Հայաստանի Անկախության Տոն: պետական տոն Հայաստանում

Հայաստանի անկախության տոն, Հայաստանի պետական և ազգային տոներից մեկը։ Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։

Հայաստանի անկախության տոն
Հայաստանի Անկախության Տոն: Պատմություն, Տոնակատարություններ, Պատկերասրահ
Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ռազմաշքերթ
Տեսակպետական տոն
ԱմսաթիվՍեպտեմբերի 21
Տոնվում էՀայաստան Հայաստան
Հաստատված1991 թվականի սեպտեմբերի 21
Տոնումհրավառություն, համերգներ, ռազմաշքերթ
ԿապվածԽՍՀՄ կազմից Հայաստանի դուրս գալու հետ

Պատմություն

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։ 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ։ Հայաստանը լիակատար անկախություն է ձեռք բերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։

Տոնակատարություններ

Յուրաքանչյուր տարի մայրաքաղաք Երևանում և Հայաստանի բոլոր քաղաքներում սեպտեմբերի 21-ին կազմակերպվում են տոնական միջոցառումներ, իսկ յուրաքանչյուր հինգ տարին մեկ Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպվում է ռազմական շքերթ։

Անկախության տոնի ռազմական շքերթ

Երևանում Անկախության տոնին նվիրված ռազմական շքերթներ կազմակերպվել են 1992, 1996, 1999, 2006, 2011 և 2016 թվականներին, իսկ 2026 թվականին նախատեսվում է նաև զորահանդես։ 2021 թվականին անկախության 30-ամյակի առթիվ Հանրապետության հրապարակում շքերթի փոխարեն համերգ է տեղի ունեցել։

1996

1996 թվականին տեղի է ունեցել ՀՀ անկախության հինգերորդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթ։

1999

1999 թվականին տեղի է ունեցել ՀՀ անկախության ութերորդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթ։ Ռազմական շքերթը գլխավորել է գեներալ մայոր Մանվել Գրիգորյանը, իսկ զորահանդեսը ընդունել է գեներալ լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։

2006

2006 թվականին տեղի է ունեցել ՀՀ անկախության տասնհինգերորդ տարեդարձին նվիրված զորահանդես։ Զորահանդեսը ղեկավարել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ շնորհավորելով զորահանդեսի մասնակիցներին ՀՀ անկախության տարեդարձի առթիվ։

2011

2011 թվականին տեղի է ունեցել Հայաստանի անկախության քսաներորդ տարեդարձին նվիրված զորահանդես։ Զորահանդեսը ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իսկ զորահանդեսը գլխավորել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Հայաստանում Ռուսական 102-րդ ռազմաբազայի զորախումբը առաջին անգամ մասնակցել է Հայաստանի անկախությանը նվիրված զորահանդեսին։ Ռազմական ոստիկանության, Խաղաղապահ բրիգադի, ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի վետերանները նույնպես մասնակցել են զորահանդեսին։

2016

2016 թվականին տեղի է ունեցել Հայաստանի անկախության քսանհինգերորդ տարեդարձին նվիրված զորահանդես, որը իր մասշտաբներով եղել է ամենախոշորը՝ Հայաստանի պատմության մեջ։ Զորահանդեսը ղեկավարել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ մայոր Անդրանիկ Մակարյանը։ Ավելի քան 350, 000 մարդ ուղիղ եթերով դիտել է զորահանդեսը։ Զորահանդեսին մասնակցել են Գյումրիի Ռուսական 102-րդ ռազմաբազայի զորախումբը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Հունաստանի զինծառայողներից բաղկացած միջազգային խաղաղապահ բրիգադի զինծառայողները։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Տես նաև

Tags:

Հայաստանի Անկախության Տոն ՊատմությունՀայաստանի Անկախության Տոն ՏոնակատարություններՀայաստանի Անկախության Տոն ՊատկերասրահՀայաստանի Անկախության Տոն ԾանոթագրություններՀայաստանի Անկախության Տոն Տես նաևՀայաստանի Անկախության ՏոնՀայաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վիկտոր ՀամբարձումյանՍինագոգՀամո ՍահյանՆեյմարՉինաստանՄողեսներՀովհաննես ԹումանյանՀին աշխարհի յոթ հրաշալիքներԱվստրիաՆոր ԿտակարանԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԿաթվածԱրա Գեղեցիկ և ՇամիրամԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Գառնու հեթանոսական տաճարՍուրճՄակբայԱրհեստական բանականությունՀավասարասրուն սեղանՊապ թագավորՎիտամին D-ի անբավարարությունԳաստրիտՋավախքԿալցիումՀայաստանի թռչունների ցանկԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԵկեղեցիՇաքարային դիաբետՀՀ ներքին գործերի նախարարությունՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկԳարունԿարմրուկՄուտացիաՖինլանդիաՄարդու ատամՄաշկային հիվանդություններՍիլվա ԿապուտիկյանՀայերենի այբուբենԼիտրՇառլ ԱզնավուրՖիմոզՖուտբոլԼիպոմաԱրտարգանդային հղիությունԵրկիրԱրենիի քարանձավԳրիգոր ԶոհրապԿիստաԲրազիլիաՄետրոպոլիտԿոսովոյի հուշարձաններԷնդոմետրիոզԲռնաբարությունԳոշավանքԲրուցելոզՌուսերենԿապ (խոսքի մաս)ԾովՀնդկաստանՄուրացանԱվարայրի ճակատամարտԿիպրոսՀաղարծնի վանքՉո Սո-հյանգՀայաստանի զինված ուժերՇագանակագեղձԱնկախ պետությունների դրոշներԿողմնային ամիոտրոֆիկ սկլերոզԱշխարհի բնակչությունՌուսական կայսրությունՍիմվոլիզմՏրդատ ԳՍպիտակ ձին (պատմվածք)ՀապավումՄիացյալ ԹագավորությունԿրիաներԿասկադ համալիր🡆 More