարուժանՏրիպոֆոբիաԵվրոպական միությունԱուտոիմուն թիրեոիդիտՀակոբ ՊարոնյանՄարդու գլխուղեղԲեթմեն։ ՍկիզբըՀայրենական մեծ պատերազմԵռանկյան մակերեսԽաչքարՄոտիվացիաՇեշտՀայաստանի պատմական մայրաքաղաքներՓսորիազԳենդերային ինքնությունԱրյան ճնշումԱնգլերենի այբուբենԱրտաշեսյաններԿրիշտիանու ՌոնալդուԲելառուսՇիզոֆրենիաՍեբորեային մաշկաբորբՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՕրգազմՀայերենի կետադրությունՎահանագեղձՎանի թագավորության արքաների ցանկԹերենս ՋեյՀայաստանի ՍահմանադրությունՆավթՀարակատար դերբայՎիետնամԶևսԳորտերԹմրամիջոցԹբիլիսիՇնչառությունՀայաստանի քաղաքներըՊարույր ՀայրիկյանԱրգանդԼյարդի ցիռոզ🡆 More