Հավլաբար

Հավլաբար (վրաց.՝ ავლაბარი ), նախկին «26 կոմիսարներ» (վրաց.՝ 26 კომისარი), Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկը։ Հավլաբարի 19-րդ դարի վերջի կյանքը լավ է պատկերված Ավքսենտի Ցագարելիի «Խանումա» պիեսում։ Թաղամասի ճշգրիտ տարիքը հայտնի չէ, սակայն վերջինիս մասին հիշատակումները առկա են ավելի քան 300 տարի առաջ։

Հավլաբար
Աջ հատվածում երևում է Մետեխի վանքը, ետևում՝ հայաշատ Հավլաբար թաղամասը։

Հավլաբարը մտնում է Իսանի Սամգորի վարչական կառուցվածքում, ինչպես նաև մասամբ մաս է կազմում Հին Թբիլիսիի վարչական շրջանի։ Հավլաբարը կապող օղակ է Իսանի Սամգորի շրջանի և Թբիլիսիի կենտրոնական շրջանների միջև։ Անցյալում այն Վրաստանի հայ մտավորականության կենտրոնն էր։

Տեսարժան վայրեր

Հայկական թատրոն, հին հայկական եկեղեցի, ժամանակակից վրաց ուղղափառ Ծմինդա Սամեբա եկեղեցի (Սուրբ Երրորդություն) (կառուցված է 1936 թվականին ոչնչացված Խոջիվանքի հին հայկական գերեզմանատան տարածքում), հայտնի հայ գրողների պանթեոն (օրինակ Հովհաննես Թումանյան և Րաֆֆի), Վրաստանի նախագահի նստավայր։

Տարածքում կա նաև հայկական դպրոց, «Հավլաբար» մետրո կայարան, կենտրոնական մայրուղում՝ շատրվան, Հավլաբարի այգին, պետական դպրոց։

Խորհրդային ժամանակներում այստեղ էր տեղակայված Հավլաբարի տպագրության թանգարանը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Tags:

19-րդ դարԱվքսենտի ՑագարելիԹբիլիսիՎրացերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մաշկ (մարդու)Ավշային համակարգԳևորգ Մարզպետունի (վեպ)Ռուբեն ՄաթևոսյանՎանաձորԱդոլֆ ԻվոնԱշնան արև (ֆիլմ, 1977)Հռոմեա-սելևկյան պատերազմՀայաստանի Հանրապետության բնակչությունՆեմեսիս գործողությունՀեպատիտ CՄիավորված ազգերի կազմակերպությունԿոմիտասՄայրցամաքՄարմնի զանգվածի ինդեքսՀեպատիտ BՅուԹյուբԿապ (խոսքի մաս)ԹութքԾաղկազարդԱֆրիկաՍեպսիսԹատրոնՀամբարձում (տոն)Հայերենի կետադրությունՇրջակա միջավայրՔեոփսի բուրգԵրևանԵվրոպայի դրոշներՍիրտԷդուարդ ՍպերցյանՀայկական մուֆլոնԼուսինՀայկյան տոմարՓիղՀանրային ֆինանսներԳայլերԳիզայի բուրգերԿունիլինգուսԱռաջավորասիական ընձառյուծԱբովյան (քաղաք)Անգկոր ՎատՀին ԿտակարանՇտերնի անվան կոնսերվատորիաՎիտամին AԳրոնինգենի թանգարանՄիսաք ՄեծարենցՑրված սկլերոզՀոլոքոստՀապավումԳոյական անունԳունային խորհրդանիշներՊետրոս ԴուրյանԷնդոմետրիոզՔաղցկեղՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկԽաչակրաց արշավանքներՌումինիաԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՄետրոնիդազոլՎիտամին B6ԱստվածաշունչԱնահիտԽաչքարՎիտամինԹռչուններՎերաբերական (խոսքի մաս)ԵրկրաշարժՍուրեն Շահվերդյան (բեմադրիչ)Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԳևորգ ՉաուշՀայաստանի ձկների ցանկՀամանուններԿիպրոս🡆 More