Ճուռականման Շահրիկ

Ճուռականման շահրիկ (լատին․՝ Silvia nisoria), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, հազվագյուտ։

Ճուռականման շահրիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Շահրիկներ
Լատիներեն անվանում
Silvia nisoria
Հատուկ պահպանություն
Ճուռականման Շահրիկ
Cuculus canorus canorus + Sylvia nisoria

Կառուցվածք

Մարմնի երկարությունը՝ 15,5 սմ է, թևերի բացվածքը՝ 23-27 սմ, կենդանի զանգվածը՝ 21-25 գ։ Խոշոր շահրիկ է՝ դարչնա-մոխրագույն փետրավորմամբ, թևին կան 1 զույգ բաց գույնի զոլեր, կտուցը հաստլիկ է։ Հասունի աչքի ծիածանաթաղանթը բաց դեղին է, մարմինը վերևից՝ մոխրագույն, ներքևից՝ աղոտ սպիտակ՝ կիսալուսնաձև մուգ խայտերով։ Հասունը դեղնամոխրագույն է՝ մոխրա-դարչնագույն երանգներով, մարմինը ներքևից՝ թույլ զոլավոր, աչքի ծիածանաթաղանթը՝ մուգ, հոնքը՝ բաց գույնի։ Երկչոտ է, հաճախ բնադրում է շամփրուկների հարևանությամբ։ Թաքնված թռչուն է, ճանաչվում է արուի բարձր երգով։ Բնակվում է արևկող անտառեզրերին, լեռնալանջերի թփուտային մացառուտներում։ Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։ Գարնանային վերադարձը և հարսանեկան զույգերի ձևավորումը՝ ապրիլի վերջ-մայիսի 1-ին տասնօրյակին։

Բազմացում

Ձվադրման պատրաստ բները հայտնվում են մայիսի 1-ին կեսից, ձվերի լրիվ քանակով բները՝ մայիսի 2- րդ տասնօրյակի վերջից հունիսի 3- րդ տասնօրյակը։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 100-125 մմ)՝ ցողուններից։ Բնադրում է փշոտ թփուտներում։ Դնում է 21 մմ տրամագծով, աղոտ սպիտակ՝ դարչնագույն և ձիթապտղագույն-կանաչ պտերով 4-5 ձու։ Թխսակալում են հավանաբար էգը և արուն՝ 12-14 օր։ Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 11-12-րդ օրը։ Աներեր թռչող ձագերը ծնողների հետ ընտանիք են կազմում հունիսի 20-ից հուլիսի 20-ը, կրկնակի բնադրման դեպքում՝ մինչև օգոստոսի 1-ին տասնօրյակը։ Աշնանային չուն՝ հավանաբար օգոստոսի վերջին։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Ճուռականման Շահրիկ 
Ճուռականման Շահրիկ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճուռականման շահրիկ» հոդվածին։

Tags:

Լատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Տորք ԱնգեղԷլեկտրական հոսանքՎահան ՏերյանՀեքիաթՓոքրիկ իշխանըԱրյունԱրաբական Միացյալ ԷմիրություններՀոմանիշՄեղրԹութակներ (ընտանիք)ՐաֆֆիԱնալ սեքսՍանահինի վանական համալիրԲջիջԱրքիմեդեսՁեռնաշարժությունՊարբերական աղյուսակՄուսա լեռան քառասուն օրըԿոորդինատային համակարգՎիտամին CՆավթԱրծվաշենԱլեն ՍիմոնյանԲաթումի պայմանագիրՀարկՈրոտանԵղջերուՇիկացման լամպԷրեբունի ամրոցԿենդանակերպԳաստրիտԲրոնխիալ ասթմաԷվոլյուցիաԳետԱրագածԱրտաշեսյաններԹվաբանական պրոգրեսիաՍելեկցիաՎանի թագավորությունԲյուրականի աստղադիտարանՎերք Հայաստանի (վեպ)Դեռահասի հոգեբանությունԳուլիվերի ճանապարհորդություններըԱղիների բորբոքային հիվանդությունՄԻԱՎՆեմեսիս գործողությունԿիրանց (Տավուշի մարզ)ՆևրոզներԱրամ ԱԿապույտ հազՈսկեպարՎանաձորՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱշոտ Գ ՈղորմածՊոլ ՄորֆիԿենսաբանական դասակարգումՀեպատիտ CԷջմիածնի Մայր ՏաճարԵրկկենցաղներԷկոլոգիական գործոններՀղիություն (մարդ)Հայկական հարցԱշխարհի մայրաքաղաքների ցանկԽրիմյան ՀայրիկՀայաստանի քաղաքներըՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՈրոշիչՍննդային շղթաՆոր ՆախիջևանԵրվանդունիների թագավորությունՍևրի պայմանագիրՆատրիումի քլորիդԵգիպտոսԻմ անունն Արամ էՄոլորակՍերմնահեղուկՍերգեյ ՓարաջանովԻսահակ Նյուտոն🡆 More