Կոմանչներ

Կոմանչներ (անգլ.՝ Comanche), ԱՄՆ-ում բնակվող հնդկացիական ժողովուրդ։ Խոսում են կոմանչե լեզվով, որը պատկանում է ուտո-ացտեկյան լեզվաընտանիքին և մոտ է շոշոնների լեզվին։ Ներկայումս մեծամասնությունը խոսում է անգլերեն։

Կոմանչները ապրում են Օկլահոմա նահանգի ռեզերվացիայում։ 17-18-րդ դարերում բնակվում էին Ժայռոտ լեռների արևելյան ստորոտներին, Նորտ-Պլատ գետի ափերին։ Նախկինում զբաղեցնում էին հսկայական տարածքներ։ 19-րդ դարի սկզբին կոմանչների թիվը հասնում էր 10-12 հազար մարդու։

18-19-րդ դարերում կոմանչները բաժանվում էին երեք էթնիկ խմբերի՝ կուչանեկ (բիզոնակերներ), յամպարկի (շնակերներ), յուպի (անտառի ժողովուրդ), իսկ հետագայում արդեն բաժանվում էին յոթ խմբի։ Նրանց հիմնական զբաղմունքը բիզոնների որսն էր, որը ձիերի ի հայտ գալուց հետո ավելի արդյունավետ էր։ Ձիերի քանակով կոմանչները գերազանցում էին մյուս հնդկացիական ցեղերին։ Ներկայումս զբաղվում են անասնապահությամբ, վարձավճարով տրամադրում են իրենց հողերը և վարձավճարով աշխատում։

Անցյալում կոմանչների իշխանության գլուխ կանգնած էր համայնքների առաջնորդների ժողովը և զինվորական վերնախավը։ Գոյություն ուներ զինվորական հիերարխիա։ Ցեղական խորհուրդները սկսվում էին ծխամորճ ծխելու ծեսով։ Նախկինում նրանք հավատում էին Ամենաբարձրյալ Արարիչին, հոգիներին և անդրշիրիմյան կյանքին։ Մահացածներին թաղում էին անմիջապես մահվանից հետո՝ նեղ գերեզմանափոսերում, հիմնականում բլուրների գագաթին։ Գերեզմանափոսը ծածկում էին քարերով և մեռյալին զոհաբերում ձի։ Այնուհետև հաջորդում էր սգո շրջանը, որի ընթացքում հանգուցյալի ազգակցուհիներից պահանջվում էր բարձրաձայն արտահայտել իրենց վիշտը։

19-րդ դարի վերջում կոմանչների մեջ տարածում գտավ պեյոտիզմը, իսկ հետո քրիստոնեությունը։

Tags:

ԱՄՆԱնգլերենՇոշոններ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄայրցամաքԱստղԷկոլոգիական գործոններՀայկական մշակույթԽրիմյան ՀայրիկՋրծաղիկԱնտառՈւրան (մոլորակ)Բրոնխիալ ասթմաՀնդկաստանՄեքսիկաՁորի Միրոն (ֆիլմ)Հանրապետության հրապարակ (Երևան)ԱմերիկաԵրաժշտական գործիքներՂազարոս ԱղայանՖայլ (այլ կիրառումներ)Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրՀրամայական եղանակՏատիկիս դաջվածքներըԱծանցյալՀենրիխ ՄխիթարյանԵրևանՄհեր ՄկրտչյանՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Ուիլյամ ՇեքսպիրԻրանՄագաղաթՇեղանկյունԽաչակրաց արշավանքներՔաղցկեղԱնդրանիկ ՕզանյանՄարսողական համակարգԱրմավիրՀայաստանի պատմական մայրաքաղաքներԱնրի ՎեռնոյՀովհաննես ԱյվազովսկիԱդանայի կոտորածՄասոնականությունՆարցիսիզմԱլեքսանդր ՄակեդոնացիՀին աշխարհի յոթ հրաշալիքներՄիացյալ ԹագավորությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԹաջ ՄահալԱրծիվներԱրման ՆշանյանՄիջին ականջի բորբոքումՀայաստանի կենդանական աշխարհԻսրայելՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԼիոնել ՄեսսիԱնմոռուկ (խորհրդանիշ)Հոգնակի թիվԱրտաշատՁայնավորներՏրանսպորտԹմրամիջոցՀաշվապահական հաշվառումՀրանտ ԴինքԿիլիկիայի հայկական թագավորությունՓիղԺաքի ՆերսեսյանԳեղարդի վանքՀայկական առածներ և ասացվածքներՀեշտոցային արտադրությունՄխիթար ՍեբաստացիԶոլի ԱդոկՁեռնաշարժությունՀայերՄիզուղիների ինֆեկցիաներԱծականի համեմատության աստիճաններԴվինՍողոմոն Թեհլիրյանի հուշարձան (Մարալիկ)Վիտամին B12 անբավարարությունՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՎարդՀայաստանի Սահմանադրություն🡆 More