Կերկիրեի Բյուզանդական Թանգարան

Կերկիրեի բյուզանդական թանգարան (հուն․՝ Βυζαντινό Μουσείο Αντιβουνιώτισσας), հետբյուզանդական արվեստի թանգարան Հունաստանի Կերկիրա քաղաքում։

Կերկիրեի բյուզանդական թանգարան
Կերկիրեի Բյուզանդական Թանգարան
Տեսակպատկերասրահ
ԵրկիրԿերկիրեի Բյուզանդական Թանգարան Հունաստան
ՏեղագրությունՔորֆու
Հիմնադրվել է1984
Կայքantivouniotissamuseum.gr

Թանգարանը տեղակայված է Անտիվունիոտիսայի Տիրամոր նախկին եկեղեցում, որը կառուցվել է 15-րդ դարի վերջին։ Եկեղեցու շենքը մասնավոր պատկանել է մի շարք Կորֆու հունական ընտանիքների, իսկ 1979 թվականին այն նահանգին նվիրաբերվեց հետբյուզանդական սրբապատկերների և եկեղեցական պարագաների հարուստ հավաքածուի հետ միասին, մասնավորապես, այստեղ թանգարան հիմնելու համար։ 1984 թվականին, անհրաժեշտ վերականգնումից հետո, եկեղեցին-թանգարանը բաց էր այցելուների համար։ Թանգարանի հավաքածուն պարունակում է բյուզանդական և հետբյուզանդական սրբապատկերների մի զգալի հավաքածու՝ ինչպես անհայտ, այնպես էլ հանրաճանաչ նկարիչների կողմից 15-19-րդ դարերում։ Զգալի արժեքը ներկայացնում են Էմանուել Լոմբարդոսի ստեղծագործության սրբապատկերները, ինչպես նաև Միխայիլ Դամասկինի, Էմանուել Զանեսի և Միխայիլ Ավրամիսի գլուխգործոցները։ Խորանի գործվածքները համարվում են ամենակարևոր ցուցանմուշներից մեկը որը բերվել էր Ռուսաստանից և նվիրաբերվել՝ Նիկեֆորոս Ֆեոտոկիի տաճարին։ Բյուզանդական թանգարանում կարելի է տեսնել պատերի որմնանկարներ (11-18 դարերի), որոնք հավաքվել են Կորֆու կղզու տարբեր տաճարներից։ Թանգարանում կան նաև եկեղեցու հիմնադիրների ընտանեկան մասունքներ, վաղ քրիստոնեական շրջանի քանդակներ, հին ավետարաններ, ձեռագրեր, հոգևորականների հագուստներ և այլն։

1994 թվականի հունիսին, վերականգնման աշխատանքների երկրորդ փուլի ավարտից հետո, եկեղեցի-թանգարանը վերականգնել է իր նախկին մեծությունը և այն վերաբացվել է այցելուների համար (լրացուցիչ աշխատանքներ կատարվել են նաև 1999–2000 թվականները)։

Ծանոթագրություններ

Tags:

Կերկիրա (քաղաք)ՀունաստանՀունարեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՏուբերկուլոզՄեր հայրենիքՆյութափոխանակությունԱրցախի ՀանրապետությունԱվշային հանգույցների բորբոքումԵկեղեցիՓոփոխականություն (կենսաբանություն)Ժառանգական հիվանդություններՎաղ հղիության արյունահոսությունԱրյունԷվոլյուցիաՄթնոլորտԲյուրականի աստղադիտարանԱծանցՇուշիի ազատագրման օրԵրերույքի տաճարԲացականչական նշանԴաշտանՉարլզ ԴարվինՎայոց ձորի մարզԼուսնի փուլերԿասկադ համալիրԵրևանԽորանարդՆևրոզներՎիրուսներՋերմուկ (քաղաք)ԱրգենտինաԵրազԱսկարիդոզՄարդու կմախքԾիրանի փողըԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԳառնու հեթանոսական տաճարՄեսրոպ ՄաշտոցՔիմիական ռեակցիաներՍյունյաց թեմԵրաժշտական գործիքներԲաշ-Ապարանի ճակատամարտՀամակարգիչՄագնիսական դաշտՍահակ Ա ՊարթևԿուսությունՔիշ (կղզի)Անորոշ դերբայՀայ գրերի գյուտԲնական թիվՔրիստիննե ԳրիգորյանԲիբլիական (պոեմ)ԳլյուտենՍպիտակուցներՍումգայիթի ջարդերԿոլումբիաՀսկա մոլորակԿոնՄայր Հայաստան հուշահամալիրՍարդարապատի հերոսամարտՀեպատիտ CՀաղթանակի զբոսայգի (Երևան)Հայերենի այբուբենՀեշտոցՌուսաստանՀունաստանՍև արագիլՀոգեբանությունԱրարատյան Հայրապետական թեմՍաղմնային զարգացումԴվինՓարիզի խաղաղության վեհաժողովԵղիշե ՉարենցԽտությունՊետության կառուցվածքի ձևԱրևմտյան ՀայաստանՀայկական գորգՎիտամին D-ի անբավարարությունԱբովյան (քաղաք)🡆 More