Կուլակ

Կուլակ (ռուս.՝ кулак - բռունցք բառից, սկզբնապես՝ թալանչիական շահագործումով, վաշխառությամբ, չարաշահությամբ հարստացած մարդ-կուլակ), Ռուսական կայսրության գոյության վերջնահատվածում՝ մինչև Հոկտեմբերյան բոլշևիկյան հեղափոխությունը, ավելի քան 3,2 հա հող ունեցող և վարձու աշխատանք օգտագործող ունևոր գյուղացիական խավի (գյուղական բուրժուազիա) ներկայացուցիչներին բնութագրելու համար օգտագործվող եզրույթ։ Այլ կերպ ասած անձ, որն իր համագյուղացիներին կախման մեջ էր գցում իրենից և պահում «բռունցքի» («кулак») մեջ՝ հատկապես նկատի ունենալով Ստոլիպինյան ագրարային ռեֆորմից հետո հարստացած կալվածատերերին։

Կուլակ
Ուկրաինայի կոմսոմոլցիներն առգրավում են «կուլակի» թաքցրած ցուրենի պարկերը գերեզմանոցում
Կուլակ
Կալվածատիրոջը որպես բացասական անձ պատկերող խորհրդային ագիտացիոն պաստառ

Հեղափոխությունից հետո (1917) «կուլակություն» եզրույթը ստացել է քաղաքական բնույթ` նշանակելով հետկապիտալիստական անցումային շրջանի գյուղացիական միջին դաս, գյուղական վերնախավ և լայն իմաստով` այլոց վարձու աշխատանքը շահագործողների դաս։ 1920-ականների ավարտին, առաջին Հնգամյա պլանի ժամանակաշրջանում, ԽՍՀՄ-ում կուլակությունը լայն հանրությանը սկսեց ներկայացվել որպես «դասակարգ» ՝ ձեռք բերելով խորհրդային գաղափարախոսության և խորհրդային կարգերի դեմ հանդես եկող զանգվածի հեղինակություն։

1928 թվականին խորհրդային իշխանությունը լայնածավալ հակակուլակային քարոզչություն սկսեց։ 1929 թվականին, «Պրավդա» թերթի նոյեմբերի 7-ի № 259 համարում Իոսիֆ Ստալինը հայտարարեց, որ անհրաժեշտ էր «վերացնել կուլակությունը որպես դասակարգ», ինչը նախևառաջ ենթադրում էր կուլակներին զրկել արտադրական բոլոր միջոցներից` հողի վարձակալության իրավունքից, գործիքներից, աշխատուժի վարձակալության իրավունքից։ Երկրում սկիզբ առավ համատարած կուլակաթափություն։

1930–1931 թվականներին արտաքսվեց ավելի քան 1,8 միլիոն գյուղացի։ Հակակուլակային քարոզարշավը նպատակաուղղված էր պայքարելու հակահեղափոխության և գյուղի սոցիալիստական շինարարությանը խոչընդոտողների դեմ։ Գյուղատնտեսության համատարած կոլեկտիվացմանը զուգընթաց իրականացվող այս քաղաքականությունը փաստորեն պետական վերահսկողության տակ մտցրեց գյուղատնտեսության ոլորտը և բանվորների աշխատանքը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 715 Կուլակ 

Tags:

Հոկտեմբերյան հեղափոխությունՌուսական կայսրությունՌուսերենՍտոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սննդային ալերգիաՀույզերԴերանունԿոնֆլիկտՍուր բրոնխիտՄխիթար ԳոշՊատվաստումներԱլերգիաՀուդայականությունՈւնո ՈւլբերգԱբովյան (քաղաք)Անկախ Պետությունների ՀամագործակցությունՃապոնիաՀնդեվրոպական լեզուներԿորած մոլորվածը ՀայաստանումԳինիԽտությունԱշոտ ՆավասարդյանՔառակուսի մետրԱլբերտ ԱյնշտայնԴերբայական դարձվածՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)ԱռիթմիաՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԴիլիջանԽորանարդՆար-ԴոսԵվրոպական միությունՍուրճՊարկինսոնի հիվանդությունՄեծ ՀայքՎարդանանք (պատմավեպ)ԻնքնաթիռԻոսիֆ ՍտալինՀրազդան (քաղաք)ԵնթակաԵրևանի թանգարանների ցանկՈւղղագրությունՄաշկի սնկային հիվանդություններԼուսինԱստվածՇագանակագեղձԱլեքսանդր ԹամանյանԽոսրովի անտառ պետական արգելոցՏիեզերքԻսլամԾաղիկՋոդի ՖոսթերԱնուշեհ ԱնսարիՈչ վերբալ հաղորդակցությունՍանկյուլոտներՎերք Հայաստանի (վեպ)Արա ՀարությունյանԱլեքսանդր ՅանվարյովՎերածնունդԱրյան խումբՀովհաննես ԹումանյանՀին ՀունաստանՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)ԲույսերՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԿրիաներՀղիություն (մարդ)Աբու-Լալա Մահարի (պոեմ)ՌուբինյաններԱծանցՔարերի սիմֆոնիաOverwatchԲարդ նախադասությունՀին աստվածներ (դրամա)Անուղղակի խնդիրԲորիս շունԳորշ գայլԱռաջին համաշխարհային պատերազմԱնտառային կատուՐաֆֆիՎահե ՇահվերդյանՍասունցի ԴավիթSWOT վերլուծություն🡆 More