Մանի Թերակղզի

Մանի (հուն․՝ Μάνη, ինչպես նաև հայտնի որպես Մայնա), Հարավային Հունաստանի տարածքում գտնվող թերակղզի։ Այս թերակղզին իրենից ավելի խոշոր Պելոպոնեսի երեք ծայրամասերից մեկն է։

Մանի Թերակղզի
Մանի
հուն․՝ Μάνη
Մանի Թերակղզի
Երկիր Հունաստան Հունաստան

Թերակղզու բնական սահմանը Միջերկրական ծովն ու վերջինիս ծովածոցերն են՝ Մեսինիակոսը և Լակոնիկոսը։ Մանին, որը տեղակայված է դրանց մեջտեղում, իր հերթին կազմված է երկու մասերից՝ Արտաքին Մանիից և Ներքին Մանիից, որոնք Իտալիոնի մոտ միմյանցից բաժանվում են կիրճով։ Արտաքին Մանիի բնությունն ավելի հարուստ և բազմատեսակ է։ Կարդամիլի գյուղի մերձակայքում են գտնվում Վիրոս և Ստուպա կիրճերը, տարածքում նաև լողեզերքներ կան։ Զբոսաշրջիկների և լեռնագնացների շրջանում մեծ ճանաչում ունի Թայգեթ լեռը։ Ներքին Մանիում է գտնվում Իյթիոն քաղաքը։

Մանի թերակղզու արևմտյան ափին է գտնվում Ապիդիման, որն իրենից ներկայացնում է չորս ոչ մեծ քարանձավների համալիր։ Քարանձավային համալիրի երկրաբանական պեղումների ժամանակ հայտնաբերվել են պալեոլիթի ժամանակաշրջանի նեանդերթալյան և բանական մարդու բրածոներ։ H. sapiens-ի մնացորդների բրածոները, որոնք հայտնաբերվել են 2019 թվականի հուլիսի պեղումների ժամանակ, հանդիսանում են Աֆրիկայի սահմաններից դուրս գտնված՝ ժամանակակից մարդու ամենավաղ և հայտնի նմուշը։

Հետազոտությունները, որոնք հրապարակվել են 2019 թվականի հուլիսին, ցույց տվեցին, որ Ապիդիմա 2-ի գանգը (նշագրված LAO 1 / S2) նեանդերթալյան մարդու գանգի ձևաբանություն ունի և ուրան-տորիևյան մեթոդի կիրառմամբ թվագրվում է ավելի քան 170 հազար տարեկանի։ Ապիդիմա 1 գանգը (նշագրված LAO 1 / S1) իրենից ներկայացնում է ժամանակակից և հասարակ մարդու խառնուրդ և նույն այդ մեթոդի կիրառմամբ ճանաչվել է ավելի հին՝ ավելի քան 210 հազար տարեկան, ինչն ավելի քան 150 հազար տարիով ավելին է, քան դրան նախորդած H. sapiens-ների բրածոները՝ գտնված Եվրոպայում։ Այս հետազոտությունների արդյունքների հիման վրա Ապիդիմա 1-ը դառնում է Homo sapiens-ի՝ Աֆրիկայի սահմաններից դուրս առկայության ամենահին ապացույցը։

Պատմություն

Մանի թերակղզին երկար և բարդ պատմություն ունի, որն իր մեջ ներառում է անտիկ և միջն ադարյան իրադարձություններով լեցուն ժամանակահատվածներ։ Անտիկ Մանին կառավարվում էր հին սպարտացիների կողմից, որոնք իրենց զինվորական կարգ ու կանոնի և խստապահանջության շնորհիվ ազդեցիկ դիրք և համբավ ունեին անգամ տարածաշրջանի սահմաններից դուրս։ Շրջանի՝ քրիստոնյա դառնալը որոշ չափով մեղմացրեց տեղական բարքերի խստությունը, բայց չկարողացավ ոչնչացնել հայրիշխանության արմատացած համակարգը և արյան վրեժի ինստիտուտը։ Ընդ որում՝ հույների կլանավորումը ս ունեցավ իր ակներև ազդեցությունը, ինչը միտված էր արտասահմանյան ազդեցությունից սեփական անկյունը, լեզուն և մշակույթը պահպանելուն։ Միջնադարյան Մանին առավել հայտնի էր անվերջանալի միջկլանային պայքարներով, որոնք թե՛ տեղական, թե՛ արտաքին բնույթ էին կրում՝ իրենց մեջ ներատժռելով այնպիսի պետությունների, ինչպիսիք են՝ Բյուզանդիան, Օսմանյան կայսրությունը և այլն։ Այսպիսի բախումների և պայքարի արդյունքում թերակղզու վրա հետզհետե ավելացավ դղյակների թիվը։ 16-րդ դարից սկսած հակամարտող կլաններն սկսեցին օգտագործել աշտարակները, որոնք կիրառվում էին հակառակորդ կլանին կրակի տակ առնելու համար։ 18-րդ դարի վերջում սկսվում է կլանների աստիճանաբար միավորման գործընթացը, ինչին նպաստում էր Օսմանյան կայսրությունից Հունաստանի ազատագրման և անկախության համար մղվող պայքարը, որն իր բռնկման բարձրագույն կետին հասավ 1821-1830 թվականներին։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մանի Թերակղզի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանի թերակղզի» հոդվածին։

Tags:

Մանի Թերակղզի ՊատմությունՄանի Թերակղզի Տես նաևՄանի Թերակղզի ԾանոթագրություններՄանի Թերակղզի Արտաքին հղումներՄանի ԹերակղզիԹերակղզիՀունարենՊելոպոնես

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱսիաԻրանԱշխարհի մայրաքաղաքների ցանկԵղիշե ՉարենցԵվրատեսիլ 2023 երգի մրցույթԱստղԱուտիզմԲանանԴրաստամատ ԿանայանԺիլբերտի համախտանիշՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաԱկնաղբյուր (Տավուշի մարզ)Գևորգ ՉաուշՀայաստանԽոյ (կենդանակերպի նշան)Մայիսի 1ԱրշակունիներՍուր բրոնխիտՄիացյալ ԹագավորությունԱրջերՎարդան ՄամիկոնյանՄոնթե ՄելքոնյանԵվրոպաՄարդու կմախքԲառակապակցությունՀայոց պատմությունՄարտիրոս ՍարյանՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՀայաստանի պատմական մայրաքաղաքներՎրաստանՎագինիզմԲրյունետ (երգչուհի)Ադոլֆ ՀիտլերԾիածանԵրկիրԵրազահանՕսմանյան կայսրությունԲանակում (հեռուստասերիալ)Կոտայքի մարզԵրուսաղեմՋիվան ԳասպարյանԿատուներՍեղան (երկրաչափություն)Նախադաշտանային համախտանիշՓրփրուկ (բույս)ՍաղմոսավանքԿույր աղիքԹութակներ (ընտանիք)Տիգրան ԱվինյանՀղիություն (մարդ)44-օրյա պատերազմՄոլորակՕրալ սեքսԷնդոմետրիոզՕշինդրՖեմինիզմՀայաստանի դրոշԽոսրովի անտառ պետական արգելոցՀնդկաստանԻջևանԲրազիլիաՃապոնիաԲարդ ստորադասական նախադասությունՊարույր ՍևակՎահագն ԴավթյանՀայերեն հայհոյախոսությունՆահանջը առանց երգիՍև բերդԿրոնը ՀայաստանումԱվշային հանգույցների բորբոքումԱտամհատիկՏոտոԳեյմինգԿունիլինգուսՀռոմ🡆 More