Հաստաոտիկ Էյխորնիա: բույսերի տեսակ

Հաստաոտիկ էյխորնիա
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Eichhornia crassipes

Հաստաոտիկ էյխորնիա, (լատ․ Eichhórnia crássipes), ջրային բույս, Էյխորնիայի ընտանիքի միաշաքիլավոր բույսերի տեսակ։ Հայրենիքը համարվում է Ամերիկայի արևադարձային շրջանները։ Մոլախոտ է։

Բուսաբանական նկարագիրը

Միամյա լողացող ջրային բույս է, ունի մինչև 2 մ երկարությամբ ընձյուղներ։ Տերևները հավաքվում են վարդազարդի մեջ, տերևի հիմքում կա ուռուցիկ հատված, որի ներսում կա ծակոտկեն

Հաստաոտիկ Էյխորնիա: Բուսաբանական նկարագիրը, Գործնական կիրառում, Գրականություն 
Ծաղկող Էյխորնիա

հյուսվածք, ինչի շնորհիվ բույսը մնում է ջրի երեսին։

Երկար արմատները (մինչև 0 5 մ ) ամբողջությամբ ընկղմված են ջրի մեջ։

Ծաղիկը ունի հակինթի տեսք և կարող է լինել վարդագույն, կապույտ կամ մանուշակագույն։ Էյխորնիան արագորեն բազմանալով և տարածվելով, ջրամբարների մակերեսը ծածկում է այնպիսի խիտ գորգով, որ դժվարացնում է նավերի տեղաշարժը։ Բացի այդ, էյխորնիայի խիտ շերտի պատճառով ջրամբարի թթվածնային ռեժիմը վատանում է, ինչը հագեցնում է նրա մյուս բնակիչների մահվան։ Բույսի գերաճի դեմ պայքարելու համար օգտագործվում են Neochetina spp-ի երկար կնճիթիկները, որոնք գրեթե բացառապես սնվում են այս

Հաստաոտիկ Էյխորնիա: Բուսաբանական նկարագիրը, Գործնական կիրառում, Գրականություն 
Բույսի հաստացած մասի կտրվածք

բույսով։

Առաջին անգամ 1960-ական թվականներին Նյասա լճի մեջ է հանդիպել այս բույսը, և այժմ էլ հանդիպում է ամբողջ լճի ջրի մեջ։ Հանքայնացված ու վատ սնուցում ստացող լճի ջրերում բույսը շատ լավ է աճում, բայց գետի հոսքի հետ լճից դուրս գալով բույսերը մահանում են, սակայն գետի ջրերում հակինթը շատ լավ է բազմանում` նույնիսկ Շերե գետի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների համար առաջացնելով որոշակի խնդիրներ։ Եթե լճում լուծված սննդանյութերի քանակը սկսի աճել, օրինակ՝ գյուղատնտեսության ակտիվացման և լճի ավազանում պարարտանյութերի ավելացում լինի, ջրային հակինթը կդառնա իսկական էկոլոգիական խնդիր։ Սննդանյութերի կոնցենտրացիան և համապատասխանաբար ջրային հակինթի քանակը առավելագույն մակարդակի հասնում է գետափների մոտ, և հենց այստեղ էլ գտնվում է մեծաքանակ ձկների ձվադրման վայրը։ 1995 թվականին Մալավիի կառավարությունը սկսեց Neochetina spp տեսակի երկարակնճիթ բույսի և հակինթի տարածման դեմ պայքար, սակայն վերջնական հաջողության այդ ծրագիրը չհասավ։

Գործնական կիրառում

Օգտակար հավելումների շնորհիվ բույսը ի վիճակի է պարունակել ինսեկտիցիդներ, ֆենոլներ, ֆոսֆատներ, ծանր մետաղներ`կադմիում , նիկել արծաթ։ Այս հատկությունների շնորհիվ բույսը հաճախ օգտագործվում է կոյուղիների մաքրման համար։ Կարող է օգտագործվել որպես օրգանական պարարտանյութ, կեսագազի հումք, ընտանի կենդանիների համար կեր։ Հաճախ օգտագործվում է ակվարիումներին գեղեցիկ տեսք տալու համար։

Գրականություն

  • Էյխորնիա / Л. С. Красовская // Шервуд — Яя. — М. : Большая российская энциклопедия, 2017. — С. 238—239. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 35). — ISBN 978-5-85270-373-6.

Արտաքին հղումներ

  • Կաղապար:EOL(անգլ.) (Ստուգված է 7 Հունիսի 2010)

Ծանոթագրություններ

Հաստաոտիկ Էյխորնիա: Բուսաբանական նկարագիրը, Գործնական կիրառում, Գրականություն Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաստաոտիկ էյխորնիա» հոդվածին։
Հաստաոտիկ Էյխորնիա: Բուսաբանական նկարագիրը, Գործնական կիրառում, Գրականություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաստաոտիկ էյխորնիա» հոդվածին։

Tags:

Հաստաոտիկ Էյխորնիա Բուսաբանական նկարագիրըՀաստաոտիկ Էյխորնիա Գործնական կիրառումՀաստաոտիկ Էյխորնիա ԳրականությունՀաստաոտիկ Էյխորնիա Արտաքին հղումներՀաստաոտիկ Էյխորնիա ԾանոթագրություններՀաստաոտիկ Էյխորնիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վահան ՏերյանՄուշեղ ԳալշոյանԲաժանարարների աղյուսակԲեզոարյան այծՕշական (գյուղ)Էջմիածնի Մայր ՏաճարԱրարատԷթիլ սպիրտԴատաԼեքսՄարդու ատամՍոս ՍարգսյանԲարդ նախադասությունԿարեն ՋալավյանԵղնջացանՎազգեն Ա ԲուխարեստցիՆախադասության անդամներՎերածնունդՄաշկ (մարդ)ՊորտուգալիաՀովհաննավանքՀայկական սփյուռքԳոյական անունՎարդան Ղուկասյան (Դոգ)ՇաղկապԴիլիջանԳարունԾիրանԿռունկներԴմիտրի ՄենդելեևԳոյության կռիվՄատյան ողբերգությանԷլեկտրոնիկի արկածներըՄոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (1921)Գագիկ ԱԵրկրորդ համաշխարհային պատերազմԱղերՎահագն ԱլեքսանյանՀայաստանի դրոշՃառագայթումԷնդոմետրիոզՄեր հայրենիքՄհեր ՄկրտչյանՏուբերկուլոզԱկացիաԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԴերանունՀայկական ազգային հագուստ (տարազ)ՍինուսիտՆիդերլանդներԼեոնիդ ԱզգալդյանՀյուսիսային ԱմերիկաՀամաստեղություններՄիզուղիների ինֆեկցիաներՀայաստանում ֆրանսիական համալսարանՖուտբոլՄիքայել ՆալբանդյանԻրանՀայկական գամփռՈրոտանի կիրճՀրանտ ՄաթևոսյանՀակոբ ԿոջոյանՇառլ ԱզնավուրԿենսաերկրացենոզՎարդանանց պատերազմԱդոլֆ ՀիտլերՀաղորդակցային գործընթացՎանաձորՄարս (մոլորակ)Հայաստանի Հանրապետության նախագահԹաջ ՄահալՀեշտոցՉարլի ՉապլինՄեծ Հայքի նահանգների ցանկՄիքելանջելոՍպիտակ ձին (պատմվածք)Բնական թիվ🡆 More