Հոհենցոլերններ, նախկին գերմանացի արքայազների, կուրֆյուրստների, թագավորների և կայսրերի տոհմ, որոնք կառավարել են Հոհենցոլեռն, Բրանդենբուրգում, Պրուսիայում, Գերմանական կայսրությունում և Ռումինիայում։ Այս ընտանիքը ծնունդ է առել Սվաբիայի Հեխինգեն քաղաքից 11-րդ դարում և իր անունը ստացել է Հոհենցոլեռն ամրոցից։ Հոհենցոլերների մասին առաջին հիշատակումները եղել են 1061 թվականին։
Հոհենցոլերններ | |
---|---|
գերմ.՝ Hohenzollern | |
Տեսակ | արքայատոհմ և ազնվական տոհմ |
Երկիր | Գերմանական կայսրություն |
Տիրույթներ | Հոհենցոլեռն ամրոց |
Տիտղոսներ | Նյուրնբերգի բուրգգրաֆ Ցոլեռնի կոմս Բրանդենբուրգի մարկկոմս Բայրոյտի մարկկոմս Պրուսիական դուքս Բայրոյտի մարկկոմս Բրանդենբուրգ Անսբախի մարկկոմս Գերմանական կայսր Նոշատելի իշխան Ռումինիայի թագավոր Հեխինգենի իշխան Զիգմարնգենի իշխան |
Հիմնադիր | Ֆրիդրիխ I (Նյուրնբերգի բուրգգրաֆ) Բրուկհարդ I Ցոլեռնի կոմս |
Հիմնում | 11-րդ դար |
Ավարտ | Հերմանիա և Պրուսիա Գերմանական հեղափոխություն (1918) Ռումինիա Ստալինյան բռնագրավում (1947) |
Ազգային պատկանելիություն | գերմանացիներ |
Կրտսեր ճյուղեր | Hohenzollern-Hechingen?, Hohenzollern-Sigmaringen? և Hohenzollern-Haigerloch? |
Հոհենցոլերների ընտանիքը բաժանված էր երկու ճյուղի կաթոլիկ Սվեբական ճյուղ և բողոքական Ֆրանկոնյան ճյուղ, որը հետագայում դարձավ Բրանդենբուրգ-Պրուսական ճյուղ։ Սվեբական ճյուղի ներկայացուցիչները ղեկավարում էին Հոհենցոլերն-Հեղինգեն և Հոհենցոլերն-Սիգմարինգեն իշխանությունները մինչև 1849 թվականը և ղեկավարում էին Ռումինիան 1866-ից 1947 թվականներին։ Ֆրանկոնյան ճյուղի ներկայացուցիչները դարձան Բրանդենբուրգի մարգրաֆներ 1415 թվականին և Պրուսիայի դքսեր 1525 թվականին։
Բրանդենբուգի մարգրաֆությունը և Պրոսիայի դքսությունը միավորվեցին 1618 թվականին և կոչվեցին Բրանդենբուրգ-Պրուսիա։ Պրուսիայի թագավորությունը հիմնադրվեց 1701 թվականին՝ առաջնորդելով Գերմանիայի վերամիավորումը և կազմավորելով Գերմանական կայսրությունը 1871 թվականին, որի կայսր դարձավ Հոհենցոլերների ընտանիքի անդամը, որը միաժամանակ Պրուսիայի թագավորն էր։
Գերմանիայի պարտություն Առաջին համաշխարհային պատերազմում 1918 թվականին բերեց Գերմանական հեղափոխության։ Հոհենցոլերները գահընկեց եղան և հիմնադրվեց Վայմարյան հանրապետությունը` այսպիսով վերջ դնելով միապետության Գերմանիայում։ Պրուսիայի արքայազն Գեորգ Ֆրիդրիխը Հոհենցոլերների Ֆրանկոնյան ճյուղի ներկայիս առաջնորդն է, իսկ Կառլ Ֆրիդրիխ Սվեբական ճյուղի առաջնորդն է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոհենցոլերններ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 525)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Հոհենցոլերններ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.