Միշել Բրանչ

Միշել Բրանչ (անգլ.՝ Michelle Branch, հուլիսի 2, 1983(1983-07-02), Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և կիթառահարուհի։ 2003 թվականին «The Game of Love» երգի համար, որը ձայնագրել է Կառլոս Սանտանայի հետ համատեղ, արժանացել է «Գրեմմի» մրցանակի։

Միշել Բրանչ
Միշել Բրանչ
Բնօրինակ անունանգլ.՝ Michelle Branch
Ծնվել էհուլիսի 2, 1983(1983-07-02) (40 տարեկան)
Ֆինիքս, ԱՄՆ
ԵրկիրՄիշել Բրանչ ԱՄՆ
Ժանրերփոփ
Մասնագիտությունդերասանուհի, կիթառահար, հեղինակ-կատարող, երգչուհի, դաշնակահարուհի, երաժիշտ, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ
Գործիքներկիթառ, դաշնամուր և վոկալ
ԼեյբլMaverick
ԱնդամակցությունThe Wreckers?
ԱմուսինTeddy Landau? և Patrick Carney?
Կայքmichellebranch.com
Միշել Բրանչ Michelle Branch Վիքիպահեստում

Կարիերա

Ծնվել է 1983 թվականի հուլիսի 2-ին (ԱՄՆ Արիզոնա նահանգի Սեդոնա քաղաքում)։ Ծնողներն են Դավիթ և Պեգի Բրանչները։ Միշելի հայրն ունի իռլանդական արմատներ, իսկ մայրը՝ հոլանդաինդոնեզական և ֆրանսիական ծագում։

2000-ական թվականների սկզբին Բրանչը թողարկել է երկու հաջողված ալբոմ՝ The Spirit Room և Hotel Paper, ինչպես նաև մի քանի սինգլ, որոնք սկիզբ են դրել նրա երաժշտական կարիերային։ 2003 թվականին առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում։ Ամուսնության հետ կապված՝ երգչուհին 2004 թվականին ընդհատել է իր կարիերան։

2005 թվականին իր ընկերուհու՝ Ջեսիկա Հարպի հետ միասին հիմնել է The Wreckers քանթրի-դուետը, որը «Leave the Pieces» սինգլի համար առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի։ Չնայած իր ունեցած հաջողությանը, խումբը 2007 թվականին լուծարվել է, ինչից հետո Բրանչը շարունակել է իր մեներգային կարիերան։

Բրանչը նաև նկարահանվել է մի շարք այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Հմայվածները» և «Բաֆի՝ վամպիրների կործանիչ» սերիալները։

2016 թվականի դեկտեմբերին Entertainment Weekly ամսագիրը հայտարարել է երգչուհու նոր ալբոմի՝ Hopeless Romantic-ի թողարկման մասին, որը արդյունքում թողարկվել է 2017 թվականի ապրիլի 7-ին։

Անձնական կյանք

2004-2015-ական թվականներին Միշելը ամուսնացած է եղել Թեդի Լանդաուի հետ, որի հետ համատեղ ունի դուստր՝ Օուեն Իզաբել Լանդաուն (03.08.2005)։

2019 թվականի ապրիլի 20-ից Միշելն ամուսնացած է երաժիշտ Պատրիկ Քարնիի հետ, որի հետ մինչ ամուսնությունը հանդիպել է չորս տարի։ Ամուսիններն ունեն որդի՝ Ռիս Ջեյմս Քարնին (28.08.2018)։

Սկավառակագրություն

Ալբոմներ

  • 2000՝ Broken Bracelet
  • 2002՝ The Spirit Room
  • 2003՝ Hotel Paper
  • 2017՝ Hopeless Romantic

Մինի ալբոմ

  • 2010՝ Everything Comes and Goes

Սինգլներ

  • 2001՝ Everywhere
  • 2002՝ All you wanted
  • 2002՝ Goodbye to you
  • 2002՝ Shaman
  • 2002՝ The Game Of Love (Կառլոս Սանտանայի հետ համատեղ)
  • 2003՝ Are you happy now?
  • 2003՝ Breathe
  • 2003՝ Breathe — The Remixes
  • 2004՝ One of These Days
  • 2004՝ ’Til I Get Over You

Մրցանակներ և անվանակարգեր

Grammy Awards

Տարի Առաջադրված աշխատանք Կատեգորիա Արդյունք
2003 Michelle Branch Գրեմմի լավագույն նոր արտիստի համար Առաջադրված
2003 «The Game of Love» Գրեմմի լավագույն համատեղ վոկալային փոփ–կատարման համար Հաղթանակ
2004 «Are You Happy Now?» Գրեմմի լավագույն կանացի վոկալային ռոք–կատարման համար Առաջադրված
2007 «Leave the Pieces» Գրեմմի լավագույն վոկալային քանթրի–դուետի կատարման համար Առաջադրված

MTV Video Music Awards

Տարի Առաջադրված աշխատանք Կատեգորիա Արդյունք
2002 «All You Wanted» Best Female Video,

Best Pop Video

Առաջադրված
2002 «Everywhere» Viewer’s Choice Հաղթանակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Միշել Բրանչ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Բրանչ» հոդվածին։

Tags:

Միշել Բրանչ ԿարիերաՄիշել Բրանչ Անձնական կյանքՄիշել Բրանչ ՍկավառակագրությունՄիշել Բրանչ Մրցանակներ և անվանակարգերՄիշել Բրանչ ԾանոթագրություններՄիշել Բրանչ Արտաքին հղումներՄիշել Բրանչ1983Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱմերիկացիԱնգլերենԳրեմմիԵրգչուհիԿառլոս ՍանտանաՀուլիսի 2Ֆինիքս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Երվանդունիների թագավորությունՊարագաներՕլիմպիական խաղերԳետՀամաստեղություններՎբեթԽաչքարԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԱպրիլի 24Հայաստանի Ազգային ժողովՊտուղՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԱնլռելի զանգակատունԱուտիզմԼեհաստանՍմբատ Ա ՆահատակՈրոտանԲրազիլիաԽոստումը (ֆիլմ, 2016)Օրենսդիր իշխանությունԲջջային հեռախոսԲնությունՏուբերկուլոզՄինչամուսնական սեքսԱլբերտ ԱյնշտայնՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՀովհաննես ԱդամյանՍասունԿաթնասուններՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՇեղանկյունՇախմատԼենկթեմուրԵրաժշտական գործիքներԺամԱրշիլ ԳորկիԴավիթ ԱնանյանՀնձանՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԿարմիր կիրակիԱնալ սեքսԱրաքսՆոյյան տապանԳլխուղեղՀարադրությունԱնկլավ և էքսկլավԹրաֆիքինգՉակերտներՄուրացանՀարցական նշանՀայաստանի գետերի ցանկԱզոտՄոնթե ՄելքոնյանԲանաստեղծական կայուն ձևերՌոբերտ ԱբաջյանՀենրիխ ՄխիթարյանՄեսրոպ ՄաշտոցՄիջին ականջի բորբոքումՀայերենի կետադրությունՄխիթարյան միաբանությունԲագրատ ԳալստանյանՀայկական դիցաբանությունՈրոշիչԿայծակՀայաստանի զինված ուժերՇիկացման լամպԿիստաՄոմիկԿապ (խոսքի մաս)ՖեյսբուքԷլեկտրոլիզԱրամ ԱՆիկոլ ՓաշինյանԿունիլինգուսԱլեն ՍիմոնյանՇաղկապենաբորբՄեղուներ🡆 More